Գլխավոր տեղեկություն
Համար
N 616-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.583
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 20 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2006 թվականի N 616-Ն

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԿԻՐԱՌՄԱՆ  ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 521-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող`

ա) սույն որոշման հավելվածում ընդգրկված սննդամթերքը ենթակա է պարտադիր հայերեն մակնշման` 2007 թվականի հունվարի 1-ից.

բ) սույն որոշման հավելվածում չընդգրկված սննդամթերքը ենթակա է պարտադիր հայերեն մակնշման` 2007 թվականի հուլիսի 1-ից:

(1-ին կետը փոփ. 01.02.07 N 130-Ն)

11. Սույն որոշման պահանջները չեն տարածվում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող սննդամթերքի բնաիրային չափերի վրա.

բ) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Տարանցիկ փոխադրում», «Ներմուծում մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» և «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով ներմուծվող, ինչպես նաև միջազգային տոնավաճառներում, ցուցահանդեսներում կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում նմուշային քանակով ժամանակավոր ներմուծվող և մարդասիրական օգնության ու բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի վրա:

(11-կետը լրաց. 01.02.07 N 130-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 18
Երևան

 Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 20-ի N 616-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՈՐՈՆՑ ՀԱՆԴԵՊ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԸ
(վերնագիրը խմբ. 01.02.07 N 130-Ն)

