«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2007 թվականի N 11-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ-1 «ԳՆՈՄՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԴՐԱՄԱՀԱՏՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակի առաջին բաժնի 7-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Դրամահատման, պետական մեդալների և շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1302-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» բաց բաժնետիրական ընկերությանը (գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը` քաղ. Երևան, Արշակունյաց 12) տրամադրել դրամահատման, պետական մեդալների և շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզիա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. հունվարի 12 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|