«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2007 թվականի N 74-Ա
ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծախսային ծրագրի մշակման աշխատանքներն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. հունվարի 30 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊեՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումը |
Նպատակը (արդյունքը) |
Կատարողը |
Ժամկետը |
1. |
ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ, ՀՀ Սյունիքի մարզի Քարահունջ և ՀՀ Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղերի սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն |
առավել վտանգավոր գոտիներում գտնվող բնակելի տների ի հայտ բերումը` ըստ վտանգի գնահատման գործակցի և բնակելի տների տեխնիկական վիճակի |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2007թ. հունվարի |
2. |
ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ, ՀՀ Սյունիքի մարզի Քարահունջ և ՀՀ Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղերի սողանքային գոտիներում բնակվող ընտանիքների կազմի, զբաղեցրած բնակելի տների չափերը ճշտելը և տվյալները ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացնելը |
համապատասխան համայնքների ղեկավարների ներկայացմամբ ճշտված տվյալների հիման վրա մարզպետների կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված անձանց բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված մոտեցումների ձևավորումը |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
2007թ. փետրվարի |
3. |
Սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների վերաբնակեցման խնդրի լուծմանն ուղղված, այդ թվում` ֆինանսավորման մոտեցումները հստակեցնելը և առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2007թ. փետրվարի | |
4. |
«ՀՀ 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված մոտեցումների սահմանումը |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2007թ. փետրվարի |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |