«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607042
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 փետրվարի 2007 թ. |
N 8-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 31-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 31-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`
ա) 1-ին կետի 1-ին նախադասությունը «ստորագրել» բառից հետո լրացնել «ընտրողների ցուցակների բոլոր էջերը և» բառերով, իսկ 2-րդ նախադասությունը հանել.
բ) 1.1 և 1.4 կետերը «Քվեաթերթիկները» բառից առաջ լրացնել «Ընտրողների ցուցակների էջերը և» բառերով.
գ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Քվեարկության օրը՝ ժամը 700-ին տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում, վիճակահանությունների միջոցով որոշում է 2 ժամը մեկ պարբերականությամբ` ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամին, շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին (համապետական ընտրությունների դեպքում, եթե տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվել է ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկություն կազմակերպելու համար քաղաքացիների լրացուցիչ ցուցակ):
Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանություններին չեն մասնակցում։ Նրանք փոխարինում են հանձնաժողովի մյուս անդամներին՝ նրանց բացակայության ընթացքում:».
դ) 2.1 կետի «Վիճակահանությունը» բառը փոխարինել «Վիճակահանությունները» բառով, իսկ «լրացնում է» բառերը` «նշում է» բառերով.
ե) 2.1 կետի «ա», «բ», «գ», «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) «Ընտրողների գրանցումն իրականացնող» (1, իսկ 1000-ից ավելի ընտրող ընդգրկող տեղամասի դեպքում՝ 2 հատ թերթիկ: 2 հատ թերթիկի դեպքում նշվում է նաև համապատասխանաբար «1-ին ցուցակ», «2-րդ ցուցակ» բառերը:),
բ) «Քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող» (1, իսկ 1000-ից ավելի ընտրող ընդգրկող տեղամասի դեպքում՝ 2 հատ թերթիկ),
գ) «Քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու» (1 հատ թերթիկ),
դ) «Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող» (1 հատ թերթիկ` համապետական ընտրություների դեպքում) բառերը:».
զ) 2.1 կետը «Թերթիկները» բառից հետո լրացնել «(նաև նշում չպարունակող)» բառերով.
է) 2.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Տեղամասային ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր հերթափոխի համար անցկացնում է առանձին վիճակահանություն:
Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին որոշելուց հետո «Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող» նշումը պարունակող թերթիկը հանվում է վիճականությունից:
Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամը մասնակցում է 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը որոշելու համար անցկացվող հաջորդ վիճակահանություններին:
Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամը վիճակահանության արդյունքով որոշված մյուս գործառույթը (գործառույթները) իրականացնում է ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությունն անցկացնելուց հետո: Ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությունն անցկացնելու ժամանակ շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամի` վիճակահանությամբ որոշված գործառույթը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է հանձնաժողովի այլ անդամ:».
ը) 2.3 կետը «բաշխվում են» բառերից հետո լրացնել «առաջին հերթափոխի կողմից» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը վիճակահանությունների արդյունքներին համապատասխան ապահովում է հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ հերթափոխը:».
թ) 2.5 կետի «Վիճակահանության» բառը փոխարինել «Վիճակահանությունների» բառով:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|