Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.04.15/14(332) Հոդ.57
Ընդունող մարմին
Շիրակի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
12.01.2007
Ստորագրող մարմին
Շիրակի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 50707028

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ

12 հունվարի 2007 թ.
ք. Գյումրի

N 08-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2003 Թ. ԱՊՐԻԼԻ 8-Ի N 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրեքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով` որոշում եմ.

ՀՀ Շիրակի մարզպետի 2003 թ. ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 197 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի`

ա. 11-րդ կետի «, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը» բառերը հանել.

բ. 12-րդ կետի «ե/» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ե/ անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում.»:

2. ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետին` սույն որոշումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

 

Ռ. Մանուկյան