ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 հունվարի 2007 թ. |
N 01-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 13-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը» հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Հավելվածի 27-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «3» թիվը փոխարինել «4» թվով.
2. Հավելվածի 68-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «6» թիվը փոխարինել «4» թվով.
3. Հավելվածի 141-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «3» թիվը փոխարինել «2» թվով.
4. Հավելվածի 142-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «7» թիվը փոխարինել «4» թվով.
5. Հավելվածի 143-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «6» թիվը փոխարինել «5» թվով.
6. Հավելվածի 144-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «3» թիվը փոխարինել «2» թվով.
7. Հավելվածը լրացնել նոր «185.1» կետով` հետևյալ բովանդակությամբ.
185.1 |
Դատական դպրոցի կրտսեր մասնագետ |
կրտսեր, 1-ին |
1 |
8. Հավելվածը լրացնել նոր «186.1» կետով` հետևյալ բովանդակությամբ.
186.1 |
Իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ |
կրտսեր, 1-ին |
5 |
9. Հավելվածը լրացնել նոր «187.1» կետով` հետևյալ բովանդակությամբ.
187.1 |
Դատական պրակտիկայի ամփոփման վարչության կրտսեր մասնագետ |
կրտսեր, 1-ին |
1 |
10. Հավելվածը լրացնել նոր «187.2» կետով` հետևյալ բովանդակությամբ.
187.2 |
Կազմակերպական վարչության կրտսեր մասնագետ |
կրտսեր, 1-ին |
1 |
11. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «654» թիվը փոխարինել «655» թվով:
ՀՀ վճռաբեկ դատարանի |
Հ. Մանուկյան |