Basic information
Number
N 1761-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.12.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.12.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.12.2011
Effective date
20.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1761-Ա

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության 2011 թվականի բյուջետային տարվա արդյունքներով «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 բաժնի 01 խմբի 02 դասի «02. Պետական պահպանության ապահովում» ծրագրով նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով տնտեսված 35000.0 հազ. դրամ և «Այլ վարձատրություններ» հոդվածով տնտեսված 900.0 հազ. դրամ գումարներն ուղղել «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով լրացուցիչ ծախսերի ֆինանսավորմանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 19
Երևան