«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2007 թվականի N 40-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` 3639.6 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 50 տոննա մազութը (այսուհետ` գույք) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
2. Սահմանել, որ գույքի տեղափոխումն ապահովելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
|
Ա. Մարգարյան |
2007 թ. հունվարի 23 |