040.0202.03.04.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 ապրիլի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
3 ապրիլի 1999 թվականի N 202
քաղ. Երևան
«ԷԿՈՆՈՄԻԿԱ ՀԱՆԴԵՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում շուկայական հարաբերությունների զարգացման հիմնադրութային խնդիրների մշակման գործում Հայաստանի Հանրապետության տնտեսագիտական ներուժի ընդգրկման և տնտեսագիտական մտքի հետագա զարգացման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել «Էկոնոմիկա» հանդեսի խմբագրությունը:
2. Ստեղծել «Էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերություն:
3. (կետն ուժը կորցրել է 26.05.00 N 259)
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ստեղծել լուծարման հանձնաժողով և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` սահմանված կարգով «Էկոնոմիկա» հանդեսի խմբագրության լուծարման գործընթացն իրականացնելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 3-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.05.2000, N 259 | 15.06.2000, N 202 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|