040.0158.28.02.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2001 թվականի N 158
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 1615 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արմավիրի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Արմավիրի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 774 հազ. դրամ, որը համապատասխանում է 774 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 774 հազ. դրամ, որը համապատասխանում է 774 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 194 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
1.5. «Արմավիրի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են` 841 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 44 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 325 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 283 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 189 հազ. դրամ:
1.6. «Արմավիրի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով ստացվող շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
1.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. «Գիտա-արտադրական համալիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել`
«Մարմարիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրված գույքը և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալին,
վարչական շենքի անավարտ շինարարությունը (քաղ. Երևան, Զեյթուն թաղ. Դեկաբրիստների փող.) և այն մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
բնակելի շենքի անավարտ շինարարությունը (քաղ. Երևան, Ֆուրմանովի փող.) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնել Երևանի քաղաքապետարանին,
վարչական շենքը (քաղ. Երևան, Կոմիտասի պող. 49/2) ու Հայաստանի Հանրապետության մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչությանը պատկանող` Երևանի Կոմիտասի պողոտայի N 51 հասցեում գտնվող մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերը` 550.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով, և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ համատեղ կազմակերպել նշված գույքի ընդունման-հանձնման գործընթացը:
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչությանն օգտագործման հանձնել Երևանի Կոմիտասի պողոտայի N 51 հասցեում գտնվող մասնաշենքի 4-րդ հարկի 276.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը` իրենց վերապահելով տարածքի պահպանության խնդիրները:
(2.1-ին կետը փոփ. 23.11.06 N 1681-Ն)
2.2. Հաշվեկշռային մեթոդով 49727 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գիտա-արտադրական համալիր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գիտաարտադրական համալիր» բաց բաժնետիրական ընկերության (Կոմիտասի պողոտայի N 51 հասցեում գտնվող շենքի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ 9 գործակից):
2.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 48151 հազ. դրամ, որը համապատասխանում է 48151 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 48151 հազ. դրամ, որը համապատասխանում է 48151 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 48151 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 100 տոկոսին:
2.6. «Գիտա-արտադրական համալիր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1576 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 182 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 159 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 7 հազ. դրամ.
հիմնադիրների նկատմամբ` 66 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 949 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 147 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 66 հազ. դրամ:
2.7. «Գիտա-արտադրական համալիր» փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով ստացվող շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 1,7 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
2.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
2.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
2.10. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
2.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. «Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Վանաձորի տեղամասի գույքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը:
3.2. Հաշվեկշռային մեթոդով 33655 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» բաց բաժնետիրական ընկերության:
3.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 29329 հազ. դրամ, որը համապատասխանում է 29329 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 29329 հազ. դրամ, որը համապատասխանում է 29329 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 14665 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:
3.6. «Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 4326 հազ. դրամ. այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 526 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1416 հազ. դրամ.
ստացված կանխավճարների գծով` 1000 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 915 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 469 հազ. դրամ:
3.7. «Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով ստացվող շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 209,1 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
3.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
3.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
3.10. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
3.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. «Մարմարիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Գիտա-արտադրական համալիր» պետական փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալած` «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 9072 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը:
4.2. Վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:
4.3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. 78120 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 78178 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Սևանի ձկնաբուծական գործարան» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:
5.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 26560 հազ. դրամ, որը համապատասխանում է 5312 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
5.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 1250 դրամ:
5.4. «Սևանի ձկնաբուծական գործարան» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 7645,5 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 108,9 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 1004,4 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 30 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2212,3 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 4289,9 հազ. դրամ:
5.5. «Սևանի ձկնաբուծական գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով ստացվող շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Սևանի ձկնաբուծական գործարան» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
5.7. Աճուրդն իրականացնել «Սևանի ձկնաբուծական գործարան» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի:
5.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. 113090 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 168096 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Սպիտակի հացամթերքների կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:
6.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 38450 հազ. դրամ, որը համապատասխանում է 3845 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
6.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 2200 դրամ:
6.4. «Սպիտակի հացամթերքների կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 11608 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 426 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 154 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 215 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 112 հազ. դրամ.
հիմնադիրների նկատմամբ` 5034 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 621 հազ. դրամ.
դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 3072 հազ. դրամ.
այլ պարտավորությունների գծով` 1974 հազ. դրամ:
6.5. «Սպիտակի հացամթերքների կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով ստացվող շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 5,8 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
6.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Սպիտակի հացամթերքների կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
6.7. Աճուրդն իրականացնել «Սպիտակի հացամթերքների կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի:
6.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. «Գիտա-արտադրական համալիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված վարչական շենքի անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Զեյթուն թաղ., Դեկաբրիստների փող.) մասնավորեցնել 1000 հազ. դրամ արժեքով` ուղղակի վաճառքի ձևով` «Կոմֆորտ Ռ և Վ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
7.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մեկամսյա ժամկետում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 28-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |