Գլխավոր տեղեկություն
Համար
N 87-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.21/32.1 Հոդ.245
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 7 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 փետրվարի 2007 թվականի N 87-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 525 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 51-րդ կետով.

«51. Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ունեցող անձանց համար պետական կարգավորող մարմնի կողմից ռադիոհաճախականության օգտագործման վճարների մասով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերն ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, եթե այդ փաստաթղթերում առկա են հաշվարկային փաստաթղթի հերթական համարը և դուրսգրման ամսաթիվը, այդ մարմնի լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), գտնվելու վայրը (հասցեն), ղեկավարի (սահմանված դեպքերում` այլ պաշտոնատար անձի) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, ստորագրությունը, կնիքը, ծառայության տեսակը և ընդհանուր արժեքը: Այդ դեպքում սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված համապատասխան տվյալները թույլտվություն ունեցող անձանց կողմից լրացվում են ինքնուրույնաբար` ծառայությունների ընդունումը ձևակերպելուց առաջ` անմիջականորեն հաշվարկային փաստաթղթի վրա կամ դրան կցված փաստաթղթում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 2
Երևան