Basic information
Number
N 1690-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.12.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2011.12.14/66(869).1 Հոդ.1645.8
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.12.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.12.2011
Effective date
15.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2011 թվականի N 1690-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն իրավասություն վերապահելու մասին» N 944-Ն որոշման N 3 հավելվածի 3-րդ կետը:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 5
Երևան