Գլխավոր տեղեկություն
Համար
N 1920-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.14/38.1 Հոդ.198
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2006 թվականի N 1920-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 449-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 298-Ն որոշման համաձայն 2007 թվականի հունվարի 1-ից վերանայվել են «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բնական գազի` սպառողներին վաճառվող սակագները,  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 449-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետում`

«90000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից» բառերը փոխարինել «84000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից» բառերով,

«146,51 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից» բառերը փոխարինել «153,26 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից» բառերով.

բ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում`

«65000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)» բառերը փոխարինել «59000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)» բառերով,

«94,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)» բառերը փոխարինել «101,25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 24
Երևան