Գլխավոր տեղեկություն
Համար
N 1319-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2003 թվականի N 1319-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԱՐԴԵՆԻՍ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերության վարչական խորհրդի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում գտնվող ոռոգման համակարգերը «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման հանձնելու մասին հայտը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 3669253,949 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը` համաձայն N 1 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 110554,764 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 9592,468 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 2 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով սահմանված կարգով նվազեցնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

4. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով սահմանված կարգով նվազեցնել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 3-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) ապահովել սույն որոշման 4-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

գ) 15-օրյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությանը.

դ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված սուբսիդիայից «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությանը կատարել համապատասխան մասհանում.

ե) ապահովել «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:

6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ճշտել սույն որոշման հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածներում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. հոկտեմբերի 29
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 23-ի N 1319-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

NN
ը/կ

Ոռոգման համակարգերի անվանումները

Հաշվեկշռային
  արժեքը
(հազ. դրամ)

1.

Մասրիկի ջրանցք

1596685.480

2.

Մաքենիսի ջրանցք

631869.200

3.

ՀԷԿ-ի ջրանցք

140881.750

4.

Ծովակի 1-ին ջրանցք

125096.536

5.

Ծովակի 2-րդ ջրանցք

81227.435

6.

Այրքի ջրատար

508759.200

7.

Գեղաքարի ջրանցք

140385.006

8.

Ավերակների ջրանցք

75792.600

9.

Ազատի ջրանցք

567.600

10.

Ավազանի ջրատար

20670.000

11.

Սարալանջի ջրանցք

61102.800

12.

Գեղամաբակի ջրանցք

165849.074

13.

Ջաղացաձորի ջրանցք

77040.518

14.

Ծովակի խորքային հորեր (4 հատ)

12001.850

15.

Մասրիկի խորքային հորեր (2 հատ)

5827.450

16.

Լուսակունքի խորքային հորեր (3 հատ)

8536.350

17.

Նորակերտի խորքային հորեր (3 հատ)

9163.350

18.

Մասրիկի ջրանցքի դոտացիոն խորքային հոր

7797.750

 

Ընդամենը

3669253.949

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 23-ի N 1319-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Ոռոգման համակարգերի անվանումները

Հաշվեկշռային
  արժեքը
(հազ. դրամ)

1

2

3

I. Ոռոգման համակարգեր

1.

Լճավանի պոմպակայան

9447.097

2.

Վանևանի պոմպակայան

6381.965

3.

Մեծ Մասրիկի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց

1956.697

4.

Սոթքի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց

1775.750

5.

Մաքենիսի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց

2064.858

6.

ՀԷԿ-ի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց

1967.439

7.

Ներքին Ձաղալու, Ծովակի 1-ին ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց

3004.064

8.

Ներքին Ձաղալու, Ծովակի 2-րդ ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց

2955.262

9.

Գեղամաբակ-Վարդենիս ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց

3929.551

10.

Գեղաքարի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց

5809.044

11.

Խարաբեկի-Կարճաղբյուրի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց

52.882

12.

Կութի-Ազատի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց

51.740

13.

Կախակն-Տիգրանաբերդի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց 

458.662

14.

Ավազանի ջրատարի գլխամասային ջրընդունիչ հանգույց

22531.989

15.

Դոշի ջրանցք

465.417

16.

Ջաղացաձորի ջրանցք

872.868

17.

Այրքի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց

33338.395

18.

Կարճաղբյուրի պոմպակայան

13491.084

 

ընդամենը 

110554.764

II. Գույք

1.

Տարա` վառելիքի (5 տոննա)

20.408

2.

Տարա` վառելիքի (4 տոննա)

11.189

3.

Տարա` վառելիքի (25 տոննա)

763.689

4.

Պահարան` մետաղյա (3 հատ)

2.544

5.

Պահարան` մետաղյա (2 հատ)

1.306

6.

Սեղան` 2 գրապահոցով (3 հատ)

15.819

7.

Սեղան` 1 գրապահոցով (1 հատ)

5.273

8.

Սեղան` 1 գրապահոցով (2 հատ)

13.648

9.

Բազկաթոռ` պտտվող (1 հատ)

3.529

10.

Նստարան` փափուկ (6 հատ)

21.174

11.

Ջահ (1 հատ)

3.571

12.

Հեռախոսի կոմուտատոր «ՄԻԳ» (1 հատ)

8.235

13.

Գրապահարան (2 հատ)

12.654

14.

Սեղան` խորհրդակցության (2 հատ)

16.572

15.

Տարա` վառելիքի (10 տոննա)

33.333

16.

Վարչական շենք

1296.000

17.

Պահեստ

384.000

18.

Պահեստ` ցեմենտի

671.102

19.

Պահակատուն

336.315

20.

Գնացուցակային գիրք (1 հատ)

20.258

21.

Ձեռքի գերկարճալիք ռադիոկայան RM 3-270 (5 հատ)

564.360

22.

Անտենա NOE-190 (5 հատ)

96.565

23.

Ավտոմեքենայի լիցքավորման սարք (5 հատ)

48.280

24.

Կարճալիք անշարժ ռադիոկայան (1 հատ)

965.633

25.

Անտենա` բազային AN 710 (1 հատ)

468.578

26.

Սնուցող և լիցքավորող սարք RM-35 M (1 հատ)

374.548

27.

Ձեռքի գերկարճալիք ռադիոկայան RM3CX 1608 (1 հատ)

497.746

28.

Անտենա` բազային ARX-213 (1 հատ)

103.052

29.

Սնուցող և լիցքավորող սարք RS-20 A (1 հատ)

131.092

30.

Լիցքավորման սարք CWC-272 (5 հատ)

79.590

31.

Մարդատար ավտոմեքենա «ՈՒԱԶ» (1 հատ)

400.889

32.

Բեռնատար ավտոմեքենա «ԻԺ» (1 հատ)

168.714

33.

Բեռնատար ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303» (1 հատ)

247.286

34.

Բեռնատար ավտոմեքենա «ԶԻԼ» (1 հատ)

393.786

35.

Ավտոմեքենա-արհեստանոց (1 հատ)

602.594

36.

Բեռնատար ավտոմեքենա «ԻԺ-2715» (1 հատ)

196.833

37.

Բեռնատար ավտոմեքենա «ԳԱԶ-66Մ» (1 հատ)

432.083

38.

Կշեռք (10 տոննա, 1 հատ)

109.290

39.

Էլեկտրատպագրիչ սարք (1 հատ)

1.000

40.

Տարա` վառելիքի (25 տոննա, 1 հատ)

69.930

 

ընդամենը

9592.468

 

Ընդամենը

120147.232

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան