«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հոկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605397
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
10 հոկտեմբերի 2005 թ. ք. Երևան |
N 49-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 5-րդ կետով, 10-րդ հոդվածի 6-րդ կետով, 15-րդ հոդվածի 4-րդ կետով և 51-րդ հոդվածով, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և 27-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումն ապահովելու կարգը (Հավելված 1):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 27/1-Ն, 2003 թ. մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 42-Ն որոշումները:
|
Գ. Ազարյան |
|
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում եվ հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական եվ (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումն ապահովելու
1. Այլ պետություններում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին (այսուհետ` ընտրություններ) և (կամ) հանրաքվեին մասնակցում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:
2. Ընտրությունների և (կամ) հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում արտասահմանում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունքն ապահովում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված կարգով:
3. Օտարերկրյա պետություններում քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոններում, քվեարկության օրը` տեղական ժամանակով ժամը 800-ից մինչև 2000-ն:
4. Օտարերկրյա պետություններում ընտրողների և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կազմում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
5. Օտարերկրյա պետություններում ընտրողների և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները ստորագրում և կնքում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը:
6. Քվեարկության նախորդ օրը կամ քվեարկության օրը ընտրություններին և (կամ) հանրաքվեին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքացիները ընդգրկվում են լրացուցիչ ցուցակում, որը կցվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում կազմված ցուցակին:
7. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը ընտրողների և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 10 օր առաջ ուղարկում է լիազոր մարմնին, այդ ցուցակներում ընդգրկված քաղաքացիներին ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից հանելու համար:
8. Ընտրությունների և (կամ) հանրաքվեի անցկացումը նախապատրաստելու, քվեարկությունը կազմակերպելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կազմավորում է ընտրական տեղամասեր և ձևավորում ընտրական հանձնաժողովներ` ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:
9. Օտարերկրյա պետություններում ընտրական տեղամասերը կազմավորվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում, համարակալվում են համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից և այդ տվյալները երկօրյա ժամկետում ուղարկվում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
10. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում կազմավորված ընտրական տեղամասերը համարակալվում են m/n տեսքի, որտեղ m-ը համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրի (քաղաքի) անվանումն է, իսկ n-ը՝ այդ դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում (քաղաքում) կազմավորված ընտրական տեղամասի հերթական համարը՝ յուրաքանչյուր քաղաքի համար սկսած 1-ից՝ մինչև այդ քաղաքում կազմավորված հերթական վերջին տեղամասը:
11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով քվեարկությունից 7 օր առաջ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ է ուղարկում.
ա) ընտրությունների և հանրաքվեի մասին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի օրինակները.
բ) քվեաթերթիկների, ընտրական և (կամ) հանրաքվեի փաստաթղթերի նմուշները.
գ) Հանրապետության Նախագահի` գրանցված թեկնածուների տվյալները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները.
դ) հանրաքվեի դրվող նախագծի տեքստը:
12. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ապահովում է քվեաթերթիկների տպագրումը` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշին համապատասխան:
13. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում կազմավորված ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման արձանագրությունը կնքվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կնիքով:
14. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը ընտրական տեղամասում ընտրությունների և (կամ) հանրաքվեի քվեարկության արդյունքներն ամփոփում է քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 10 ժամ հետո և այդ տվյալները պաշտոնապես անհապաղ ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
15. Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, ընտրությունների և (կամ) հանրաքվեի մյուս փաստաթղթերը` զմռսված կամ սոսնձված և կնքված վիճակում, հատուկ փոստով ուղարկվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով: