Գլխավոր տեղեկություն
Համար
N 37-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.01.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2007 թվականի N 37-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1080-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Գույք օտարելու մասին» N 1129-Ա և 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Երկրաէներգետիկա» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 1477-Ա որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Գույք հանձնելու մասին» N 1080-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 2-րդ կետի`

ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի տնօրինությանը հանձնված խոր հորատման հաստոցի և օժանդակ սարքավորումների գույքային համալիրից մնացած` 648498956.16 դրամ հաշվեկշռային արժեքով գույքի ի պահ հանձնումը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` նշված գույքի պահպանման ծախսերն անհատույց կատարելով ընկերության հաշվին».

բ) «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2007 թ. հունվարի 23
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան