ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2002 թվականի N 97
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ձեռնարկությունների զարգացման ծրագրի N 3580 AM վարկի համաձայնագրի և Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստման TF N 026726 ճապոնական դրամաշնորհի նամակ-համաձայնագրի իրականացման նպատակով`
1. Հաստատել «Ձեռնարկությունների ինկուբատոր» և «Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստում» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը (կցվում են):
2. Ձեռնարկությունների զարգացման ծրագրի N 3580 AM վարկի համաձայնագրով և Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստման TF N 026726 ճապոնական դրամաշնորհի նամակ-համաձայնագրով նախատեսված ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Ճշմարիտյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար (խորհրդի նախագահ) |
Տ. Դավթյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ |
Տ. Խաչատրյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Հակոբյան | - | ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ |
Հ. Դավթյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության իրավաբանական գլխավոր վարչության պետ |
Գ. Սաղյան | - | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության պետի տեղակալ |
Վ. Մովսիսյան | - | «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
Ա. Մայիլյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ |
Բ. Ենգիբարյան | - | «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն |
Ռ. Հարությունյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն |
(Կազմը փոփ., լրաց. 12.08.02 N 479-Ն)
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ձեռնարկությունների ինկուբատոր N 3580 AM վարկային ծրագրի և Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստման TF N 026726 ճապոնական դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհրդի կազմը հաստատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի փետրվարի 27-ի N 97 որոշմամբ:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի հունվարի 11-ին ստորագրված դրամաշնորհային համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2001 թվականի դեկտեմբերի 28-ին ստորագրված վարկային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի դրամաշնորհային (վարկային) համաձայնագրով ու սույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է` «Ձեռնարկությունների ինկուբատոր» և «Հայաստանի գործարար կապերի ծրագրի նախապատրաստում» ծրագրերի կառավարման խորհուրդ:
2. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ձեռնարկությունների զարգացման վարկային ծրագրի և Հայաստանի գործարար կապերի ծրագրի նախապատրաստման դրամաշնորհային ծրագրի (այսուհետև` ծրագրեր) իրականացման կառավարումն է:
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագրերն իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագրերի իրականացման ընթացքում 100,0 հազար ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը.
բ) ծրագրերն իրականացնող հիմնարկի (այսուհետև` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) ծրագրերի նախապատրաստման փուլում կանխավճարի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
դ) վարկային և դրամաշնորհային համաձայնագրերն ստորագրվելուց և վավերացվելուց հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցերի և ծրագրերի բյուջեների քննարկումն ու հաստատումը.
ե) ծրագրերով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցերին ու ծրագրերի բյուջեներին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
զ) ծրագրերի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցերի և բյուջեների հիման վրա ապրանքների, սարքավորումների ձեռքբերման ու խորհրդատվական ծառայությունների մատուցման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.
է) ծրագրերի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով վարկ և դրամաշնորհ տրամադրող համապատասխան կազմակերպության հետ.
ը) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
թ) ծրագրերի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցերից ու բյուջեներից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժ) վարկ և դրամաշնորհ տրամադրող կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրերի արդյունքները քննարկելը, արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
ժա) ծրագրերի ավարտից հետո արդյունքներն ամփոփելը և ծրագրերի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
8. ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) ծրագրերի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային և դրամաշնորհային պայմանագրերի դրույթներով և խորհրդի որոշումներով:
9. Ծրագրերի շրջանակներում առաջացող հարցերը ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) ներկայացմամբ քննարկվում են խորհրդի նիստերում` դրանք ներկայացվելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:
3. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն 2 ամիսը մեկ անգամ ծրագրերի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցերի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրերի իրականացման արդյունքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) առաջարկությամբ:
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից երեք օր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահն անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, ինչպես նաև առանց խորհրդատվական ձայնի իրավունք ունեցող անձինք:
20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը, նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:
4. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
23. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարն է:
24. Խորհրդի նախագահը`
ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
5. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
25. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 9-ից ոչ ավելի:
26. Խորհրդի անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ, ինչպես նաև կարող է խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ գրավոր զեկուցել իր վերադասին:
27. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ:
28. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել խորհրդի նախագահի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
29. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
6. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
30. Խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը` խորհրդի կազմից:
31. Խորհրդի քարտուղարը`
ա) արձանագրում է խորհրդի նիստերը և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.
բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) անհրաժեշտության դեպքում խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններ և գերատեսչություններ:
7. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
32. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
8. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
33. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.12.2006, N 948-Ն | 23.12.2006, N 97 | |
10.08.2006, N 618-Ն | 02.09.2006, N 97 | |
11.02.2005, N 78-Ն | 05.03.2005, N 97 | |
12.08.2002, N 479-Ն | 07.09.2002, N 97 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|