Գլխավոր տեղեկություն
Համար
N 61-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.06.15/14(162) Հոդ.110
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.03.2007
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 մարտի 2007 թ.
ք. Երևան

N 61-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ», «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ», «ԴԵԲԵԴ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ», «ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ և 791-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրային համակարգում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 97-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին և այլ ջրօգտագործողներին վաճառվող`

ա. ինքնահոս եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը՝ 0.85 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 1.01 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. մեխանիկական եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը` 9.60 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 11.52 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին և այլ ջրօգտագործողներին վաճառվող`

ա. ինքնահոս եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը՝ 0.59 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 0.71 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. մեխանիկական եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը` 4.11 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 4.94 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) «Դեբեդ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին և այլ ջրօգտագործողներին վաճառվող`

ա. ինքնահոս եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը՝ 1.74 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 2.08 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. մեխանիկական եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը` 30.39 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 36.47 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին և այլ ջրօգտագործողներին վաճառվող`

ա. ինքնահոս եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը՝ 8.38 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 10.06 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. մեխանիկական եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը` 35.55 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 42.66 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

*2. Հայաստանի Հանրապետության  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունիսի 30-ի «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու մասին» N 126-Ա, «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու մասին» N 127-Ա, «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու մասին» N 128-Ա, «Դեբեդ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու մասին» N 129-Ա որոշումների`

1) վերնագրերից հանել «և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու» բառերը.

2) 3-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից։

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

* - Ծանոթություն -

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունիսի 30-ի «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու մասին» N 126-Ա, «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու մասին» N 127-Ա, «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու մասին» N 128-Ա, «Դեբեդ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տրամադրելու և ոռոգման ջրի ծառայությունների մատուցման համար գումարներ գանձելու մասին» N 129-Ա որոշումները` չեն հրապարակվել:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան