Գլխավոր տեղեկություն
Համար
N 1925-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.07.2007-04.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.04/7(597) Հոդ.184
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.01.2022

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2004 թվականի N 1925-Ն

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով տեխնիկական միջոցներով ստեղծվող էլեկտրամագնիսական դաշտերի սահմանափակման, էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ տեխնիկական միջոցների կայունության և ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրամագնիսական խանգարումների սահմանափակման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը փոփ. 23.11.06 N 1792-Ն)

1. Հաստատել էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո։

(2-րդ կետը փոփ. 23.11.06 N 1792-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունվարի 17
Երևան

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է այն տեխնիկական միջոցների վրա, որոնք նախատեսված են շրջանառության մեջ դնելու համար և կարող են առաջացնել էլեկտրամագնիսական խանգարումներ, որոնց գործառությունը կարող է զգայուն լինել արտաքին էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ:

(1-ին կետը խմբ. 23.11.06 N 1792-Ն)

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են էլեկտրամագնիսական խանգարումների ազդեցության հետևանքով տեխնիկական միջոցների խափանման պատճառով մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին և շրջակա միջավայրին վնաս պատճառելը կանխարգելելու հետ կապված տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությանը ներկայացվող պահանջները:

(2-րդ կետը խմբ. 23.11.06 N 1792-Ն)

3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ տեխնիկական միջոցների վրա`

ա) էլեկտրամագնիսականության նկատմամբ պասսիվ տեխնիկական միջոցների,

բ) օդագնացական տեխնիկայի,

գ) ռազմական նշանակության տեխնիկական միջոցների, ինչպես նաև այն տեխնիկական միջոցների, որոնց մասին տեղեկությունը հանդիսանում է պետական գաղտնիք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 120-Ն որոշմամբ սահմանված ժողովրդատնտեսական նշանակության և ռազմական արդյունաբերության միասնական պահանջներով տեխնիկական միջոցների վրա, որոնք նախատեսված են ինչպես ընդհանուր արդյունաբերական, այնպես էլ ռազմական նշանակության տեխնիկական միջոցներ կիրառելու համար,

դ) ռադիոսարքերի, որոնք օգտագործվում են ռադիոսիրողների կողմից` համաձայն Էլեկտրակապի միջազգային միության ռադիոկապի կանոնակարգում տրված սահմանման, այն պայմանով, որ այդ ռադիոսարքերը նախատեսված չեն շրջանառության մեջ դնելու համար:

(3-րդ կետը խմբ. 23.11.06 N 1792-Ն)

4. Էլեկտրական կապի կառուցվածքների և ցանցերի ստեղծման ու շահագործման, ռադիոհաճախականության սպեկտրի օգտագործման և ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախականության սարքավորումների օգտագործման ժամանակ էլեկտրամագնիսական համատեղելիության ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կապի ոլորտի իրավական ակտերով։

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատված ռադիոհաճախականության գոտիներում ռադիոհաղորդող և բարձր հաճախականության սարքավորումների էլեկտրամագնիսական ճառագայթումներն այլ տեխնիկական միջոցների խանգարումակայունության նկատմամբ պետք է դիտարկվեն որպես էլեկտրամագնիսական խանգարումներ։

(4-րդ կետը փոփ. 23.11.06 N 1792-Ն)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 23.11.06 N 1792-Ն)

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


6. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

տեխնիկական միջոց՝ ցանկացած էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային և ռադիոէլեկտրոնային արտադրատեսակ, ինչպես նաև ցանկացած արտադրատեսակ, որը պարունակում է էլեկտրական և (կամ) էլեկտրոնային բաղկացուցիչ մասեր։ Տեխնիկական միջոցներն ըստ կատեգորիաների բաժանվում են բաղկացուցիչ մասերի, ապարատների, համակարգերի, կայանքների,

կապի միջոց՝ տեխնիկական միջոց, որն օգտագործվում է կապի հաղորդակցությունների ձևավորման, ընդունման, մշակման, պահման և հաղորդման, ինչպես նաև կապի ծառայությունների մատուցման կամ կապի ցանցերի գործառույթների կատարումն ապահովելու համար,

ռադիոէլեկտրոնային արտադրատեսակ՝ տեխնիկական միջոց, որը բաղկացած է մեկ կամ մի քանի ռադիոհաղորդիչ կամ ռադիոընդունիչ սարքավորումներից կամ դրանց համակցությունից ու օժանդակ սարքերից և նախատեսված է ռադիոազդանշանների ընդունման և (կամ) փոխանցման համար,

բարձր հաճախականության սարքավորում՝ տեխնիկական միջոց, որը նախատեսված է արդյունաբերական, գիտական, բժշկական, կենցաղային և այլ նպատակներով ռադիոհաճախականության էներգիայի առաջացման և օգտագործման համար՝ բացառությամբ էլեկտրակապի ոլորտում կիրառվող սարքերի,

(Հասկացությունն ուժը կորցրել է 23.11.06 N 1792-Ն)

(Հասկացությունն ուժը կորցրել է 23.11.06 N 1792-Ն)

էլեկտրամագնիսական խանգարում՝ բնական կամ արհեստական ծագման ցանկացած էլեկտրամագնիսական երևույթ, որը կարող է վատթարացնել տեխնիկական միջոցի գործառույթի որակը։ Էլեկտրամագնիսական խանգարումներ կարող է լինել էլեկտրամագնիսական աղմուկը կամ անցանկալի ազդանշանը, որը կարող է ճառագայթվել տարածության մեջ կամ տարածվել հաղորդիչ միջավայրում,

կայունություն էլեկտրամագնիսական խանգարման նկատմամբ (խանգարումակայունություն)՝ էլեկտրամագնիսական խանգարման ազդեցության դեպքում տեխնիկական միջոցների գործելու ունակություն՝ առանց որակի վատթարացման,

էլեկտրամագնիսական համատեղելիություն՝ տեխնիկական միջոցների բավարար ձևով գործելու ունակություն էլեկտրամագնիսական իրադրությունում, որը չի ստեղծում այլ տեխնիկական միջոցների համար անթույլատրելի էլեկտրամագնիսական խանգարումներ,

էլեկտրական էներգիայի որակ՝ էլեկտրական ցանցում էլեկտրական էներգիայի հատկությունների ամբողջություն, որը որոշում է այդ ցանցից սնուցվող տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությունը։ Էլեկտրական էներգիայի որակը բնութագրվում է էլեկտրամագնիսական խանգարումների մակարդակներով, որոնք սահմանված արժեքներից լարման, սինուսարդայնային ձևի, հաճախականության և լարումների համաչափության շեղումներն են,

էլեկտրամագնիսականության նկատմամբ պասսիվ տեխնիկական միջոց՝ տեխնիկական միջոց, որն առանց էլեկտրամագնիսական խանգարումներից լրացուցիչ պաշտպանական միջոցների, ինչպիսիք են՝ էկրանավորումը կամ զտումը, և առանց օգտագործողի միջամտության, ըստ նշանակության օգտագործման դեպքում չի ստեղծում անթույլատրելի էլեկտրամագնիսական խանգարումներ և ենթակա չէ դրանց ազդեցությանը,

էլեկտրամագնիսական համատեղելիության ստանդարտ՝ միջազգային և (կամ) եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտ, որով սահմանվում են տեխնիկական միջոցների կողմից առաջացած էլեկտրամագնիսական խանգարումների մակարդակի սահմանափակման, էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ տեխնիկական միջոցների կայունության ապահովման, ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրամագնիսական խանգարումների մակարդակի սահմանափակման վերաբերյալ պահանջները, ինչպես նաև փորձարկման համապատասխան մեթոդներ և որն ապահովում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական միջոցների ու էլեկտրական ցանցերի էլեկտրական էներգիայի համապատասխանության գնահատման հնարավորությունը,

ընդհանուր նշանակության էլեկտրական ցանց՝ էներգիա մատակարարող կազմակերպության էլեկտրական ցանց, որը նախատեսված է տարբեր սպառողներին կամ տեխնիկական միջոցներին էլեկտրական էներգիայի մատակարարման համար,

էլեկտրամագնիսական խանգարումների մակարդակ՝ էլեկտրամագնիսական խանգարումների մեծության արժեք՝ չափված կանոնակարգված պայմաններում,

(Հասկացությունն ուժը կորցրել է 23.11.06 N 1792-Ն)

բաղկացուցիչ մաս՝ տեխնիկական միջոց, որը նախատեսված է ապարատի, համակարգի կամ կայանքի կազմում կիրառելու համար։ Բաղկացուցիչ մասը կարող է կատարել ուղղակի գործառում և (կամ) նախատեսված լինել վերջնական օգտագործման համար,

ապարատ՝ տեխնիկական միջոց, որն ունի ուղղակի գործառում և նախատեսված է վերջնական օգտագործման համար,

համակարգ՝ ապարատների և (կամ) բաղկացուցիչ մասերի ամբողջություն, որը վերջնական օգտագործման համար միասնական գործառման միավոր է և նախատեսված է հավաքման և որոշակի խնդրի (խնդիրների) լուծման նպատակով աշխատելու համար,

կայանք՝ ապարատների, բաղկացուցիչ մասերի և համակարգերի ամբողջություն, որը մոնտաժված և (կամ) տեղակայված է որոշակի տեղում,

ուղղակի գործառույթ՝ բաղկացուցիչ մասի կամ ապարատի ցանկացած գործառում, որը կատարվում է դրա վերջնական օգտագործման ժամանակ՝ շահագործման կանոններին համապատասխան։ Շուկա մուտք գործելու տեխնիկական միջոցի ուղղակի գործառումը պետք է հնարավոր լինի իրագործել առանց լրացուցիչ միացումների և կարգաբերումների` բացառությամբ ցանկացած օգտագործողի կողմից իրականացվող գործողությունների,

վերջնական օգտագործում՝ տեխնիկական միջոցի օգտագործում` առանց որևէ լրացուցիչ փոփոխության։

(6-րդ կետը փոփ. 23.11.06 N 1792-Ն)


III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


7. Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության պահանջները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի VII բաժնով նախատեսված էլեկտրամագնիսական համատեղելիության ստանդարտներով սահմանված պահանջներին:

Տեխնիկական միջոցների (բացի էլեկտրամագնիսական համատեղելիության նկատմամբ պասսիվներից և ուղղակի գործառույթ չկատարողներից) կողմից ստեղծվող էլեկտրամագնիսական խանգարումները չպետք է գերազանցեն այն մակարդակը, որն ապահովում է կապի միջոցների և այլ տեխնիկական միջոցների գործառումը՝ ըստ նշանակության։

8. էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ տեխնիկական միջոցների կայունությունը պետք է ապահովի դրանց նշանակությանը համապատասխան գործառում:

Էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ կայունության պահանջները չեն տարածվում կենցաղային սարքերի վրա, բացառությամբ ռադիոէլեկտրոնային արտադրանքների և ռադիոէլեկտրոնային արտադրանք պարունակող տեխնիկական միջոցների:

(8-րդ կետը լրաց. 23.11.06 N 1792-Ն)

9. Էլեկտրամագնիսական խանգարումների տեսակներն են՝

ա) հաղորդվող ցածր հաճախականության էլեկտրամագնիսական խանգարումները`

էլեկտրասնուցման լարման կայունացած շեղումները,

էլեկտրասնուցման լարման սինուսարդայնային աղավաղումները,

էլեկտրամատակարարման եռաֆազ համակարգերում լարման անհամաչափությունը,

էլեկտրասնուցման լարման տատանումները,

էլեկտրասնուցման լարման անկումները, ընդհատումները և արտանետումները,

էլեկտրամատակարարման համակարգերում հաճախականության փոփոխությունները,

էլեկտրամատակարարման համակարգերում փոխանցվող ազդանշանները,

փոփոխական հոսանքի էլեկտրասնուցման ցանցերում հաստատուն բաղադրիչները,

մակածված ցածր հաճախականության լարումները.

բ) ցածր հաճախականության ճառագայթվող էլեկտրամագնիսական խանգարումները.

գ) հաղորդվող բարձր հաճախականության էլեկտրամագնիսական խանգարումները`

լարման կամ հոսանքների անընդհատ տատանումները,

անցումային (ոչ պարբերական և տատանողական) գործընթացները.

դ) բարձր հաճախականության ճառագայթվող էլեկտրամագնիսական (էլեկտրական և մագնիսական) դաշտերը, այդ թվում՝ անընդհատ տատանումների և ոչ պարբերական գործընթացների հետևանքով առաջացող էլեկտրամագնիսական խանգարումները.

ե) էլեկտրաստատիկ պարպումները։

10. Ընդհանուր նշանակության էլեկտրական էներգիայի որակը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի VII բաժնով նախատեսված ստանդարտներով սահմանված պահանջներին:

Ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրամագնիսական խանգարումները չպետք է գերազանցեն այն մակարդակը, որն ապահովում է այդ ցանցերից սնուցվող տեխնիկական միջոցների նշանակությանը համապատասխան գործառումը։

(10-րդ կետը փոփ. 23.11.06 N 1792-Ն)

11. Արտադրողը տեխնիկական միջոցների շահագործման փաստաթղթերում պետք է ընդգրկի շահագործման եղանակների, հավաքման (տեղակայման), գործարկման և կարգավորման մասին տեղեկություններ` այն դեպքում, երբ շահագործման, հավաքման (տեղակայման), գործարկման և կարգավորման եղանակներն ազդում են էլեկտրամագնիսական համատեղելիության վրա և շահագործման պայմաններում ապահովում են դրանց համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Տեխնիկական միջոցներ արտադրողը, վաճառողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է օգտագործողներին տրամադրեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական միջոցի համապատասխանությունն ապացուցող փաստաթղթեր (սույն տեխնիկական կանոնակարգի VII բաժնում տրված տվյալ տեխնիկական միջոցի վրա տարածվող էլեկտրամագնիսական համատեղելիության ստանդարտների համապատասխանության մասին տեղեկություններ, փորձարկման արձանագրություններ): Տեխնիկական միջոցներ օգտագործողները պարտավոր են պահել իրենց տրամադրված փաստաթղթերը տեխնիկական միջոցի շահագործման ընթացքում` անհրաժեշտության դեպքում պետական վերահսկողությունն իրականացնող մարմին ներկայացնելու համար:

(11-րդ կետը լրաց. 23.11.06 N 1792-Ն)


IV. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

(IV-րդ բաժինն ուժը կորցրել է 23.11.06 N 1792-Ն)


12. (12-րդ կետն ուժը կորցրել է 23.11.06 N 1792-Ն)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 23.11.06 N 1792-Ն)

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 23.11.06 N 1792-Ն)

15. (15-րդ կետն ուժը կորցրել է 23.11.06 N 1792-Ն)

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 23.11.06 N 1792-Ն)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 23.11.06 N 1792-Ն)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 23.11.06 N 1792-Ն)

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 23.11.06 N 1792-Ն)

V. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ


20. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան տեխնիկական միջոցների և էլեկտրական էներգիայի չափումների միասնականությունն ապահովող պահանջների կատարումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 

VI. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ


21. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական միջոցների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով:

(21-րդ կետը խմբ. 23.11.06 N 1792-Ն)


VII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Ստանդարտի նշագիրը 

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը

1

2

ԳՕՍՏ 13109

Էլեկտրական էներգիա. Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Էլեկտրական էներգիայի որակի նորմեր ընդհանուր նշանակման էլեկտրամատակարարման համակարգերում

ԳՕՍՏ 22012

Ռադիոխանգարումներ արդյունաբերական էլեկտրահաղորդման գծից և էլեկտրական ենթակայաններից. Նորմեր և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 22505

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ ռադիոհաղորդման ընդունիչներից, հեռուստացույցներից և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 26169 Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական. Երկբևեռ հզոր բարձր հաճախականության գծային տրանզիստորների համակցման բաղադրիչների գործակիցների նորմեր
ԳՕՍՏ 28279

Համատեղելիություն ավտոմեքենայի էլեկտրասարքավորանքի և ավտոմոբիլային կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայի էլեկտրամագնիսական. Նորմեր և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 29178

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Սարքեր գերբարձր հաճախականության (ԳԲՀ) էլեկտրավակուումային. Գեներատորներ, ուժեղարարներ և մոդուլներ դրանց հիման վրա. Կողմնակի տատանումների մակարդակներին ներկայացվող պահանջներ

ԳՕՍՏ 29180

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Սարքեր ԳԲՀ. Ուժեղարարներ ցածրաղմուկ. Պարամետրեր և բնութագրեր. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ 29205

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական էլեկտրատրանսպորտից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 29254

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Սարքեր տեխնոլոգիական գործընթացների չափման, հսկման և կառավարման. Տեխնիկական պահանջներ և խանգարումակայունության փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30318

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահանջներ ռադիոհաղորդիչների ռադիոհաճախականությունների շերտի լայնության արտաշերտային ճառագայթման նկատմամբ. Չափումների և վերահսկման մեթոդներ

ԳՕՍՏ 30320

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ կարճատև ռադիոխանգարումների աղբյուր պարունակող սարքերից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30334

Համատեղելիություն անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենաների էլեկտրամագնիսական. Կայունություն. Էլեկտրամագնիսական խանգարումներ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30336
(ԻԷԿ 1000-4-9-93)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն իմպուլսային մագնիսական դաշտի նկատմամբ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30338

Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական. Սարքվածքներ ռադիոհաղորդիչ բոլոր կարգերի և նշանակումների ժողովրդատնտեսական կիրառման. Հաճախականության թույլատրելի շեղումներին ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ

ԳՕՍՏ 30372

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տերմիններ և սահմանումներ

ԳՕՍՏ 30373

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Սարքավորանք փորձարկումների համար. Խցիկներ էկրանավորված. Դասեր, հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30374

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էներգիայի միկրովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30375

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտերի նկատմամբ 26-1000 ՄՀց շերտում. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30376

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրասնուցման ցանցի լարման դինամիկ փոփոխությունների նկատմամբ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30377

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Էլեկտրասարքավորանք ուժային. Ցածր հաճախականության պարբերական մագնիսական դաշտի պարամետրերի նորմեր

ԳՕՍՏ 30378

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Էլեկտրասարքավորանք ավտոմեքենաների. Խանգարումներ էլեկտրաստատիկ պարպումներից. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30379

Համատեղելիություն պահպանական, հրդեհային և պահպանակահրդեհային ազդասարքերի տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահանջներ, նորմեր և խանգարումակայունության ու արդյունաբերական ռադիոխանգարումների փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30380

Համատեղելիություն ձայնագրիչների կենցաղային էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրամագնիսական դաշտերի և ուղղորդված բարձր հաճախականության հոսանքների ու լարումների նկատմամբ. Փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30381

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կլանիչներ էլեկտրամագնիսական ալիքի էկրանավորված խցիկների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 30382

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հակազդիչներ խանգարումաճնշող. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 30428

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական հաղորդալարային կապի սարքավորանքից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30429

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական քաղաքացիական նշանակման ծառայողական ռադիոընդունման սարքվածքների հետ համատեղ տեղակայվող սարքավորանքից և ապարատուրայից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30601

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ավտոտրանսպորտային միջոցների պահպանման ազդարարման հակաառևանգման սարքվածք. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.6.1
(ԻԷԿ 61000-6-1)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն փոքր էլեկտրասպառմամբ արտադրական գոտիներում և բնակելի, կոմերցիոն գոտիներում օգտագործվող տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.6.3
(ԻԷԿ 61000-6-3)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Բնակելի, արտադրական և գործարարական գոտիներում կիրառվող փոքր էներգասպառմամբ տեխնիկական միջոցներից առաջացած խանգարաէմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30805.14.1
(ՍԻՍՊՌ 14-1)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական առաջացած կենցաղային սարքերից, էլեկտրական գործիքներից և համանման սարքվածքներից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 31213

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Գեներատորներ` էլեկտրամագնիսական դաշտի ՏԵՄ (TEM) խցիկներով. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50009

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50012 

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ցածր հաճախականության պարբերական մագնիսական դաշտի պարամետրերի չափման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50034

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ասինքրոն շարժիչներ` մինչև 100 B լարման. Նորմեր. Էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ կայունության նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50628

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Անհատական էլեկտրոնային հաշվողական մեքենաների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50747

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Մեքենաներ հսկիչ դրամարկղային(էլեկտրոնային). Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50799

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոկապի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրասնուցման ցանցի էլեկտրաստատիկ պարպման իմպուլսային խանգարումների և լարման դինամիկ փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50839

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկագիտության և հաշվողական տեխնիկայի միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50842

Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոհաղորդող սարքեր ժողովրդատնտեսական կիրառման. Կողմնակի ռադիոճառագայթումներին ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50932

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հաղորդալարային կապի սարքավորանքի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51048

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Գեներատորներ էլեկտրամագնիսական դաշտի ՏԵՄ (TEM) խցիկներով. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.3.2
(ԻԷԿ 61000-3-2)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. 16 Ա-ից ոչ ավելի հոսանք (մեկ ֆազում) օգտագործող տեխնիկական միջոցների կողմից հոսանքի ներդաշնակ բաղադրիչների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.3.3
(ԻԷԿ 61000-3-3)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Լարման տատանումներ և առկայծում` առաջացած էլեկտրամատակարարման ցածրավոլտ համակարգերին միացրած 16 Ա (մեկ ֆազում) հոսանք օգտագործող տեխնիկական միջոցների կողմից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.3.8
(ԻԷԿ 61000-3-8)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ազդանշանների հաղորդում` ցածրավոլտ էլեկտրական ցանցերով. Ազդանշանների մակարդակներ, հաճախականությունների շերտեր և էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր

ԳՕՍՏ Ռ 51317.4.11
(ԻԷԿ 61000-4-11)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրասնուցման լարման դինամիկական փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.12
(ԻԷԿ 61000-4-12)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն տատանողական մարող խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.15
(ԻԷԿ 61000-4-15)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Առկայծաչափ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.2
(ԻԷԿ 61000-4-2)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրաստատիկական պարպման նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.3
(ԻԷԿ 61000-4-3)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.4
(ԻԷԿ 61000-4-4)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն նանովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.5
(ԻԷԿ 61000-4-5)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն մեծ էներգիայի միկրովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.6
(ԻԷԿ 61000-4-6)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտերի հաղորդմանը հասցված խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.6.2
(ԻԷԿ 61000-6-2)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն արդյունաբերական գոտիներում օգտագործվող տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.6.4
(ԻԷԿ 61000-6-4)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական գոտիներում կիրառվող տեխնիկական միջոցներից առաջացած խանգարումների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ

(Տողը հանվել է 23.11.06 N 1792-Ն)
ԳՕՍՏ Ռ 51318.11
(ՍԻՍՊՌ 11)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական, գիտական, բժշկական և կենցաղային (ԱԳԲԿ) բարձր հաճախականության սարքերից առաջացած արդյունաբերական խանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51318.22
(ՍԻՍՊՌ 22)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ` առաջացած արդյունաբերական տեղեկատվական տեխնոլոգիայի սարքավորանքից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51318.24
(ՍԻՍՊՌ 24)

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանքի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51319

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Սարքեր արդյունաբերական ռադիոխանգարումների չափման համար. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51320

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական. Արդյունաբերական ռադիոխանգարումների աղբյուրներ հանդիսացող տեխնիկական միջոցների փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51408

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Մասնագիտական լսաապարատուրայի, տեսաապարատուրայի, լսադիտողական ապարատուրայի և հանդիսադիր միջոցառումների լուսային սարքերի կառավարման ապարատուրայի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51513

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ ցանցերի սարքավորանք. Էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր, խանգարումակայունության պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51515

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Խանգարումակայունություն ռադիոհաղորդման ընդունիչների, հեռուստացույցների և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայի. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51523

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Խանգարումաէմիսիա մասնագիտական լսաապարատներից, տեսաապարատներից, լսադիտողական ապարատներից և հանդիսադիր միջոցառումների լուսային սարքերի ղեկավարման ապարատներից. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51699

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահպանման ազդասարքերի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51855 Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոկապի միջոցներ անձնական օգտագործման 26965-ից մինչև 27860 կՀց հաճախականությունների շերտում անկյունային մոդուլումով աշխատող. Պահանջներ և փորձարկման մեթոդներ
ԳՕՍՏ Ռ 51856 Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոկապի միջոցներ փոքր շառավղով 3 կՀց-ից մինչև 400 ԳՀց հաճախականություններում աշխատող. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

(Ցուցակը փոփ., լրաց. 23.11.06 N 1792-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.01.2022, N 27-Ն 14.01.2022, N 1925-Ն
22.01.2015, N 23-Ն 04.08.2015, N 1925-Ն
23.11.2006, N 1792-Ն 05.07.2007, N 1925-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան