Գլխավոր տեղեկություն
Համար
N 1918-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2007-24.12.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.14/33(208) Հոդ.226.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2006 թվականի N 1918-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 927-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքայի համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 699.01 հեկտար հողամասերն ընդգրկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում այդ թվում`

ա) 363.58 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը, որից` 8.0 հեկտար խոտհարք, 349.43 հեկտար արոտ և 6.15 հեկտար այլ հողեր,

բ) 0.06 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր,

գ) 3.0 հեկտար էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր,

դ) 330.37 հեկտար անտառային հողեր,

ե) 2.0 հեկտար ջրային հողեր:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում ընդգրկված 363.58 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքին:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում ընդգրկված 335.43 հեկտար հողերը համարվում են պետական սեփականություն:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուն հրատարակելուց հետո, հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ, Ծաղկաձորի քաղաքային համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 20
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1918-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1918-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծաղկաձորի քաղաքային համայնքը գտնվում է մարզի հյուսիս-արևմտյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն ք.Հրազդանից 8 կմ է։

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Հրազդան քաղաքային համայնքի նախկին IV հատված) հողերին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հրազդան քաղաքային համայնքին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Հրազդան քաղաքային համայնքի նախկին IV հատված) հողերին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին։

 

Ք. ԾԱՂԿԱՁՈՐԻ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ (ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ IV ՀԱՏՎԱԾ) ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ծաղկաձորի քաղաքային համայնքի տարածքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Հրազդան քաղաքային համայնքի նախկին IV հատված) հողերի բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 1879.0 մ, հասնում ձորակի հյուսիսային լանջի` թիվ 9 սահմանակետին։ Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի արևելք, թիվ 10, 11 սահմանակետերով անցնում 888.9 մ, հասնում ձորակի եզրի թիվ 12 սահմանակետին, որից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 41.9 մ, հասնում թիվ 13 սահմանակետին։ Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, լանջով, հատելով ձորակը, թիվ 13-23 սահմանակետերով անցնում 2564.2 մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որից թեքվում Է դեպի հյուսիս-արևելք, սկզբում լանջով, հետո ջրբաժանով, թիվ 25-32 սահմանակետերով անցնում 1284.2 մ, հասնում Ծաղկաձոր, Հրազդանի քաղաքային համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Հրազդան քաղաքային համայնքի նախկին IV հատված) հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին։

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 6658.3 մ է։


Ք. ԾԱՂԿԱՁՈՐԻ-Ք. ՀՐԱԶԴԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ծաղկաձորի, Հրազդանի քաղաքային համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Հրազդան քաղաքային համայնքի նախկին IV հատված) հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ուղիղ գծով թեքվում Է դեպի արևելք, հատելով ձորը, անցնելով 495.4 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի` թիվ 1 սահմանակետին։ Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 200.0 մ, հասնում թիվ 2 սահմանակետին։ Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հատելով խոտհարքը, անցնելով 721.86 մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 176.21 մ, հասնում 1961.4 մ, նիշ ունեցող թիվ 4 սահմանակետին։ Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 250.81 մ, հասնում 1950.7 մ, նիշ ունեցող թիվ 5 սահմանակետին։ Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հյուսիս-արևելք, հատելով վարելահողը, թիվ 6, 7 սահմանակետերով անցնելով 469.7 մ, հասնում ճանապարհի և ձորակի հատման` թիվ 8 սահմանակետին, որից ձորակով թեքվում Է դեպի արևելք, թիվ 9-18 սահմանակետերով անցնում 1073.24 մ, հասնում ձորակի ու ճանապարհի հատման` թիվ 19 սահմանակետին։ Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում Է դեպի հարավ, թիվ 20-26 սահմանակետերով անցնելով 384.08 մ, հասնում հին Ծաղկաձոր տանող ճանապարհը, Ծաղկաձորի, Հրազդանի քաղաքային համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման ճանապարհի եզրի «Գ» հանգուցային սահմանակետին։

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 3771.26 մ է:


Ք. ԾԱՂԿԱՁՈՐԻ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ծաղկաձորի քաղաքային համայնքի տարածքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Հրազդան քաղաքային համայնքի նախկին IV հատված) հողերի բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևելք, լանջով, թիվ 1-3 սահմանակետերով հատելով ձորակը, անցնում 1590.33 մ, հասնում ջրբաժանի` թիվ 4 սահմանակետին, որից շրջանցելով դահուկավազքի հարավային սահմանագիծը, թիվ 5-14 սահմանակետերով անցնում 1528.94 մ, հասնում մարզահամալիրի եզրի` թիվ 15 սահմանակետին։ Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, մարզահամալիրի հարավային սահմանագծով` թիվ 16 սահմանակետով անցնում 634.66 մ, հասնում թիվ 17 սահմանակետին, որից թեքվելով դեպի հյուսիս-արևելք, թիվ 18-21 սահմանակետերով անցնում 844.6 մ, հասնում արահետի եզրի` թիվ 22 սահմանակետին, որից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով, թիվ 22-31 սահմանակետերով անցնում 910.88 մ, դաշտային ճանապարհի եզրի` թիվ 32 սահմանակետին։ Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հյուսիս-արևելք, անցնում 220.27 մ, հասնում Ծաղկաձոր- Հրազդան տանող նոր ճանապարհի եզրի` թիվ 33 սահմանակետին, որից հետո ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 34-41 սահմանակետերով անցնում 1023.25 մ, հասնում հին Ծաղկաձոր տանող ճանապարհը, Ծաղկաձորի, Հրազդանի քաղաքային համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման ճանապարհի եզրի «Գ» հանգուցային սահմանակետին։

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 6752.93 մ Է։


Ք. ԾԱՂԿԱՁՈՐԻ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ (ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ IV ՀԱՏՎԱԾ) ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ծաղկաձոր քաղաքային համայնքի տարածքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Հրազդան քաղաքային համայնքի նախկին IV հատված) հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջով, թիվ 1, 2 սահմանակետերով անցնում 927.1 մ, հասնում ջրբաժանի թիվ 3 սահմանակետին, որից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով, թիվ 4-7 սահմանակետերով, հատելով դաշտային ճանապարհը, անցնում 2032.0 մ. հասնում Ծաղկաձոր քաղաքային համայնքի տարածքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Հրազդան քաղաքային համայնքի նախկին IV հատված) հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին։

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 2959.2 մ է։


Ք. ԾԱՂԿԱՁՈՐԻ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Ծաղկաձորի քաղաքային համայնքի տարածքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Հրազդան քաղաքային համայնքի նախկին IV հատված) հողերի բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, Ծաղկունյաց լեռան արևմտյան լանջով, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 511.3 մ, հասնում Ծաղկաձորի քաղաքային համայնքի տարածքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Հրազդան քաղաքային համայնքի նախկին IV հատված) հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին։

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 511.3 մ է։

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան