Գլխավոր տեղեկություն
Համար
N 370
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.10.2003-14.10.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.22/60.1
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2000 թվականի N 370

քաղ. Երևան

 

ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ, ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 12-ի «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» N 64 որոշմանը համապատասխան`

1. Հաստատել`

ա) որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը (կցվում են).

բ) որդեգրման հարցերով մարզային հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մարտի 6-ի «Որդեգրման գործերով հանձնաժողովի մասին» N 67 և 1998 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մարտի 6-ի N 67 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և որդեգրման գործերով հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 731 որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 1-ից:ուղղ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
հունիսի 20-ի N 370 որոշմամբ


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) քննարկում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետև` օտարերկրյա քաղաքացի) կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա (այսուհետև` երեխա) որդեգրելու հետ կապված հարցերը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և իր կողմից հաստատված աշխատակարգով:

3. Հանձնաժողովն իր գործունեությամբ հաշվետու և պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

4. Հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

5. Հանձնաժողովն ունի իր անվամբ կլոր կնիք, ձևաթուղթ և դրոշմակնիք:

6. Հանձնաժողովում որդեգրման հետ կապված տեղեկությունները գաղտնի են:

 

II. Հանձնաժողովի խնդիրները եվ իրավասությունները

 

7. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու հետ կապված հարցերի քննարկումը.

բ) օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման հնարավորության մասին եզրակացություն տալը.

գ) որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների հաշվառումը.

դ) սույն կանոնադրությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

8. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս պարտավոր է`

ա) որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, իրավասու մարմիններին կատարած հարցման միջոցով, անցկացնել այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմել համապատասխան ակտ.

բ) որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց ստացված փաստաթղթերի և կազմված ակտի հիման վրա սահմանված կարգով լրացնել որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացու անձնական քարտը, տալ որդեգրման հնարավորության մասին գրավոր եզրակացություն և դրական եզրակացության դեպքում նրան վերցնել հաշվառման` որպես որդեգրողի թեկնածու.

գ) որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն կայացնելու դեպքում, դրանից հետո մեկշաբաթյա ժամկետում, դրա մասին գրավոր տեղեկացնել դիմողին.

դ) որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացու փաստաթղթերի, կենսապայմանների ուսումնասիրության ակտի ու անձնական քարտի հիման վրա կազմել համապատասխան տեղեկանք և հաշվառման պահից 3-օրյա ժամկետում այն փոխանցել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը.

ե) որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացու պահանջով տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ որդեգրման ենթակա երեխայի և նրա մերձավոր ազգականների մասին.

զ) կազմակերպել որդեգրման ենթակա երեխայի և որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացու հանդիպումը.

է) սահմանված կարգով իր կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային ընտրելու դեպքում 3-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը.

ը) կատարել սույն կանոնադրությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:

9. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի`

ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունից պարբերաբար ստանալու տեղեկատվություն որդեգրման ենթակա երեխաների մասին.

բ) 10-օրյա ժամկետում, ըստ անհրաժեշտության, որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց պահանջելու նրա մերձավոր ազգականների համաձայնությունը, ինչպես նաև տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության, հայ համայնքի, հայկական եկեղեցու, վստահություն վայելող անձանց (կազմակերպությունների) երաշխավորագրերը.

գ) համայնքի ղեկավարից ստանալու որդեգրման վերաբերյալ որոշման պատճենը.

դ) իրականացնելու սույն կանոնադրությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

III. Հանձնաժողովի կազմը, աշխատանքների կազմակերպումը եվ ղեկավարումը

 

10. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից:

11. Հանձնաժողովի կազմի մեջ, ի պաշտոնե, մտնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (հանձնաժողովի նախագահ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը (հանձնաժողովի քարտուղար):

(11-րդ կետը փոփ. 08.10.03 N 484-Ն)

12. Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:

13. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի և սույն կանոնադրությամբ նախատեսված գործողությունների միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամսական մեկ անգամ:

15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

16. Հանձնաժողովի նիստերը, նախագահի հանձնարարությամբ, կարող է վարել հանձնաժողովի անդամներից մեկը:

17. Հանձնաժողովի անդամները նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:

18. Հանձնաժողովի նախագահի հրավերով հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:

19. Հանձնաժողովի որոշումները և որդեգրման հնարավորության մասին եզրակացությունները (այսուհետև` որոշում) ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

20. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

բ) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և վարում դրանք.

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

դ) վերահսկողություն է իրականացնում հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

ե) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.

զ) հանձնաժողովի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.

է) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

21. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում հանձնաժողովի նախագահին ու անդամներին.

բ) վարում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները.

դ) կատարում է հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

22. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին.

բ) հարցեր են ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը.

գ) առաջարկություններ են ներկայացնում հանձնաժողովի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

դ) ծանոթանում են հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

ե) կատարում են հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

23. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական-վերլուծական, կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

24. Հանձնաժողովի աշխատանքների հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերի հաշվին:

25. Հանձնաժողովի լուծարումից հետո նրա գործունեության հետ կապված նյութերը, փաստաթղթերը ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
հունիսի 20-ի N 370 որոշմամբ

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի

 

Դ. Հարությունյան - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)
 
Ն. Դավիդյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար
 
Ա. Վարդանյան - Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար
 
Ս. Երիցյան - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
 
Ռ. Շուգարյան - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
 
Ա. Աղաբեկյան - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ
 
Ա. Երիցյան - Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ
 
Ա. Կարապետյան - Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)


(Կազմը փոփ. 27.07.01 N 561, 04.10.01 N 708, 08.10.03 N 484-Ն)

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
հունիսի 20-ի N 370 որոշմամբ

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

որդեգրման հարցերով մարզային հանձնաժողովների

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Որդեգրման հարցերով մարզային (Երևանի քաղաքային) (այսուհետև` մարզային) հանձնաժողովները քննարկում են իրենց մարզի (Երևան քաղաքի) տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման հետ կապված հարցերը:

2. Որդեգրման հարցերով մարզային հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն օրինակելի կանոնադրությամբ, իրենց կանոնադրություններով և հանձնաժողովների կողմից հաստատված աշխատակարգով:

3. Որդեգրման հարցերով մարզային հանձնաժողովներն իրենց գործունեությամբ հաշվետու և պատասխանատու են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և համապատասխան մարզպետին:

4. Որդեգրման հարցերով մարզային հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

5. Որդեգրման հարցերով մարզային հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է համապատասխան մարզպետը:

Մարզային հանձնաժողովի կանոնադրությունը կազմվում է սույն օրինակելի կանոնադրության հիման վրա` հաշվի առնելով տվյալ մարզի առանձնահատկությունները:

6. Որդեգրման հարցերով մարզային հանձնաժողովներն ունեն իրենց անվամբ կլոր կնիք, ձևաթուղթ և դրոշմակնիք:

7. Որդեգրման հարցերով մարզային հանձնաժողովներում (այսուհետև` հանձնաժողով) որդեգրման հետ կապված տեղեկությունները գաղտնի են:

 

II. Հանձնաժողովի խնդիրները եվ իրավասությունները

 

8. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու հետ կապված հարցերի քննարկումը.

բ) որդեգրման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի (այսուհետև` երեխա) հաշվառումը.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման հնարավորության մասին եզրակացություն տալը.

դ) որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը.

ե) սույն օրինակելի կանոնադրությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

9. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս պարտավոր է`

ա) որդեգրման ենթակա երեխայի մասին տեղեկատվություն ստանալուց հետո սահմանված կարգով լրացնել երեխայի անձնական քարտը` վերցնելով նրան հաշվառման` որպես որդեգրման ենթակա երեխա.

բ) հաշվառման պահից 3-օրյա ժամկետում որդեգրման ենթակա երեխայի անձնական քարտի պատճենը փոխանցել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը.

գ) որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացուց սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում անցկացնել այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմել համապատասխան ակտ.

դ) որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացված փաստաթղթերի ու կազմված ակտի հիման վրա սահմանված կարգով լրացնել որդեգրել ցանկացողի անձնական քարտը, տալ որդեգրման հնարավորության մասին գրավոր եզրակացություն և դրական եզրակացության դեպքում նրան վերցնել հաշվառման` որպես որդեգրողի թեկնածու.

ե) որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն կայացնելու դեպքում, դրանից հետո 5-օրյա ժամկետում, դրա մասին գրավոր տեղեկացնել դիմողին.

զ) որդեգրողի թեկնածուի փաստաթղթերի, կենսապայմանների ուսումնասիրության ակտի ու անձնական քարտի հիման վրա կազմել համապատասխան տեղեկանք և հաշվառման պահից 3-օրյա ժամկետում այն փոխանցել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը.

է) որդեգրողի թեկնածուի պահանջով նրան տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ որդեգրման ենթակա երեխայի և նրա մերձավոր ազգականների մասին.

ը) կազմակերպել որդեգրման ենթակա երեխայի և որդեգրողի թեկնածուի հանդիպումը.

թ) սահմանված կարգով իր կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային ընտրելու դեպքում դրա մասին 3-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը.

ժ) կատարել սույն օրինակելի կանոնադրությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:

10. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի`

ա) 5-օրյա ժամկետում խնամակալության և հոգաբարձության մարմիններից սահմանված կարգով ստանալու տեղեկատվություն առանց ծնողական խնամքի մնացած, ընկեցիկ, ինչպես նաև պետության լրիվ հոգածության ներքո գտնվող այն երեխաների մասին (երեխայի սեռի, տարիքի, առողջական վիճակի և այլնի մասին), որոնց որդեգրման համար առաջացել են իրավական հիմքեր.

բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունից պարբերաբար ստանալու տեղեկատվություն որդեգրման ենթակա երեխաների մասին.

գ) համայնքի ղեկավարից ստանալու որդեգրման մասին որոշման պատճենը.

դ) իրականացնելու սույն օրինակելի կանոնադրությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

III. Հանձնաժողովի կազմը, աշխատանքների կազմակերպումը եվ ղեկավարումը

 

11. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից:

12. Հանձնաժողովի կազմի մեջ, ի պաշտոնե, մտնում են մարզպետի տեղակալը (հանձնաժողովի նախագահ), մարզպետարանի իրավական, կրթության, առողջապահության, սոցիալական հարցերով կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի զինվորական կոմիսարը, այլ համապատասխան պաշտոնատար անձինք:

13. Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:

14. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի և սույն օրինակելի կանոնադրությամբ նախատեսված գործողությունների միջոցով:

15. Հանձնաժողովի նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամսական մեկ անգամ:

16. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

17. Հանձնաժողովի նիստերը, նախագահի հանձնարարությամբ, կարող է վարել հանձնաժողովի անդամներից մեկը:

18. Հանձնաժողովի անդամները նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:

19. Հանձնաժողովի նախագահի հրավերով հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:

20. Հանձնաժողովի որոշումները և որդեգրման հնարավորության մասին եզրակացությունները` (այսուհետև` որոշում) ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

21. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

բ) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և վարում դրանք.

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

դ) վերահսկողություն է իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.

ե) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.

զ) հանձնաժողովի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.

է) իրականացնում է սույն օրինակելի կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

22. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում հանձնաժողովի նախագահին ու անդամներին.

բ) վարում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները.

դ) կատարում է հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

23. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին.

բ) հարցեր են ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը.

գ) առաջարկություններ են ներկայացնում հանձնաժողովի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

դ) ծանոթանում են հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

ե) կատարում են հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

24. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական-վերլուծական, կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է մարզպետարանը:

25. Հանձնաժողովի աշխատանքի հետ կապված ծախսերը կատարվում են մարզպետարանի պահպանման ծախսերի հաշվին:

26. Հանձնաժողովի լուծարումից հետո նրա գործունեության հետ կապված նյութերը, փաստաթղթերը ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան