Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2009.12.30/11(19) Հոդ.4
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2007
Ստորագրման ամսաթիվ
27.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2007

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՄԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (ԳՀՀ)

 

ԳՀՀ-ին Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի միանալու վերաբերյալ

 

Բելգիայի Թագավորությունը,

Բուլղարիայի Հանրապետությունը,

Չեխիայի Հանրապետությունը,

Դանիայի Թագավորությունը,

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը,

Էստոնիայի Հանրապետությունը,

Հունաստանի Հանրապետությունը,

Իսպանիայի Թագավորությունը,

Ֆրանսիայի Հանրապետությունը,

Իռլանդիան,

Իտալիայի Հանրապետությունը,

Կիպրոսի Հանրապետությունը,

Լատվիայի Հանրապետությունը,

Լիտվայի Հանրապետությունը,

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը,

Հունգարիայի Հանրապետությունը,

Մալթայի Հանրապետությունը,

Նիդեռլանդների Թագավորությունը,

Ավստրիայի Հանրապետությունը,

Լեհաստանի Հանրապետությունը,

Պորտուգալիայի Հանրապետությունը,

Ռումինիան,

 

Սլովենիայի Հանրապետությունը,

Սլովակիայի Հանրապետությունը,

Ֆինլանդիայի Հանրապետությունը,

Շվեդիայի Թագավորությունը,

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը,

 

այսուհետ` Անդամ պետություններ, ներկայացված Եվրոպական միության Խորհրդի կողմից, և Եվրոպական համայնքն ու Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը,

 

այսուհետ` Համայնքներ, ներկայացված Եվրոպական միության Խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ մի կողմից, և Հայաստանի Հանրապետությունը՝ մյուս կողմից, այսուհետ` Կողմեր, սույն Արձանագրության նպատակների համար,

 

նկատի ունենալով Բելգիայի Թագավորության, Չեխիայի Հանրապետության, Դանիայի Թագավորության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Իսպանիայի Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության, Իռլանդիայի, Իտալիայի Հանրապետության, Կիպրոսի Հանրապետության, Լատվիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության, Հունգարիայի Հանրապետության, Մալթայի Հանրապետության, Նիդեռլանդների Թագավորության, Ավստրիայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Պորտուգալիայի Հանրապետության, Սլովենիայի Հանրապետության, Սլովակիայի Հանրապետության, Ֆինլանդիայի Հանրապետության, Շվեդիայի Թագավորության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության (Եվրոպական միության Անդամ պետությունները) և Բուլղարիայի Հանրապետության ու Ռումինիայի միջև՝ Բուլղարիայի Հանրապետության ու Ռումինիայի` Եվրոպական միությանը անդամակցելու մասին պայմանագրի դրույթները, որը ստորագրվել է 2005թ. ապրիլի 25-ին՝ Լյուքսեմբուրգում, և կիրառվելու է 2007թ. հունվարի 1-ից,

 

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունների նոր վիճակը, որն ի հայտ է գալու ԵՄ-ին երկու նոր անդամ պետությունների անդամակցությամբ, ինչը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության համար բացում է նոր հնարավորություններ և առաջ է բերում մարտահրավերներ,

 

հաշվի առնելով Կողմերի ցանկությունը` ապահովել ԳՀՀ-ի նպատակների և սկզբունքների ձեռքբերումը և իրականացումը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Բուլղարիայի Հանրապետությունը և Ռումինիան կլինեն Գործընկերության և համագործակցության համաձայնագրի Կողմեր, որով գործընկերություն է հաստատվում, մի կողմից, Եվրոպական համայնքների և նրանց Անդամ պետությունների, մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության միջև, որը ստորագրվել է 1996թ. ապրիլի 22-ին՝ Լյուքսեմբուրգում, և ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ին (այսուհետ` Համաձայնագիր), և, համապատասխանաբար, կընդունեն և հաշվի կառնեն, այնպես, ինչպես մյուս Անդամ պետությունները, Համաձայնագրի տեքստը, ինչպես նաև Համատեղ հռչակագրերը, Նամակների փոխանակումները, միևնույն օրը ստորագրված Եզրափակիչ ակտին կցված` Հայաստանի Հանրապետության հայտարարությունը և Համաձայնագրի 2004թ. մայիսի 19-ի Արձանագրությունը, որն ուժի մեջ է մտել 2005թ. մայիսի 1-ին:

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունը կազմելու է Համաձայնագրի անքակտելի մասը:

 

Հոդված 3

 

1. Սույն Արձանագրությունը կհաստատվի Համայնքների կողմից, Անդամ պետությունների անունից` Եվրոպական միության խորհրդի կողմից և Հայաստանի Հանրապետության կողմից` իրենց ներքին ընթացակարգերին համապատասխան:

2. Կողմերը միմյանց կտեղեկացնեն նախորդ կետում նշված համապատասխան ընթացակարգերի ավարտի մասին: Հաստատման փաստաթղթերն ի պահ կհանձնվեն Եվրոպական միության Խորհրդի գլխավոր քարտուղարությանը:

 

Հոդված 4

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի վերջին հաստատման փաստաթուղթն ի պահ տալու օրվան հաջորդող առաջին ամսվա առաջին օրը:

2. Մինչև սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրը այն կկիրառվի ժամանակավորապես` ուժի մեջ մտնելով 2007թ. հունվարի 1-ից:

 

Հոդված 5

 

1. Համաձայնագրի տեքստերը, Եզրափակիչ ակտը և դրան կցված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև 2004թ. մայիսի 19-ի Համաձայնագրի Արձանագրությունները կազմվել են բուլղարերեն և ռումիներեն:

2. Դրանք կցված են սույն Արձանագրությանը և հավասարազոր են այլ լեզուներով տեքստերին, որոնցով կազմված են Համաձայնագիրը, Եզրափակիչ ակտը և դրան կցված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև 2004թ. մայիսի 19-ի Համաձայնագրի Արձանագրությունները:

 

Հոդված 6

 

Սույն Արձանագրությունը կազմված է երկու բնօրինակով` բուլղարերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, էստոներեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, իտալերեն, լատիշերեն, լիտվերեն, մալթայերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, սլովեներեն, սլովակերեն, իսպաներեն, շվեդերեն և հայերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Կատարված է Բրյուսել քաղաքում 2007 թվականի հունիսի 27-ին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ`

 

ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ`

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ`

 

Արձանագրությունը ուժի մեջ է մտել 2009թ. ապրիլի 1-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան