ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 1993 թվականի N 407
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՄԻՋՆԱԿԱՐԳ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, միջնակարգ-մասնագիտական տեխնիկական ուսումնարաններում և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ռազմական պատրաստությունը բարելավելու, «Ռազմագիտություն» առարկայի դերն ու նշանակությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 01.04.97 N 62)
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մինչև 1993 թվականի սեպտեմբերի 30-ը ուսումնական հաստատություններին տրամադրել ուսումնական զենք և դիդակտիկ նյութեր, համաձայն Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության և բարձրագույն կրթության և գիտության նախարարության ներկայացրած հայտերի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության և պաշտպանության նախարարության հետ համատեղ 1994/95 ուսումնական տարում Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում կազմակերպել ռազմագիտության ուսուցիչների պատրաստում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |