Գլխավոր տեղեկություն
Համար
N 1811-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2006 թվականի N 1811-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 217-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի՝ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում 2006 թվականի երրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացնել 19,065,535 դրամ, այդ թվում` «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը` 1,107,398 դրամ, «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերությանը` 17,958,137 դրամ մատուցված աերոնավիգացիոն և օդանավերի սպասարկման ծառայությունների համար, Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. դեկտեմբերի 15
Երևան