Գլխավոր տեղեկություն
Համար
N 311
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.02.1999-25.08.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.30/11(44)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2001

040.0311.21.05.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 1998 թվական N 311
քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների հաշվառումն ու հետագա օգտագործումը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին` մինչև 1998 թվականի հոկտեմբերի 30-ը ապահովել իրենց և իրենց ենթակայության պետական մարմինների, պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող և վարձակալությամբ տրված կամ վարձակալված շենքերի, շինությունների ու տարածքների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններում և մինչև 1998 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել պետական գրանցման վկայականների պատճենները:

2. (կետն ուժը կորցրել է 02.02.99 N 54)

3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարումները բյուջետային հիմնարկների մասով, կատարվում են համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան տողի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան