«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2006 թվականի N 1807-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մարդասիրական օգնության չվերթներ իրականացնող օդանավերի թռիչք-վայրէջքի, օդանավակայանում օդանավերի կանգառի և մատուցված ծառայությունների դիմաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը` 6376930 դրամ, օդանավերի վերգետնյա սպասարկման դիմաց «Զվարթնոց հենդլինգ» փակ բաժնետիրական ընկերությանը` 1992700 դրամ և աերոնավիգացիոն սպասարկման դիմաց «Հայաերոնավիգացիա» փակ բաժնիտիրական ընկերությանը` 1778316 դրամ գումարների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 10147946 դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. դեկտեմբերի 16 |