«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 փետրվարի 2007 թ. |
N 54-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 283-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին» N 336-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակի 6.Բ.3 կետը և հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի փետրվարի 8-ի N 38/07 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի նոյեմբերի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից բացառիկության կարգով մատուցվող հիմնական և ոչ հիմնական ծառայությունների անցումային սակագներ սահմանելու մասին» N 283-Ն որոշման 1-ին կետում «2007 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «2007 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի մարտի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.07.2007, N 318-Ն | 01.09.2007, N 54-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|