«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1836-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի տնօրինության` «Նորաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված ուսուցչի տան շենքից 267 քառ. մետր մակերեսով տարածքը (1-ին հարկից` 135 քառ. մետր, 2-րդ հարկից` 132 քառ. մետր) (այսուհետ՝ գույք) և նշված տարածքի զբաղեցրած, ինչպես նաև դրա սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել և նվիրաբերել Նորաշենի գյուղական համայնքին` մանկապարտեզ կազմակերպելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ Նորաշենի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել`
ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի զբաղեցրած, ինչպես նաև դրա օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը.
բ) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Նորաշենի գյուղական համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. դեկտեմբերի 23 |