Basic information
Number
N 1734-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.12.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2011.12.15/67(870) Հոդ.1655
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.12.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.12.2011
Effective date
16.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 դեկտեմբերի 2011 թվականի N 1734-Ն

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1423-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 2.0 հեկտարը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հանգստի համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի գյուղական համայնքի ղեկավարին`

1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ մինչև փոփոխումը.

2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:

3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին`

1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 12
Երևան 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 8-ի N 1734-Ն որոշման

Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾՈՎԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation