Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 34-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.09.20/21(169) Հոդ.133
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.02.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

6 փետրվարի 2007 թ.

թիվ 34-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.1. ուժը կորցրած ճանաչել կանոնակարգ 2-ի 10.7-րդ և 25-րդ կետերը.

1.2. կանոնակարգ 2-ի 12-րդ կետում «և արտարժույթի տնօրինման նորմատիվներից» բառերը փոխարինել «նորմատիվից» բառով.

1.3. կանոնակարգ 2-ի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Բանկերի կանոնադրական կապիտալի համալրման կարգը և արժույթը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ով սահմանված կարգով».

1.4. կանոնակարգ 2-ի 19-րդ կետում «80» թիվը փոխարինել «60» թվով.

1.5. կանոնակարգ 2-ի 26-րդ կետից հանել «, իսկ արտարժույթի տնօրինման նորմատիվը` օրական» բառերը.

1.6. կանոնակարգ 2-ի 28-րդ կետի 4-րդ պարբերության «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) հիմնական կապիտալի հաշվարկից չպակասեցվող բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստից, որը հաշվարկվում է ստորև ներկայացված բանաձևի համաձայն`

 

ՎՊն=ՎՊհ -ՎՊհ*(Պ/ՀՄ),

 

որտեղ`

ՎՊն-հիմնական կապիտալի հաշվարկից չպակասեցվող բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստն է,

ՎՊհ-բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստի հաշվեկշռային մեծությունն է,

Պ-սույն կանոնակարգի 28-րդ կետի 3-րդ պարբերության «զ» ենթակետի համաձայն հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական ակտիվների հաշվեկշռային մեծությունն է,

ՀՄ-բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների, ինչպես նաև դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մեծությունն է:

Ընդ որում, լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական և ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստները:».

1.7. կանոնակարգ 2-ի 28-րդ կետի 4-րդ պարբերության «գ» ենթակետից հանել «(բացառությամբ` բանկի գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների և սույն կետի համաձայն հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստներից)» բառերը.

1.8. կանոնակարգ 2-ը 28-րդ կետից հետո լրացնել «281» կետով` հետևյալ բովանդակությամբ.

«281. Սույն կանոնակարգի իմաստով` բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ են համարվում այն ակտիվները, որոնք օգտագործվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված գործառնություններն իրականացնելու համար: Ընդ որում, բանկային գործունեության համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ բանկը և դրա տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված գործառնություններ, ինչպես նաև այն շենքերը և շինությունները, որոնք զբաղեցված են բանկի ներկայացուցչությունների կողմից:».

1.9. կանոնակարգ 2-ի 29-րդ կետից հանել «և արտարժույթի տնօրինման» բառերը.

1.10. կանոնակարգ 2-ի 291-րդ կետից հանել «և արտարժույթի տնօրինման» բառերը.

1.11. կանոնակարգ 2-ի 37.5-րդ կետը 6-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է նաև բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում չընդգրկվող` ռեպո համաձայնագրերով վաճառված, ինչպես նաև գրավադրված արժեթղթերի գումարի չափով:».

1.12. կանոնակարգ 2-ի 42-րդ և 43-րդ կետերում նշված «Ն31» բառերը փոխարինել «Ն32» բառերով.

1.13. կանոնակարգ 2-ի 42-րդ և 43-րդ կետերը «որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ» բառերից հետո լրացնել «և բանկի խոշոր փոխառու» բառերով.

1.14. կանոնակարգ 2-ի 44-րդ կետում նշված «Ն31» բառերը փոխարինել «Ն41, Ն42» բառերով.

1.15. կանոնակարգ 2-ի 45-րդ կետում նշված «Ն31» բառերը փոխարինել «Ն41» բառերով.

1.16. կանոնակարգ 2-ի 46-րդ կետում նշված «Ն31» բառերը փոխարինել «Ն42» բառերով.

1.17. կանոնակարգ 2-ի 48-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱՄՆ դոլարից և եվրոյից տարբերվող արտարժույթներով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում են կրոս կուրսով` հաշվի առնելով Կենտրոնական բանկի կողմից յուրաքանչյուր արտարժույթի համար հայտարարված տվյալ օրվա միջին շուկայական փոխարժեքը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. փետրվարի 15
Երևան