Գլխավոր տեղեկություն
Համար
N 494
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.08.2006-13.03.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.08.05/22(88)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.08.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.03.2010

040.0494.04.08.99

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 1999 թվականի N 494
քաղ. Երևան

 

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ինչպես նաԵՎ «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով բաց թողնված ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 29.06.06 N 966-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ օրենքով նախատեսված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով բաց թողնված նյութական ու դրամական արժեքներն իրավասու պետական մարմինների կողմից հանձնվում են`

ա) դրամը և արտարժույթը, դրանցով արտահայտված վճարման փաստաթղթերը (չեկեր, ակրեդիտիվներ, վճարման քարտեր և այլն) Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին փոխանցելու համար.

բ) արժեթղթերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը իրացնելու և իրացումից ստացված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հաշվեգրելու նպատակով (պետական արժեթղթերի դեպքում` դրանց մարման կամ իրացման նպատակով).

գ) թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, դրանցից պատրաստված առարկաները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պետական գանձարան հանձնելու համար: Պետական գանձարան չհանձնված կամ հանձնման ոչ ենթակա թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, դրանցից պատրաստված առարկաները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մեկ ամսվա ընթացքում հանձնվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` սահմանված կարգով իրացնելու համար.

դ) մշակութային արժեքները` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` փորձաքննության համար:

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը փորձաքննության հիման վրա որոշում է մշակութային արժեքները պետական թանգարաններին, արխիվներին ու գրադարաններին մշտական պահպանության տալու կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հանձնելու հարցը: Մշակութային արժեքները նշված մարմիններին պահպանության հանձնելու վերաբերյալ որոշման մասին մեկ ամսվա ընթացքում տեղյակ է պահվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: Թանգարաններին, արխիվներին, գրադարաններին և այլ պետական պահոցներին մշտական պահպանության ոչ ենթակա կամ դրանց չտրված մշակութային արժեքները հանձնվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` սահմանված կարգով իրացնելու համար.

ե) անշարժ և շարժական այլ գույքը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը սահմանված կարգով իրացնելու համար.

զ) շրջանառությունից հանված գույքը, չիրացված գույքը, եթե հնարավոր չէ այն իրացնել նաև որպես երկրորդական հումք, ինչպես նաև իրացման ոչ ենթակա այլ գույքը ոչնչացվում են:

(1-ին կետը փոփ. 29.12.05 N 2278-Ն, լրաց. 29.06.06 N 966-Ն)

2. Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով բաց թողնված շենքերի ու շինությունների մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դրանք ընդունելու օրվանից 10-օրյա ժամկետում հայտնում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, ավտոմեքենաների և օպերատիվ-հետախուզական նպատակների համար օգտագործման ենթակա այլ գույքի մասին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, իսկ համակարգչային տեխնիկայի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, որոնք 15-օրյա ժամկետում ներկայացնում են առաջարկություն նշված գույքը պետական մարմիններին հանձնելու վերաբերյալ: Նշված ժամկետում այդ մարմինների կողմից գույքը պետական մարմիններին հանձնելու վերաբերյալ առաջարկություն չներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սահմանված կարգով իրացնում է այն: Առաջարկություն ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 10-օրյա ժամկետում գույքը հանձնում է առաջարկությունը ներկայացրած մարմնին կամ այդ մարմնի կողմից նշված այլ պետական մարմիններին:

(2-րդ կետը լրաց. 29.06.06 N 966-Ն)

3. Բռնագրավված հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով բաց թողնված նյութական ու դրամական արժեքների իրացումից ստացված գումարները երեք օրվա ընթացքում հաշվեգրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(3-րդ կետը լրաց. 29.06.06 N 966-Ն)

4. Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով բաց թողնված նյութական ու դրամական արժեքների իրացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` վերջինիս սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 29.12.05 N 2278-Ն, լրաց. 29.06.06 N 966-Ն)

5. Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով բաց թողնված նյութական արժեքների իրացման աշխատանքների կազմակերպման համար իրացումից ստացված հասույթից անհրաժեշտ ծախսերի հատուցումը կատարվում է կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

(5-րդ կետը լրաց. 29.06.06 N 966-Ն)

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով բաց թողնված նյութական ու դրամական արժեքների հաշվառման, գնահատման, իրացման և ոչնչացման կարգը:

(6-րդ կետը փոփ. 29.12.05 N 2278-Ն, լրաց. 29.06.06 N 966-Ն)

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին «ՖԵՆ» գույքի իրացման գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունում առկա (չիրացված) ապրանքների հանձնումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը:

(7-րդ կետը փոփ. 29.12.05 N 2278-Ն)

7.1. Սահմանել, որ քրեական գործերով դատավճիռներով գույքի բռնագրավման վերաբերյալ կատարողական թերթերով հարուցված կատարողական վարույթի ընթացքում որպես պահանջատեր պետության անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության դատախազությունը, իսկ քաղաքացիական գործերով պետական տուրքի բռնագանձման վերաբերյալ կատարողական թերթերով հարուցված կատարողական վարույթի ընթացքում` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը:

(7.1-ին կետը լրաց. 28.09.00 N 602)

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 16-ի «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքներն օգտագործելու մասին N 587 որոշման 1-5-րդ կետերը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան