Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.06.01/15(255) Հոդ.75
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.02.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607045

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 11-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները, քվեաթերթիկների ելունդները և ընտրողների ցուցակները փաթեթավորելու կարգը սահմանելու մասին» N 21-Ն որոշման և որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի վերնագրերն ու որոշման 1-ին կետը «չօգտագործված» բառից առաջ լրացնել «չօգտագործված քվեարկության ծրարները,» բառերով, իսկ «հաշվարկված քվեաթերթիկները» բառերից հետո` «քվեարկության ծրարները,» բառերով:

2. Որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածը`

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21 կետով`

«21. Չօգտագործված քվեարկության ծրարները մարվում են դրանք որևէ անկյունից կտրելու միջոցով և փաթեթավորվում առանձին փաթեթում:».

բ) 5-րդ կետը «վճիռներով» բառից հետո լրացնել «և լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման տեղեկանքներով» բառերով.

գ) 6-րդ կետը «(ծրարներում)» բառից հետո լրացնել «, իսկ քվեարկության ծրարները` առանձին փաթեթում» բառերով:

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան