Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.14/38.1 Հոդ.205
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2007 թվականի N 31-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման N 1 հավելվածի`

153-րդ կետի 3-րդ սյունակից հանել «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» բառերը,

208-րդ կետի 3-րդ սյունակում «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» բառերով.

բ) որոշման N 2 հավելվածի`

46-րդ կետի 1-ին սյունակը լրացնել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով,

69-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 23
Երևան