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը Ապրանքի անվանումը
0207 0105 ծածկագրի տակ դասվող ընտանի թռչնի միս և սննդային ենթամթերք` թարմ, պաղեցված կամ սառեցրած
0401 10 100
0401 20 110
0401 20 910
0401 30 110
0401 30 310
0401 30 910
կաթ և սերուցք` չխտացրած և առանց շաքարի և այլ քաղցրացնող նյութերի` փաթեթավորված նետտո ծավալով, ոչ ավելի, քան 2 լիտր փաթեթներով
0402 կաթ և սերուցք` խտացրած կամ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած
0403 թան, կտրված կաթ և կաթնասեր, յոգուրտ, մածուն, կեֆիր և խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ ու կաթնասեր, խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, համաբուրավետիչ հավելումներով կամ առանց դրանց, մրգեր, ընկույզներ կամ կակաո ավելացրած կամ չավելացրած
0405 կարագ և այլ ճարպեր ու յուղեր` պատրաստված կաթից, կաթնային մածուկներ
0406 պանիր և կաթնաշոռ
0407 00 թռչնի ձու` կճեպով, թարմ, պահածոյացված կամ եփած
0408 ձվի փոշի (ԱՏԳ ԱԱ 0408 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման ժամանակ հիմք ընդունել ապրանքի անվանումը (նկարագիրը) 
0901 11 000 սուրճ` չբոված, կոֆեինով
0901 21 000 սուրճ` բոված, կոֆեինով
0902 թեյ` համային և բուրավետացնող հավելումներով կամ առանց դրանց
1507,
բացառությամբ
1507 10 100
1507 90 100
սոյայի յուղ և դրա զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման
1508,
բացառությամբ
1508 10 100
1508 90 100
գետնանուշի յուղ և դրա զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման
1509 ձիթապտղի յուղ և դրա զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը
1510 00 այլ յուղեր և դրանց զտամասերը` չզտած կամ զտած, որոնք ստացվում են միայն ձիթապտուղներից կամ զեյթունից` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը` ներառյալ այդ յուղերի և զտամասերի խառնուրդները 1509 ապրանքային դիրքում դասակարգված յուղերի կամ դրանց զտամասերի հետ
1511, բացառությամբ
1511 10 100
1511 90 910
արմավենու յուղ և դրա զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը,  բացառությամբ տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման
1512,
բացառությամբ
1512 11 100
1512 19 100
1512 21 100
1512 29 100
արևածաղկի, քրքումի կամ բամբակի յուղ և դրանց զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման
1513,
բացառությամբ
1513 11 100
1513 19 300
1513 21 100
1513 29 300
հնդկընկույզի (միջուկի), արմավամիջուկի կամ բաբասուի յուղ և դրանց զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման
1514,
բացառությամբ
1514 11 100
1514 19 100
1514 91 100
1514 99 100
հլածուկի, բարբարուկի կամ մանանեխի յուղ և դրանց զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման
1515,
բացառությամբ
1515 19 100
1515 21 100
1515 29 100
1515 30 100
1515 50 110
1515 50 910
1515 90 210
1515 90 310
1515 90 400
1515 90 600
այլ չցնդող բուսական ճարպեր և յուղեր (ներառյալ ժոժոբայի յուղը) և դրանց զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման
1601 00 երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված համանման մթերքներ. դրանց հիմքով պատրաստված պատրաստի սննդամթերքներ
1602 մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված պատրաստի կամ պահածոյացված սննդամթերք այլ
1604 պատրաստի կամ պահածոյացված ձուկ. թառափազգիների ձկնկիթ և խավիարի փոխարինիչներ` պատրաստված ձկան ձկնկիթից
1605 պատրաստի կամ պահածոյացված խեցեմորթներ, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ
1701
բացառությամբ
1701 11
1701 12
շաքար եղեգնի կամ ճակնդեղի և քիմիական մաքուր սախարոզ` պինդ վիճակում
1704 շաքարից պատրաստված հրուշակեղեն (ներառյալ սպիտակ շոկոլադը)` կակաո չպարունակող
1803 կակաոյի մածուկ, յուղազերծած և չյուղազերծած
1805 00 000 կակաո-փոշի` առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի
1806 շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք
1901 10 000 ալյուրից, ձավարեղենից, օսլայից պատրաստված մանկական սնունդ` փաթեթավորված մանրածախ առևտրի համար
1902 մակարոնային արտադրատեսակներ, ենթարկված կամ չենթարկված ջերմային մշակման, լցոնով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց լցոնի, կամ այլ ձևով պատրաստված, ինչպիսիք են սպագետտին, մակարոնը, լապշան, եղջրիկները, խմորագնդիկները, ռավիոլան, կաննելոնը. կուսկուս` պատրաստի կամ ոչ պատրաստի սննդի մեջ օգտագործելու համար
1905 հաց, ալրային հրուշակեղեն, թխվածքներ, բլիթներ և այլ հացաբուլկեղեն ու ալրային հրուշակեղեն` կակաո պարունակող կամ չպարունակող. վաֆլիի շերտեր, վաֆլիի բոլորաթերթեր ծրարելու համար, բրնձաթուղթ և համանման մթերքներ
2005 10 001 բանջարեղենի պահածո (չսառեցրած, առանց քացախի)` մանկական սննդի համար
2007 10 101 ջեմ, մրգախյուս, մարմելադ` պատրաստի, մանկական սննդի համար
2007 10 911 ջեմ, մրգախյուս, մարմելադ` պատրաստի, տրոպիկական պտուղներից, մանկական սննդի համար
2007 10 991 ջեմ, մրգախյուս, մարմելադ` պատրաստի, այլ պտուղներից, մանկական սննդի համար
2009 մրգահյութեր (ներառյալ խաղողահյութը) և բանջարեղենի հյութեր, չխմորված և սպիրտ չավելացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած (բացի կոնցենտրատներից)
2101 11 սուրճ` լուծվող
2101 12 980 լուծվող սուրճի խառնուրդ` սերուցքով և շաքարով (ԱՏԳ ԱԱ 210112980 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման ժամանակ հիմք ընդունել ապրանքի անվանումը (նկարագիրը)
2102 խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած միաբջիջ մանրէներ (բացառությամբ 3002 ապրանքային դիրքի պատվաստանյութերից). հացաթխման պատրաստի փոշիներ
2103 20 000 կետչուպ` տոմատի և տոմատի այլ սոուսներ
2103 90 900 մայոնեզ (ԱՏԳ ԱԱ 210390000 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման ժամանակ հիմք ընդունել ապրանքի անվանումը (նկարագիրը)
2104 10 100 պատրաստի ապուրներ ու արգանակներ և նախապատրաստուկներ` դրանք պատրաստելու համար. չոր
2105 00 պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ, կակաո չպարունակող կամ պարունակող
2106 90 980 կիսել (ԱՏԳ ԱԱ 210690980 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման ժամանակ հիմք ընդունել ապրանքի անվանումը (նկարագիրը)
22 ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ և քացախ

(հավելվածը խմբ. 01.02.07 N 130-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան