«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2007 թվականի N 165-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կնքված փոխըմբռնման հուշագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մինչև 2007 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`
ա) Գուրգեն Բաբկենի Արարքցյանին (ծնվ.` 1987 թ., նոյեմբերի 22-ին, քաղ. Երևան, Թամանյան 3, բն. 35)` Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող.
բ) Էդգար Արմենի Ղազարյանին (ծնվ. 1986 թ., մարտի 14-ին, քաղ. Երևան, Շենգավիթ 10, շենք 1, բն. 35)` Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտություն ֆինանսահաշվային մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող.
գ) Հրաչյա Հրաչյայի Ղազարյանին (ծնվ.` 1987 թ., հունիսի 25-ին, քաղ. Երևան, Ն. Զարյան փող., շենք 15 ա, բն. 53)` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուներ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող.
դ) Արմեն Աշոտի Մկրտչյանին (ծնվ.` 1986 թ., սեպտեմբերի 24-ին, քաղ. Արմավիր, Հանրապետության փող., 3-րդ նրբ., տուն 16)` Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկա ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. փետրվարի 17 |