Basic information
Number
N 1744-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.12.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.12.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.12.2011
Effective date
16.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2011 թվականի N 1744-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ԱՌԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԵՍ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ «ՀՅՈՒՍԻՍ - ՀԱՐԱՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՏՐԱՆՇ 2-Ի ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168–Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված` առանց հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգով «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքներ» գնման արդյունքները` 667,000,000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) պայմանագրային արժեքով` ընտրված մասնակից ճանաչելով «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 15
Երևան

  

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation