«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2006 թվականի N 1815-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Նոր Արտամետի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 2014-Ն որոշման N 7 հավելվածով պետական սեփականությանը թողնված` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի` գյուղատնտեսական նշանակության 38.1 հեկտար հողերից 28.1 հեկտարը, այդ թվում` 22.85 հեկտար վարելահողը, 2.86 հեկտար պտղատու այգին և 2.39 հեկտար այլ հողեր սեփականության իրավունքով փոխանցել Նոր Արտամետի գյուղական համայնքին` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՀՀ ԳԱԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀՈՂԵՐԻՑ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |