Գլխավոր տեղեկություն
Համար
N 113-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2007-24.01.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.02.28/3 Հոդ.263
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.01.2008

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 փետրվարի 2007 թվականի N 113-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի`

ա) մշակութային քաղաքականության վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել մշակութային ժառանգության վարչության, արվեստների վարչության և ծրագրերի կառավարման վարչության.

բ) երիտասարդական քաղաքականության վարչությունը վերանվանել երիտասարդության հարցերի վարչություն.

գ) միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության վարչությունը վերանվանել միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն.

դ) ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել ֆինանսատնտեսագիտական վարչության և գույքի կառավարման բաժնի.

ե) քարտուղարությունը բաժանման ձևով վերակազմակերպել ընդհանուր բաժնի, իրավաբանական բաժնի և հասարակայնության հետ կապերի բաժնի.

զ) ստեղծել վերահսկողության բաժին.

է) առաջին բաժինը և անձնակազմի կառավարման բաժինը միացման ձևով վերակազմակերպել անձնակազմի կառավարման բաժնի` առաջին բաժինն անձնակազմի կառավարման բաժնին միացնելու միջոցով:

2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) «1. Վարչություններ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մշակութային ժառանգության վարչություն

Արվեստների վարչություն

Ծրագրերի կառավարման վարչություն

Երիտասարդության հարցերի վարչություն

Միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն».

բ) «2. Քարտուղարություն» բաժինն ուժը կորցրած ճանաչել.

գ) «3. Բաժիններ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անձնակազմի կառավարման բաժին

Ընդհանուր բաժին

Իրավաբանական բաժին

Գույքի կառավարման բաժին

Հասարակայնության հետ կապերի բաժին

Վերահսկողության բաժին»:

3. Սահմանել, որ նշված կառուցվածքային փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի համար հաստատված ընդհանուր թվի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պահպանման ծախսերի համար նախատեսված հատկացումների սահմաններում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 8
Երևան