ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 փետրվարի 2007 թ. |
թիվ 24-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 667, 667/1, 667/2 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ՖԼԻՏՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի հունվարի 12-ի դիմումը` քաղաք Երևան, Մալաթիա 68, 74, 68/2 խանութ, քաղաք Երևան, Սաֆարյան 14 և քաղաք Երևան, Անդրանիկի 148/2 առևտրի սրահ հասցեներում գործող արտարժույթի փոխանակման կետերի (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաներ թիվ 667, 667/1, 667/2) գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ՖԼԻՏՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 667, 667/1 և 667/2 լիցենզիաները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖԼԻՏՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցեն` քաղաք Երևան, Ջիվանու 25/1) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|