Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2006
Ստորագրման ամսաթիվ
23.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2007

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության եվ Բելառուսի Հանրապետության փոխադարձ առեվտրի մաքսային վիճակագրության տվյալների համադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի եվ Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի փոխգործակցության կարգի մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն և Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեն (այսուհետ` Կողմեր),

ղեկավարվելով 1994 թվականի ապրիլի 15-ի` Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին Համաձայնագրով ու 2000 թվականի հոկտեմբերի 31-ի` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության և Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի միջև փոխօգնություն ցուցաբերելու կարգի մասին Արձանագրությամբ,

ընդունելով ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ մաքսատուրքերի, գանձումների, հարկերի և այլ վճարումների ճիշտ գանձման, ինչպես նաև նշանակման երկիր ապրանքների տեղափոխման և առաքման, հայտարարագրված մաքսային արժեքի, ծագման երկրի վերաբերյալ տեղեկությունների, ինչպես նաև ապրանքների իրենց անվանմամբ հայտարարագրման նկատմամբ հսկողությանը վերաբերող` Կողմերի պետությունների նորմատիվ ակտերի դրույթների հստակ պահպանման կարևորությունը,

գիտակցելով, որ փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության տվյալների պարբերական փոխանակումը, այդ տվյալների համադրումը և դրանցում անհամապատասխանությունների պատճառների բացահայտումը ոչ միայն կնպաստեն Կողմերի պետությունների փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության ճշգրտության բարձրացմանը, այլ նաև դրական ազդեցություն կունենան Կողմերի պետությունների մաքսային օրենսդրությունների խախտումների կանխարգելման, բացահայտման և կանխման արդյունավետության վրա,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին`

 

Հոդված 1

 

1994 թվականի ապրիլի 15-ի` Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերը եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև տարվա արդյունքների կտրվածքով, փոխանակվում են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության տվյալներով (այսուհետ` մաքսային վիճակագրություն):

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրության 1-ին Հոդվածին համապատասխան տրամադրված տվյալների հիման վրա յուրաքանչյուր Կողմ անցկացնում է համեմատական վերլուծություն և դրա արդյունքում սահմանում այն ապրանքային դիրքերը, որոնցում կան մաքսային վիճակագրության տվյալների անհամապատասխանություններ և որոնց շուրջ անհրաժեշտ է իրականացնել ավելի մանրամասն վերլուծություն` այդպիսի անհամապատասխանությունների պատճառները բացահայտելու նպատակով:

 

Հոդված 3

 

Կողմերը գրավոր ձևով փոխանակում են համեմատական վերլուծության արդյունքները և առանձին նշում այն ապրանքային դիրքերը, որոնց վերաբերյալ պահանջվում է մանրամասն տեղեկատվություն` մաքսային վիճակագրության մեջ այդ անհամապատասխանությունների պատճառների բացահայտման նպատակով: Այդպիսի տեղեկատվությունը (այսուհետ` տեղեկատվություն) ձևավորվում է Կողմերի կողմից սույն Արձանագրության անբաժանելի մասը հանդիսացող 1-ին և 2-րդ Հավելվածների համապատասխան և փոխանցվում մյուս Կողմին` Կողմերի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից յուրաքանչյուր դեպքում համաձայնեցված ընդունելի ձևով:

Անհրաժեշտության դեպքում հարցման հիման վրա կարող է տրամադրվել լրացուցիչ տեղեկատվություն:

 

Հոդված 4

 

Կողմերը պարտավորվում են սույն Արձանագրության 3-րդ հոդվածին համապատասխան ստացված տեղեկատվությունն օգտագործել բացառապես մաքսային նպատակներով: Այն կարող է փոխանցվել կամ օգտագործվել ցանկացած այլ նպատակներով միայն այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնությամբ:

Յուրաքանչյուր Կողմ ստացած տեղեկատվության համար ապահովում է գաղտնիության այնպիսի ռեժիմ, ինչպիսին իր պետության ազգային օրենսդրությամբ սահմանված է նմանատիպ բնույթի և բովանդակության սեփական տեղեկատվության համար:

 

Հոդված 5

 

Կողմերի ներկայացուցիչները սույն Արձանագրության դրույթների իրագործմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով կհանդիպեն ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

Կողմերը լիազորում են իրենց պաշտոնատար անձանց սույն Արձանագրության դրույթների իրականացման համար հաստատել և պահպանել անմիջական կապեր և սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում փոխանակում են այդպիսի անձանց ցանկերը:

 

Հոդված 6

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Արձանագրությունում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն դրա անբաժանելի մաս հանդիսացող առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ կմտնեն սույն Արձանագրության 7-րդ հոդվածով նախատեսված կարգով:

Սույն Արձանագրության Հավելվածները համարվում են դրա անբաժանելի մասեր:

 

Հոդված 7

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կատարելու մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:

Սույն Արձանագրությունը կնքվում է 1994 թվականի ապրիլի 15-ի` Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին Համաձայնագրի գործողության ժամանակահատվածով:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը` իր մտադրության մասին մյուս Կողմին ուղարկելով գրավոր ծանուցում: Այդ դեպքում Արձանագրության գործողությունը դադարեցվում է այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 6 ( վեց) ամիս հետո:

Կատարված է Երևան քաղաքում, 2006 թվականի հոկտեմբերի 23-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն. ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Արձանագրության դրույթների կիրառման կամ մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում, նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Հավելված 1

 

Արտահանում

 

Դաշտի
անվանումը

Բովանդակություն

Ծանոթություն

PR _KEY

Եզակի բանալի

Ծառայողական դաշտ, ձևավորվում է յուրաքանչյուր Կողմի կողմից ինքնուրույն, անհրաժեշտության դեպքում առաքման միանշանակ նույնականացման համար: Կարող է լինել հայտարարագրի համարը

G022*

Ապրանք ստացող

 

G023*

Ստացողի հասցեն

 

G17a**

Նշանակման երկրի ծածկագիրը

 

G17

Երկրի անվանումը

 

G11

Առևտուր իրականացնող երկրի ծածկագիրը

 

G34

Ապրանքի ծագման երկրի ծածկագիրը

 

G33***

Ապրանքի ծածկագիրը

Ապրանքի ամբողջական ծածկագիրը` ըստ հայտարարագրի

G312

Ապրանքի անվանումը ըստ ԱՏԳԱԱ-ի և առևտրային

 

G38

Ապրանքի քաշը կիլոգրամներով

 

G41

Ապրանքի քանակը ըստ լրացուցիչ չափման միավորի

 

G41A

Լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը

 

G46

Վիճակագրական արժեքը ԱՄՆ դոլարով

Սահմանվում է ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (Բելառուսի Հանրապետու-թյան ազգային բանկի) կողմից հայտարարագրի ձևակերպման օրը սահմանված փոխարժեքի

G42S

Ապրանքի ինվոյսային արժեքը` արտահայտված ԱՄՆ դոլարով

Ապրանքի արժողությունը պայմանագրում նշված արժույթով, հաշվարկած ԱՄՆ դոլարով` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (Բելառուսի Հանրապետության ազգային բանկի) կողմից հայտարարագրի ձևակերպման օրը սահմանված փոխարժեքի

GD1

Հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը

 

 

* - հայկական կողմը ցույց է տալիս բելառուսական տնտեսվարող սուբյեկտներին, բելառուսական կողմը` հայկական տնտեսվարող սուբյեկտներին.

** - տվյալները ձևավորվում են ըստ նշանակման երկրի Բելառուսի (Հայաստանի): Եթե նշանակման երկիրը հայտնի չէ, բայց առևտուր իրականացնող երկիրը Բելառուսն է (Հայաստանը), տեղեկությունները ներառվում են, բայց առանց ստացողին և նրա հասցեն նշելու.

*** - ապրանքները, որոնց վերաբերյալ տեղեկությունների բացահայտումը սահմանափակված է ազգային օրենսդրությամբ, արտացոլվում են «999999999» ծածկագրով: Այդպիսի ապրանքների համար նշվում է միայն գումարային արժեքը, քաշը և երկրի ծածկագրերը:

 

Հավելված 2

 

Ներմուծում

 

Դաշտի
անվանումը

Բովանդակություն

Ծանոթություն

PR_KEY

Եզակի բանալի

Ծառայողական դաշտ, ձևավորվում է յուրաքանչյուր Կողմի կողմից ինքնուրույն, անհրաժեշտության դեպքում առաքման միանշանակ նույնականացման համար: Կարող է լինել հայտարարագրի համարը

G082*

Ապրանք առաքող

 

G083*

Առաքողի հասցեն

 

G15a**

Առաքման երկրի ծածկագիրը

 

G15

Երկրի անվանումը

 

G11

Առևտուր իրականացնող երկրի ծածկագիրը

 

G34

Ապրանքի ծագման երկրի ծածկագիրը

 

G33***

Ապրանքի ծածկագիրը

Ապրանքի ամբողջական ծածկագիրը` ըստ հայտարարագրի

G312

Ապրանքի անվանումը ըստ ԱՏԳԱԱ-ի և առևտրային

 

G38

Ապրանքի քաշը կիլոգրամներով

 

G41

Ապրանքի քանակը ըստ լրացուցիչ չափման միավորի

 

G41A

Լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը

 

G46

Վիճակագրական արժեքը ԱՄՆ դոլարով

Սահմանվում է ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (Բելառուսի Հանրապետության ազգային բանկի) կողմից հայտարարագրի ձևակերպման օրը սահմանված փոխարժեքի

G42S

Ապրանքի ինվոյսային արժեքը`արտահայտված ԱՄՆ դոլարով

Ապրանքի արժողությունը պայմանագրում նշված արժույթով, հաշվարկած ԱՄՆ դոլարով` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (Բելառուսի Հանրապետության ազգային բանկի) կողմից հայտարարագրի ձևակերպման օրը սահմանված փոխարժեքի

GD1

Հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը

 

 

* - հայկական կողմը ցույց է տալիս բելառուսական տնտեսվարող սուբյեկտներին, բելառուսական կողմը` հայկական տնտեսվարող սուբյեկտներին.

** - տվյալները ձևավորվում են, եթե ապրանքի ծագման երկիրը կամ առաքման երկիրը կամ առևտուր իրականացնող երկիրը Հայաստանն է (Բելառուսը): Եթե ապրանքի առաքման երկիրը Հայաստանը (Բելառուսը) չէ, տեղեկությունները ներառվում են, բայց առանց ստացողին և նրա հասցեն նշելու.

*** - ապրանքները, որոնց վերաբերյալ տեղեկությունների բացահայտումը սահմանափակված է ազգային օրենսդրությամբ, արտացոլվում են «999999999» ծածկագրով: Այդպիսի ապրանքների համար նշվում է միայն գումարային արժեքը, քաշը և երկրի ծածկագրերը:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2007 թ. մայիսի 7-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան