ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 1996 թ. N 303
ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի.
1. Հաստատել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի կազմը (կցվում է):
(1-ին կետն ուժը կորցրել է 07.11.97 N 517 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 14-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 76 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) որոշման վերնագրում և տեքստում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում և տեքստում «թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական» բառերը փոխարինել «թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.11.1997, N 517 | 22.11.1997, N 303 | |
24.07.1996, N 441 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|