Գլխավոր տեղեկություն
Համար
N 336-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2007-01.10.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.01.15/2(242) Հոդ.11
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.12.2006
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.10.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006431

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

18 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 336-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1465-Ն ՈՐՈՇՄԱՄԲ «ԱՐՄԵՆԹԵԼ» ՀՁ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ 60 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով՝

1) «Վիմպել Կոմ» բաց բաժնետիրական ընկերության դիրքորոշումն առ այն, որ «Հելենիք Թելեքոմունիքեյշնզ Օրգանիզեյշն Ս.Ա.» (OTE) կազմակերպությանը պատկանող «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 90 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման դեպքում «Վիմպել Կոմ» բաց բաժնետիրական ընկերությունը համաձայնություն է տալիս աստիճանաբար հրաժարվել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը վերապահված հեռահաղորդակցության տարբեր ծառայությունների մատուցման բացառիկ իրավունքներից,

2) «Վիմպել Կոմ» բաց բաժնետիրական ընկերության 2006 թվականի դեկտեմբերի 12-ի գրությունը,

3) «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 12-141/01 գրությունը,

4) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի N 01-11/5311 գրությունը և

հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 65-րդ և 66-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» N 1465-Ն որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիայի 10.Դ.1 կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» N 1465-Ն որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիայում (այսուհետև՝ Լիցենզիա) կատարել հետևյալ փոփոխությունը`

հաստատել Լիցենզիան նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական և «Վիմպել Կոմ» բաց բաժնետիրական ընկերությունների հետ շարունակել համատեղ աշխատանքը Լիցենզիայում և նորմատիվ իրավական դաշտում հետագա փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք ուղղված կլինեն «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված բացառիկ իրավունքների դադարեցմանը և հեռահաղորդակցության շուկայի համապատասխան մասերը մրցակցային շուկայի վերափոխմանը:

3. Հանձնարարել «ԱրմենՏել» և «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերություններին` համատեղ քննարկել և մինչև 2007 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել «ԱրմենՏել» և «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունների միջև կնքված փոխկապակցման փոփոխված պայմանագիրը, որը միջազգային կապի ծառայությունների մատուցման հարցում կհաստատի համագործակցությունը նրանց միջև:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան


Հավելված


Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի դեկտեմբերի 18-ի
N 336-Ն որոշմամբ

 

«ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» («ԱՐՄԵՆՏԵԼ») ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 60 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ

 

Բովանդակություն

Ներածություն

Սահմանումներ

Լիցենզիայի տրամադրման և վերախմբագրման ամսաթվերը

Լիցենզիայի առարկան

Լիցենզառուի իրավունքներն ու պարտականությունները

Սակագներ

Տեխնիկական պահանջներ

Իրավունքների իրագործում

Իրավունքների կամ պարտավորությունների փոխանցում

Հարկադրում, դադարեցում և տույժեր

Վեճերի լուծում

Այլ պայմաններ

Հաճախորդների տվյալների պաշտպանություն

Անցումային միջոցառումներ

 

Հավելված Ա - Լիցենզառուի ներդրումները Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գործունեության համար

Հավելված Բ - Սկզբնական վերահավասարակշռման սակագին

Հավելված Գ - GSM ծածկույթի պարտավորություններ

Հավելված Դ - Հայաստանի Հանրապետության քարտեզը

 

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 60 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Նկատի ունենալով, որ`

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է ներպետական, միջազգային և այլ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման լիցենզավորումը և կարգավորումը.

«Արմենիա տելեֆոն կոմպանի» համատեղ ձեռնարկությունը (Լիցենզառու), համաձայն 1994 թվականի հոկտեմբերի 1-ի հիմնադիր պայմանագրի, հիմնադրվել է շահագործելու և զարգացնելու  Հայաստանի ներպետական և միջազգային հեռահաղորդակցության ցանցերը և Հայաստանի Հանրապետությունում մատուցելու այնպիսի հեռահաղորդակցության ծառայություններ և վերջնային օգտագործման արդյունքներ, որոնց համար լիազորված է ըստ պատշաճի.

Կարգավորողը 1995 թ. փետրվարի 27-ին Լիցենզառուին տրամադրել է թիվ 60 լիցենզիան` լիազորելով նրան մատուցել Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության որոշակի ծառայություններ.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1997 թ. հունիսի 25-ին փոփոխել և վերախմբագրել է թիվ 60 լիցենզիան` Լիցենզառուի կողմից Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման ոլորտում վերջինիս իրավունքներն ու պարտավորությունները ճշգրտելու համար, և նպատակ ունենալով հստակեցնել այն դրույթներն ու պայմանները, որոնց համաձայն նշված ծառայությունների ոլորտը պետք է կանոնակարգվի Կարգավորողի կողմից:

Տարբեր վեճեր, հարկադրման վարույթներ և արբիտրաժային գործեր են առաջացել Լիցենզիայի դրույթների և պայմանների իրականացման վերաբերյալ, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշակի փոփոխություններ և լրացումներ են նախատեսվել թիվ 60 լիցենզիայում:

ՈՒստի, սույնով թիվ 60 լիցենզիան փոփոխվում և վերահաստատվում է և Երկրորդ վերախմբագրման ամսաթվից լինելու է հետևյալը՝

 

2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Լիցենզիան, ինչպես նաև Լիցենզառուի՝ դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները պետք է մեկնաբանվեն հետևյալ սահմանումներին համապատասխան ՝

Փոխկապակցված անձ` անձ, որն (ուղղակիորեն կամ անուղղակիորեն) սեփականության իրավունքով ունի կամ հսկում է մեկ այլ անձի, սեփականության իրավունքով պատկանում կամ հսկվում է այլ անձի կողմից, կամ այլ անձի հետ միասին գտնվում է ընդհանուր սեփականության կամ հսկողության ներքո: Սույն սահմանմամբ սեփականության իրավունքով ունենալը նշանակում է 10 %-ից ավելի բաժնային մասնակցություն կամ դրա համարժեքն ունենալը:

Կարգավորող՝ տրանսպորտի և կապի նախարարություն կամ որևէ այլ մարմին, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենքով լիազորված է կարգավորելու Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը:

Հայաստանի սպառողական գների ինդեքսը` Հայաստանի Հանրապետության կառավարության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության (կամ նրա իրավահաջորդի) կողմից Հայաստանի Հանրապետության համար պարբերաբար հրատարակված սպառողական գների ինդեքսը, կամ այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի հրատարակում այդպիսի ինդեքս,  Միջազգային արժութային հիմնադրամի կողմից հրատարակված Հայաստանի Հանրապետության սպառողական գների ինդեքսը:

Հիմնական հեռախոսային ծառայություն՝ ներպետական կամ միջազգային հանրային հեռահաղորդակցության ծառայության մատուցում, որն ամբողջությամբ կամ մասնակի կազմված է իրական ժամանակում կամ իրական ժամանակին մոտ ժամանակում իրականացվող երկկողմ ձայնային հաղորդակցությունից՝ անկախ դրա հիմքում դրված տեխնոլոգիայից (ներառյալ ինտերնետային պրոտոկոլը), որի համար ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործվում է Հայաստանի հանրային համակցված ցանցը: Ձայնային հաղորդակցությունը, որը փոխարկվել է տվյալների հաղորդակցության, չպետք է ներառվի այս սահմանման մեջ միայն այն դեպքում, երբ այդ հաղորդակցությունը (i) սկիզբ է առել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձնական համակարգչից, որի վրա տեղադրված է ձայնը տվյալների փոխարկող ծրագիր և (ii) հաղորդակցությունը նախատեսված է զանգահարող կողմի անձնական օգտագործման համար, այլ ոչ երրորդ անձանց վճարի դիմաց տրամադրելու համար:

Մրցակցային ծառայություններ` հեռահաղորդակցության ծառայություն, որը կարող է տրամադրվել երկու կամ ավելի անձանց կողմից:

Ծախսումների գնահատում՝ որոշակի ծառայության կատեգորիային բաժին ընկնող կապիտալ, գործառնական և սպասարկման ծախսումները, ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև դրան ուղղակիորեն առնչվող այլ ծախսումները, որոնք ուղեկցվում են տվյալ ծառայությունը բնորոշող ծավալների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությամբ: Կարգավորողը պետք է Լիցենզառուի հետ քննարկի ծախսումների գնահատումը ներկայացնելու պատշաճ ֆորմատը, ընդ որում, այն պետք է խելամտորեն իրագործելի լինի մինչև Լիցենզառուի կողմից սույն Լիցենզիայով սահմանված ժամկետներում ծախսումների առանձնացված հաշվառման համակարգը ներդնելը: Կարգավորողը պետք է ընդունի ծախսումների գնահատումը ներկայացնելու ֆորմատը հաստատող որոշումը` ոչ ուշ, քան 2005 թվականի հունիսի 30-ը:

Հաճախորդ` անձ, որը վճարում է հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու համար:

Հաճախորդի բնակավայրի սարքավորումներ` անձի (բայց ոչ օպերատորի) բնակության կամ գործունեության վայրում շահագործվող սարքավորումներ` հեռահաղորդակցությունը սկզբնավորելու, ուղղորդելու կամ ավարտելու համար:

Թվային կապուղիների կիլոմետրեր` պղնձյա կամ մանրաթելային մալուխներով կամ միկրոալիքներով փոխանցված թվային կապուղիների քանակը` բազմապատկված այդպիսի կապուղիների կիլոմետրերի քանակով:

Թվայնացում` որոշակի քաղաքային տարածքին կամ գյուղին մեկ կամ ավելի հեռախոսագծերի տրամադրումը լիցենզառուի հանրային համակցման ցանցի թվային հեռախոսակայանից:

Ներպետական ծառայություն` հեռահաղորդակցության ծառայություն, որը մատուցվում է բացառապես Հայաստանի Հանրապետությունում գտնվող սկզբնավորման և ավարտման կետերի միջև:

Ուժի մեջ մտնելու ամսաթիվ` 1995թ. մարտի 1-ը` Լիցենզառուի` պետական ռեգիստրում գրանցման ամսաթիվը:

Առաջին վերախմբագրման ամսաթիվ՝ 1998թ. մարտի 3-ը:

Ֆորս մաժոր` կողմերի կամքից անկախ առաջացած կորուստ, վնասվածք, ուշացում, պատահական դեպքեր` ներառյալ պատերազմ, փոթորիկ, հրդեհ, երկրաշարժ կամ բնության այլ արհավիրքներ, խռովություններ, պայթյուններ, էմբարգոներ կամ խմբային աշխատանքային վեճեր:

Ամբողջովին վերահավասարակշռված սակագներ՝ հիմնական ծառայության յուրաքանչյուր տեսակի (տեղական, միջքաղաքային, միջազգային և այլ) սակագներ, որոնք հիմնված են յուրաքանչյուր ծառայության մատուցման ուղղակի և անուղղակի ծախսումների (ներառյալ ներդրումների ողջամիտ շահութաբերությունը) վրա, որոնք որոշված են ծախսերի (ինքնարժեքի) որոշման միջազգայնորեն ընդունված եղանակներով:

Կառավարություն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես որ այն ժամանակ առ ժամանակ կձևավորվի:

Շարժական կապի գլոբալ համակարգ կամ GSM՝ Հեռահաղորդակցության ստանդարտների եվրոպական ինստիտուտի կողմից ժամանակ առ ժամանակ հրապարակվող GSM-ի (Global System for Mobile communications) տեխնիկական սպեցիֆիկացիաներին համապատասխան ստեղծված միջազգային բջջային ռադիոկապի համակարգ, որն օգտագործվում է 900 և 1800 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում (կամ դրանցից որևէ մեկում)՝ հանրային շարժական կապի ծառայություններ մատուցելու համար:

Տեղեկատվական ծառայություն` հեռահաղորդակցության միջոցներով տեղեկատվություն ստեղծելու, ձեռք բերելու, պահեստավորելու, ձևափոխելու, մշակելու, վերհանելու և օգտագործելու կամ մատչելի դարձնելու համար հնարավորություն ընձեռելը: Այն ներառում է էլեկտրոնային հրատարակչությունը, բայց չի ներառում ցանցի ղեկավարման, հսկողության, շահագործման, ինչպես նաև հեռահաղորդակցության ծառայության ղեկավարման համար այդպիսի հնարավորության որևէ օգտագործում:

Միջազգային ծառայություն` հեռահաղորդակցության ծառայություն, որը մատուցվում է մի կողմից՝ Հայաստանում սկիզբ առնող և (կամ) ավարտվող (ըստ Հավելված Դ-ի) և, մյուս կողմից` Հայաստանից դուրս սկիզբ առնող և (կամ) ավարտվող կետերի միջև:

Լիցենզիա՝ թիվ 60 լիցենզիան, ինչպես որ այն լրացվել և վերահաստատվել է Երկրորդ վերախմբագրման ամսաթվի դրությամբ:

Տեղական զանգերի տարածք՝ որոշակի տարածք, որը նախատեսված է Կարգավորողի կողմից հաստատված Լիցենզառուի տեղական սակագներով: Տեղական զանգերի տարածքը որևէ դեպքում չի կարող դուրս գալ քաղաքի սահմաններից:

Շարժական արբանյակային ծառայություն կամ MSS՝ ծառայություն, որը մատուցվում է հաղորդակցության արբանյակային ցանցի միջոցով և նախատեսված է շարժական և տեղափոխելի անմալուխ հեռախոսներով օգտագործման համար, ներառյալ օդանավագնացային MSS, ցամաքային MSS և ծովային MSS:

Ազգային ռոումինգային (roaming) ծառայություններ՝ GSM ծառայությունների վերավաճառքը Հայաստանի Հանրապետության տարածքում GSM մեկ օպերատորի կողմից GSM մեկ այլ օպերատորի, որը հնարավորություն է տալիս երկրորդի հաճախորդներին օգտագործելու առաջին օպերատորի GSM ցանցը ելից զանգեր կատարելու կամ մտից զանգեր ընդունելու համար:

Ցանց՝ փոխանցման-հաղորդման (transmission) հարմարանքներ կամ համակարգ, իսկ համապատասխան դեպքերում համակցման կամ ուղղորդման սարքավորումներ և այլ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս ազդանշաններ հաղորդել մալուխով, ռադիոյով, օպտիկական կամ էլեկտրամագնիսական այլ միջոցներով, ներառյալ արբանյակային ցանցը, ֆիքսված (կապուղիների համակցված կամ փաթեթային համակցված, ներառյալ ինտերնետային) ցանցը և շարժական կապի ցամաքային ցանցը:

Օպերատոր՝ անձ, որը Կարգավորողի կողմից պատշաճ կերպով լիազորված է՝ լինելու հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու համար օգտագործվող ցանցի սեփականատեր և շահագործող:

Անձ` որևէ անհատ, ընկերակցություն, միություն, բաժնետիրական ընկերություն, համատեղ ձեռնարկություն, տրաստ կամ կորպորացիա:

Մասնավոր ցանց` հանրային համակցման ցանցին չփոխկապակցված հեռահաղորդակցության ցանց (բացառությամբ, եթե դա  թույլատրված է), որը շահագործվում է միայն  այն օգտագործողի, նրա աշխատողների և փոխկապակցված անձանց կողմից ուղարկվող և ստացվող հաղորդագրությունների փոխանցման համար:

Հանրային շարժական ծառայություն՝ ռադիո հեռահաղորդակցության այնպիսի ծառայություններ, որոնց դեպքում ծառայություն մատուցողներն իրավասու են հանրությանն առաջարկելու և վարձով տրամադրելու շարժական հեռահաղորդակցության ծառայություններ, ներառյալ բջջային հեռախոսային ծառայություն, փեյջինգ, անձնական հաղորդակցության ծառայություններ, մասնագիտացված շարժական ռադիո, GSM, շարժական արբանյակային ծառայություններ կամ շարժական այլ ռադիոծառայություններ, որոնց համար կարող են լիցենզիաներ տրամադրվել և հաճախականություններ հատկացվել համապատասխան պետական մարմինների կողմից: Հավելյալ պարզության նպատակով հստակեցվում է, որ այս սահմանումը չի ներառում տվյալների ֆիքսված կամ սահմանափակ շարժական անմալուխ հասանելիության ծառայությունները (ինչպիսին, օրինակ` «WIFI»-ն է), նույնիսկ, եթե տվյալ ծառայությունը ենթակա է լիցենզավորման և համապատասխան պետական մարմնի կողմից հաճախականության հատկացման:

Հանրային համակցման ցանց կամ ՀՀՑ` հեռահաղորդակցության ցանց, որը բաղկացած է Հայաստանի Հանրապետության հանրությանը հիմնական հեռախոսային և այլ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու համար օգտագործվող ամբողջությամբ փոխկապակցված փոխանցման-հաղորդման (Transsmission) և համակցման սարքավորումների ցանցից:

Հանրային հեռահաղորդակցությունների օպերատոր` անձ, որը մատուցում է հանրային հեռահաղորդակցության ծառայություններ և լիազորված է հիմնադրելու, շահագործելու կամ զարգացնելու անհրաժեշտ ցանցեր:

Հանրային հեռահաղորդակցության ծառայություններ` հանրության պահանջները բավարարելու նպատակով մատուցված հեռահաղորդակցության ծառայություններ:

Իրական ժամանակ կամ իրական ժամանակին մոտ ժամանակ՝ այնպիսի ուղիներով փոխանցվող հաղորդում, որոնց բնորոշ է յուրաքանչյուր ուղղությամբ 400 միլիվայրկյանից պակաս ցանցային ուշացումներ, կամ ավելի երկար ուշացումներ, եթե Կարգավորողը գտնում է, որ հաղորդակցության կողմերն այդ դեպքում ևս ընկալում են հաղորդակցությունը որպես իրական ժամանակում տեղի ունեցող:

Ներդրումների ողջամիտ շահութաբերություն (reasonable return on investment)՝ Լիցենզառուի արդյունավետ կառավարման հիման վրա կատարված ներդրումների ողջամիտ արժեքի տնտեսական շահութաբերությունը՝ հաշվի առնելով նաև այն ներդրումները, որոնք ամբողջությամբ կամ մասամբ ոչ խնայողական կամ անարդյունավետ են դարձել տեխնոլոգիաների առաջընթացի կամ հանրային քաղաքականության փոփոխության արդյունքում:

Վերահավասարակշռման (rebalancing) ժամանակահատված՝ Երկրորդ վերախմբագրման ամսաթվից սկսվող և դրանից ոչ ուշ, քան հինգ (5) տարի հետո ավարտվող ժամանակահատվածը, որի ընթացքում Լիցենզառուն կարող է տեղական, միջքաղաքային զանգերի և բաժանորդագրման ծառայությունների, միջազգային և այլ ծառայությունների համար գանձվող սակագները Կարգավորողի կողմից սահմանված կանոնների և ընթացակարգերի համաձայն աստիճանաբար ճշգրտել այնպես, որ ինքնարժեքը որոշելու միջազգայնորեն ընդունված եղանակներն օգտագործելով՝ սակագները հիմնված լինեն նման ծառայություններ մատուցելու ինքնարժեքի վրա:

Փոխկապակցման օրինակելի վճարներ` փոխկապակցման ստանդարտ դրույքաչափեր և վճարներ, որոնք Լիցենզառուն գանձելու է այլ օպերատորներից՝ սահմանված ժամանակահատվածում իր ցանցերը ամբողջությամբ կամ մասամբ օգտագործելու և հարակից ծառայություններից օգտվելու համար (առանց ներառելու ոչ ստանդարտ պահանջները բավարարելու համար անհրաժեշտ շեղումները, ներառյալ դրա համար անհրաժեշտ հատուկ շինարարությունը), որոնք ամեն դեպքում ենթակա են Կարգավորողի հաստատմանը, եթե վեճ է ծագում:

Արբանյակ` երկինք-երկինք, երկինք-երկիր կամ երկիր-երկինք հեռահաղորդակցություն կամ զանգվածային տեղեկատվություն տրամադրելու նպատակով երկրի  ուղեծրում գտնվող սարքավորում:

Երկրորդ վերախմբագրման ամսաթիվ` 2004թ. նոյեմբերի 4-ը:

Շարժական մասնագիտացված ռադիոծառայություն կամ SMRS` վարձակալության նպատակով երրորդ անձանց կենտրոնական պրոցեսորի կողմից հսկվող մայրուղային (trunked) ռադիոհամակարգեր օգտագործող ցամաքային շարժական կապի ցանցերի և ծառայությունների տրամադրում, որոնք շարժական և տեղափոխելի ռադիո օգտագործողներին թույլ են տալիս համատեղ օգտագործել համակարգի կրկնիչները: Այդ համակարգերն օգտագործվում են, որպեսզի տարածքում աշխատողներին կամ տրանսպորտային միջոցները (տաքսիներ, բեռնատարներ, շտապ օգնության մեքենաներ և այլն) կապակցեն հիմնական կարգավորման կետի հետ և նույն կազմակերպության կամ դրա փոխկապակցված անձանց` այլ օգտագործողների հետ:

Բաժանորդային ծառայություն` բաժանորդագրությամբ մատուցվող հեռահաղորդակցության կամ զանգվածային տեղեկատվական ծառայություն:

Դուստր` ընկերություն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը սեփականության իրավունքով պատկանում է մեկ այլ ընկերության:

Համակցում` գործընթաց, որի արդյունքում հեռահաղորդակցության կամ զանգվածային տեղեկատվության հաղորդագրությունները փոխանակվում են բաժանորդների միջև:

Հեռահաղորդակցություն` օգտագործողի ընտրած տեղեկատվության փոխանցում-հաղորդում (transmission) օգտագործողի ընտրած կետի հետ կամ կետերի միջև՝ առանց ուղարկվող և ստացվող տեղեկատվության ձևի և բովանդակության փոփոխման:

Հեռահաղորդակցության ծառայություն` հեռահաղորդակցության ցանցերի, ներառյալ հաղորդման հարմարանքների և առնչվող սարքավորումների կամ այդպիսի հարմարանքների միջոցով հեռահաղորդակցության վարձով տրամադրում:

Հեռախտություն` հարյուր (100) բնակչին բաժին ընկնող Հայաստանի Հանրապետությունում շահագործվող հեռախոսագծերի քանակը:

Վերջնակետային սարքավորում` սպասարկվող տարածքում տեղադրված հեռահաղորդակցության որևէ սարքավորում, որի միջոցով հաղորդագրությունները սկսում են հաղորդվել կամ վերջնականապես ընդունվում են:

Տրանս - Հայաստան օպտիկական համակարգի նախագիծ` Հայաստանի Հանրապետության հյուսիսային սահմանից հարավային սահման ներկայումս կառուցվող օպտիկական մանրաթելային փոխանցման-հաղորդման (Transsmission) ցանց, որը ներառում է Երևանը և քսանհինգ (25) այլ քաղաքային տարածքներ:

Քաղաքային տարածք` որոշակի քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածք:

Գյուղ` բնակավայր, որտեղ առկա է ոչ պակաս, քան հիսուն (50) և ոչ ավելի, քան տասը հազար (10 000) բնակիչ (Երկրորդ վերախմբագրման ամսաթվից առաջ հրապարակված վերջին մարդահամարի տվյալների հիման վրա):

 

3. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԽՄԲԱԳՐՄԱՆ ԱՄՍԱԹՎԵՐԸ

 

3.Ա. Լիցենզիայի տրամադրման հաստատումը

 

Կարգավորողը վերահաստատում է Լիցենզառուին Լիցենզիայի տրամադրումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի 25 հունիսի  N 218 որոշման, որը պատշաճ վավերացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, ինչպես որ այն լրացվել և վերախմբագրվել է սույն Լիցենզիայի պայմանների համաձայն:

 

3.Բ. Առաջին վերախմբագրման ամսաթիվը

 

Մինչև Երկրորդ վերախմբագրման ամսաթիվը` գործող Լիցենզիան ուժի մեջ է մտել 1998 թվականի մարտի 3-ին (Առաջին վերախմբագրման ամսաթիվ):

 

3.Գ. Երկրորդ վերախմբագրման ամսաթիվը

 

Լիցենզիան այս խմբագրությամբ ուժի մեջ է մտնում 2004 թ. նոյեմբերի 4-ին (Երկրորդ վերախմբագրման ամսաթիվ):

 

4. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՌԱՐԿԱՆ

 

4.Ա. Տևողություն

 

Լիցենզիան ուժի մեջ պետք է լինի Առաջին վերախմբագրման ամսաթվից սկսած՝ տասնհինգ (15) տարի սկզբնական  ժամկետով:

 

4.Բ. Նորացում

 

Լիցենզառուի գրավոր դիմումի հիման վրա Լիցենզիան նորացվում է յուրաքանչյուր անգամ լրացուցիչ տասնհինգ (15) տարով, ընդ որում, այդ դիմումը պետք է ներկայացվի ոչ շուտ, քան Լիցենզիայի ընթացիկ ժամկետի ավարտից քսանչորս (24) ամիս առաջ, սակայն ոչ ուշ, քան դրա ավարտից տասներկու (12) ամիս առաջ, եթե ոչ ուշ, քան Լիցենզիայի համապատասխան ժամկետի ավարտից վեց (6) ամիս առաջ Կարգավորողն էական առարկություններ չի ներկայացնում Լիցենզիայի նորացման դեմ: Եթե առարկությունները ներկայացվում են Լիցենզիայի համապատասխան ժամկետի ավարտին նախորդող վեց (6) ամսվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, ապա Կարգավորողի կողմից առարկություններ ներկայացնելու վերը նշված ժամկետային սահմանափակումները չեն կիրառվում: Նորացման այդպիսի դիմումների առնչությամբ Լիցենզառուն իրավասու է ստանալու Լիցենզիայի նորացում, եթե Երկրորդ վերախմբագրման ամսաթվից սկսած մինչև նորացման ամսաթիվը Լիցենզառուի գործողությունները բոլոր էական առումներով համապատասխանել են Լիցենզիայի և կիրառելի մյուս օրենքների, իրավական ակտերի և կանոնների դրույթներին: Նորացման դրույթները և պայմանները որոշելիս Կարգավորողը կարող է հաշվի առնել Երկրորդ վերախմբագրման ամսաթվից ի վեր հանգամանքների ցանկացած փոփոխություն՝ ներառյալ տեխնոլոգիական առաջընթացը: Կարգավորողը պետք է քննարկի ներկայացված դիմումը հնարավորինս սեղմ ժամկետներում՝ պայմանով, որ Կարգավորողը Լիցենզառուից կարող է պահանջել ցանկացած փաստաթուղթ կամ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք ողջամտորեն անհրաժեշտ են Լիցենզառուի գործունեության վերոնշյալ համապատասխանության ստուգման համար: Լիցենզիայի նորացման համար որևէ վարձ չի գանձվում:

 

4.Գ. Ծառայությունների մատուցման տարածք

 

Լիցենզիայի համաձայն Լիցենզառուն իրավունք ունի մատուցելու ներպետական, միջազգային, շարժական և այլ հեռահաղորդակցության ծառայություններ` ինչպես Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ դեպի Հայաստան և Հայաստանից դեպի դուրս («Ծառայությունների մատուցման տարածք»):

 

4.Դ. Բացառիկ իրավունքի դրույթներ

 

Եթե այլ բան սահմանված չէ, ապա այն դեպքերում, երբ Լիցենզառուին որոշակի ծառայություններ մատուցելու բացառիկ իրավունք է շնորհվում, Լիցենզառուն ողջ Ծառայությունների մատուցման տարածքում բացառիկ իրավունքի գործողության ժամանակահատվածում կունենա այդպիսի ծառայություններ մատուցելու բացառիկ իրավունք և պարտականություն: Լիցենզառուին շնորհված բոլոր բացառիկ իրավունքները ենթակա են սահմանափակման կամ դադարեցման` համաձայն ստորև բերված հարկադրման և դադարեցման դրույթների:

Սույն Լիցենզիայով տրված բացառիկ իրավունքներին համապատասխան՝ ոչ Կարգավորողը, ոչ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի օրենսդրությամբ լիազորված որևէ այլ մարմին իրավասու չէ որևէ անձի կամ կազմակերպության (բացառությամբ Լիցենզառուի) իրավասություն վերապահել` տրամադրելու հեռահաղորդակցության այդ բացառիկ ծառայությունները որևէ ձևով: Որպեսզի ապահովվի Լիցենզառուի կողմից Լիցենզիայով իրեն վերապահված բոլոր իրավունքների իրականացումը, Կարգավորողը պետք է ստանձնի այդ իրավունքների հարկադրումը հետևյալ հանգամանքների դեպքում: Լիցենզառուն պարտավոր է գրավոր պահանջել Կարգավորողից հարկադրել այդ իրավունքները յուրաքանչյուր դեպքում, երբ, Լիցենզառուի կարծիքով, իր իրավունքներն էականորեն խախտվում են: Ցանկացած նման պահանջ պետք է ուղեկցվի որևէ անձի կամ կազմակերպության կողմից նման իրավունքների խախտմամբ գործելու վերաբերյալ գրավոր առերևույթ (prima facie) այնպիսի ապացույցներով, որոնք բավարար են խելամտորեն ցույց տալու ենթադրյալ խախտումը հաստատող փաստերը: Նման պահանջը ստանալուն պես Կարգավորողը բարեխիղճ ջանքեր կգործադրի, ներառյալ հետաքննության իր իրավասությունները գործադրելու միջոցով, որպեսզի կանխի կամ դադարեցնի տվյալ անձի կամ կազմակերպության կողմից ցանցի շահագործումը կամ հեռահաղորդակցության որևէ ծառայության տրամադրումը: Կարգավորողը սույն պարբերությամբ իր վրա դրված պարտականությունը կատարած կլինի, եթե, բարեխղճորեն գործելով, գտնում է, որ պահանջվող հարկադրման գործողությունն անհրաժեշտ կամ տեղին չէ Լիցենզառուի իրավունքներն առկա հանգամանքներում պաշտպանելու համար: Կարգավորողը պարտավոր է նաև քննարկել, ընդունել, իրագործել և հարկադրել ցանկացած կանոններ կամ կանոնակարգեր, որոնք անհրաժեշտ կամ տեղին են Լիցենզառուի բացառիկ իրավունքները պաշտպանելու և դրանց խախտումը կանխարգելելու կամ այդպիսի խախտումներից հետ պահելու համար:

Եթե Լիցենզառուն սույն Լիցենզիայի դրույթների համաձայն գտնում է, որ տնտեսապես նպատակահարմար չէ մատուցել որևէ ծառայություն, կամ սպասարկել որևէ աշխարհագրական տարածք (բացառությամբ 5.Բ կետում նշվածի) և այդ մասին գրավոր տեղեկացնում է Կարգավորողին, ապա Կարգավորողը, Լիցենզառուին 6 ամիս առաջ գրավոր տեղեկացնելով, կարող է այլ անձի թույլատրել մատուցել այդ ծառայությունը և ստանձնել համապատասխան պարտականությունները վերոհիշյալ տարածքում: Նման թույլտվությունը չի ազդում Լիցենզառուին Լիցենզիայով տրված որևէ այլ իրավունքի և (կամ) պարտականության վրա:

Կարգավորողը կարող է ժամանակ առ ժամանակ Լիցենզառուին գրավոր հարցում կատարել 5.Ա.1 կետով նախատեսված որոշակի ծառայություն մատուցելու Լիցենզառուի մտադրության մասին, եթե  հարցումը կատարելու օրվա դրությամբ տվյալ ծառայությունը չի մատուցվում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում: Կարգավորողը կարող է այլ անձի թույլատրել տրամադրել այդ ծառայությունը և ստանձնել դրա հետ կապված պարտականությունները, եթե՝ (ա) Լիցենզառուն հարցմանը չի պատասխանում իննսուն (90) օրվա ընթացքում, կամ (բ) Լիցենզառուն Կարգավորողին տեղեկացնում է, որ մտադիր չէ տրամադրել նման ծառայություն, կամ (գ) Լիցենզառուն չի տրամադրում այդ ծառայությունը Կարգավորողի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում: Կարգավորողի հարցման մեջ պետք է նկարագրված լինեն խնդրո առարկա ծառայությունը և նրան առնչվող պարտականությունները: Վերոգրյալը չի տարածվում 5.Բ կետում նշված տարածքներում համապատասխան ծառայությունների վրա:

Սույնով Լիցենզառուին շնորհված բացառիկ իրավունքները չպետք է դիտվեն որպես Հայաստանի Հանրապետության հակամենաշնորհային կամ այլ օրենքների խախտում:

 

4.Ե. Հաճախության հատկացումը

 

Հաճախությունների մարմինը կառավարում է GSM-ի համար հատկացված ռադիոհաճախականության տիրույթն ազնվորեն և արդարացիորեն, որպեսզի Լիցենզառուն և GSM որևէ այլ օպերատոր չունենան էական առավելություններ այլ օպերատորների նկատմամբ:

Այդպիսի կառավարումը պետք է՝ (ա) հաշվի առնի որևէ օպերատորի կողմից մեկ այլ օպերատորի վրա վնասակար խանգարումների (interference) հնարավորությունը, (բ) առավելագույն չափով խուսափի այլ պետությունների օպերատորների՝ երկրի արտաքին սահմանների մոտ գտնվելու հետևանքով հնարավոր խանգարումներից (interference) և (գ) հաշվի առնի, որ ռադիոհաճախականության տիրույթի որոշ մասը կարող է օգտագործելի չլինել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

Լիցենզառուն պարտավոր է Երկրորդ վերախմբագրման ամսաթվից վաթսուն (60) օրվա ընթացքում Հաճախականությունների մարմին ներկայացնել ծրագիր, որով կնախատեսվի սահմանափակել Լիցենզառուի GSM ծառայությունների համար հաճախության հատկացված բաժինը 15 ՄՀց-ով և հետագա սահմանափակում՝ 12.5 ՄՀց-ի և GSM 900 ՄՀց հաճախականության օգտագործելի միջակայքի կեսի նվազագույնով: Հաճախականությունների մարմինը պարտավոր է Լիցենզառուի կողմից հաճախականության հատկացման նման սահմանափակումների առնչությամբ համապատասխան որոշում ընդունել՝ Լիցենզառուի հիշյալ ծրագիրը ներկայացնելուց վաթսուն (60) օրվա ընթացքում: Լիցենզառուն պարտավոր է առաջնորդվել այդ որոշմամբ` վերոհիշյալ ծրագրի ներկայացումից քսանմեկ (21) շաբաթվա ընթացքում (Ռադիոհաճախականության տիրույթի առաջին վերաբաշխման ամսաթիվ) սահմանափակելով GSM ծառայությունների համար իր հաճախականությունների հատկացված բաժինը 15 ՄՀց-ով, իսկ Ռադիոհաճախականության տիրույթի առաջին վերաբաշխման ամսաթվից տասներեք (13) շաբաթվա ընթացքում՝ սահմանափակելով GSM ծառայությունների համար իր հաճախականությունների շերտը 12.5 ՄՀց-ի և GSM 900 ՄՀց հաճախականության օգտագործելի միջակայքի կեսի նվազագույնով: Ամեն դեպքում, Լիցենզառուին GSM ծառայությունների համար հաճախականության հատկացումները չպետք է երկրորդ GSM օպերատորին՝ GSM ծառայությունների համար հաճախականության հատկացումներից պակաս լինեն:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր ողջամիտ միջոցները՝ ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման վճարներ սահմանող կարգերը վերանայելու համար, որպեսզի 2004 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ ապահովի ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման գանձվող վճարների համապատասխանեցումը Եվրոպական և տարածաշրջանային լավագույն փորձին:

 

4.Զ. Լիցենզառուի կարգավիճակը

 

Հայաստանում Լիցենզառուի գույքի, եկամուտների և աշխատողների հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն Ա հավելվածում նշված դրույթներին և պայմաններին համապատասխան:

 

5. ԼԻՑԵՆԶԱՌՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5.Ա. Ծառայությունների մատուցումը

 

5.Ա.1. Սույնով (Լիցենզիայի 14 կետի դրույթների գերակայությամբ) Լիցենզառուն լիազորված է Ծառայությունների մատուցման տարածքում մատուցելու ստորև թվարկված ծառայությունները՝ (ա) Լիցենզիայի Առաջին վերախմբագրման ամսաթվից սկսած տասնհինգ (15) տարվա ընթացքում բացառիկ իրավունքի հիմքերով, իսկ դրանից հետո՝ (բ) Լիցենզիայի 4.Բ կետի համաձայն նորացման դեպքում՝ ոչ բացառիկ իրավունքի հիմքերով.

ա) հանրային համակցված հեռախոսացանցի համար հիմնական հեռահաղորդակցության ծառայությունները, ներառյալ հիմնական տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային ծառայությունները, վարձակալած գծի ծառայությունները, միջազգային տարանցման ծառայությունները և միջազգային արբանյակային ծառայությունները.

բ) Լիցենզառուի կողմից տեղադրված կամ սպասարկվող տեղական հեռախոսային ցանցի հիմնական ծառայությունները, ներառյալ մետաղադրամներով, հեռախոսային քարտերով, դեբետային և կրեդիտային քարտերով աշխատող հեռախոսների ծառայությունները.

գ) հանրային շարժական ծառայությունները, բացառությամբ GSM ծառայությունների, շարժական արբանյակային ծառայությունների և շարժական մասնագիտացված ռադիոծառայությունների.

դ) ոչ հիմնական ներպետական կամ միջազգային հեռախոսային ծառայությունները, ներառյալ անվճար խոսակցության ծառայությունը (օրինակ՝ «800» ծառայությունը).

ե) «Հավաքիր համարը» կամ հավելավճարով ծառայությունները (օրինակ՝ «900» ծառայությունը).

զ) Լիցենզառուի ցանցով լայնաշերտ (broadband) տեսահաղորդման ծառայությունները, ներառյալ մալուխային հեռուստատեսությունը.

է) ձայնի փոխանցում հանրային Ինտերնետի միջոցով՝ վարձի դիմաց.

ը) ներպետական կամ միջազգային որևէ այլ հեռահաղորդակցության ծառայություն, որը հնարավոր Է մատուցել ապագայում և ուղղակիորեն կմրցակցի 5.Ա.1 կետում նշված ցանկացած ծառայության հետ:

5.Ա.2. Սույնով Լիցենզառուն լիազորված է Ծառայությունների մատուցման տարածքում մատուցել ստորև թվարկված ծառայությունները ոչ բացառիկ իրավունքով`

ա) եթերով հեռարձակման ծառայությունները.

բ) տվյալների փոխանցման համար վարձակալած գծերի ծառայությունները, միջազգային տելեքսի և հեռագրային ծառայությունները.

գ) բաժանորդի բնակավայրի սարքավորումների վաճառք.

դ) GSM, շարժական արբանյակային և շարժական մասնագիտացված ռադիոծառայությունները՝ Լիցենզիայի 14.Գ կետի դրույթների գերակայությամբ.

ե) ներպետական տեղեկատվական ծառայությունները՝ ներառյալ զանգի պահումը (call holding), զանգի սպասումը (call waiting), բազմակողմ կոնֆերանս-զանգերը, էլեկտրոնային և ձայնային փոստի ծառայությունները.

զ) տվյալների փոխանցման ծառայությունները՝ ներառյալ ինտերնետ հասանելիության ծառայությունները, որոնք չեն ընդգրկվել 5.Ա.1 կետի «է» ենթակետում.

է) վերջնակետային հեռախոսային սարքավորումների տեղադրում և սպասարկում՝ ներառյալ մասնավոր ավտոմատ հեռախոսակայանները (PABX)` հյուրանոցների և գործարարության համար.

ը) հեռախոսով և տպագիր տեղեկատու ծառայությունները.

թ)  միջազգային կամ ներպետական ցանկացած այլ հեռահաղորդակցության ծառայություն,  որը հնարավոր է մատուցել այսօր կամ հնարավոր է մատուցել ապագայում, բացառությամբ 5.Ա.1 կետում ներառվածների.

ժ) կարճ համարով հատուկ հաղորդակցության ծառայությունները, ինչպիսիք են արտակարգ իրավիճակների ծառայությունները (հրշեջ ծառայություն, ոստիկանություն և շտապ բուժօգնություն) և այլ ծառայություններ, որոնք կարող են պահանջվել Կառավարության, զինված ուժերի և օդանավակայանային իշխանությունների կողմից՝ պայմանով, որ Լիցենզառուն Կարգավորողի ընդունած կանոնակարգերին համապատասխան պարտավոր կլինի այդ ծառայությունները տրամադրել.

ժա) միջազգային հասանելիության ծառայություն տվյալների փոխանցման-հաղորդման (transmission) (ներառյալ միջազգային վարձակալված կապուղիների ծառայություն տվյալների փոխանցման-հաղորդման և ինտերնետ հասանելիության համար) և տեղեկատվական ծառայությունների (ներառյալ զանգի պահումը (call holding), զանգի սպասումը (call waiting), բազմակողմ կոնֆերանս-զանգերը և ձայնային փոստի ծառայությունները) համար.

ժբ) միջազգային ձայնային կապի (International Voice Gateway) ծառայություններ` GSM երկրորդ օպերատորի կողմից իր բաժանորդներին միջազգային ձայնային ծառայություններ մատուցելու համար:

5.Ա.3. Լիցենզառուն պարտավոր է համագործակցել Կարգավորողի հետ՝ վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետությունը Հաղորդակցության միջազգային կազմակերպություններում ներկայացնելու հարցում: Կարգավորողը մնում է Միջազգային արբանյակային կազմակերպության («INTELSAT») ստորագրող կողմը և Լիցենզառուին է պատվիրակում հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրման գործառնական պարտականությունները, ներառյալ INTELSAT-ի ծառայությունների պատվիրումը և դրանց դիմաց վճարումը: Սույն դրույթի որևէ կետ չի արգելում Լիցենզառուին պայմանագրեր կնքել INTELSAT-ի իրավահաջորդների, ներառյալ «Intelsat Global Sales and Marketing Ltd.»-ի հետ:

 

5.Բ. Զարգացման պարտականությունները (ցանցի վերակառուցմանը և զարգացմանը վերաբերող պարտականությունները).

 

5.Բ.1. Լիցենզառուն պարտավոր է կատարել հետևյալ պահանջները`

ա) Առաջին վերախմբագրման ամսաթվի հինգերորդ տարելիցի դրությամբ տեղադրել քսան հազար (20.000) կիլոմետր թվային կապուղի (բացի Տրանս-Հայաստան օպտիկական համակարգի ծրագրով նախատեսվածից).

բ) Սկսած 2005 թվականի դեկտեմբերի 31-ից` Լիցենզառուն պարտավոր է Եվրոպայում ընդունված և անմիջապես հասանելի որևէ տեխնոլոգիայի միջոցով հեռախոսային ծառայություն մատուցել Հայաստանի Հանրապետության 800 գյուղում՝ հետևյալ չափանիշներին համապատասխան. ըստ բնակչության թվի դասակարգված գյուղերի յուրաքանչյուր դասի համար հեռախոսային գծերի նվազագույն միջին քանակը (որը որոշվում է՝ բաժանելով տվյալ դասի համար տեղադրված հեռախոսագծերի ընդհանուր քանակն այն գյուղերի ընդհանուր թվին, ուր ապահովված է հեռախոսային ծառայությունը) պետք է լինի հետևյալը՝

Բնակչության թիվը Տեղադրված հեռախոսագիծը

6.000-10.000

700

4.000-5.999

450

2.000-3.999

250

500-1.999

100

100-499

25

51-99

2

գ) 2006 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Լիցենզառուն պարտավոր է 5.Բ.1 կետի «բ» ենթակետի չափանիշներին համապատասխան հեռախոսային ծառայություն մատուցել Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղերում.

դ) Առաջին վերախմբագրման ամսաթվի ութերորդ տարելիցից հետո Լիցենզառուն պարտավոր է ապահովել Կարգավորողի կողմից սահմանված ունիվերսալ ծառայության պարտականությունները: Այդ պարտականությունները սահմանելիս Կարգավորողը պարտավոր է հաշվի առնել ֆինանսական, տեխնիկական և հաճախորդների պահանջարկի համապատասխան նկատառումները.

ե) Առաջին վերախմբագրման ամսաթվի ութերորդ տարելիցի դրությամբ Լիցենզառուն պարտավոր է արդիականացնել մարզերում տեղադրված 70.000 անալոգային գծերը` հնարավորություն ընձեռելով միջքաղաքային և միջազգային զանգեր կատարելու ավտոմատ
եղանակով.

զ) 2006 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Լիցենզառուն պարտավոր է ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության տարածքում 800 գյուղի թվայնացումը.

5.Բ.2. 2005 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Լիցենզառուն պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում (ամբողջովին վերցված) ապահովել 20:100 հեռախտություն, ընդ որում, այդ հեռախտությունը չափվելու է բաժանորդներին փաստացի միացված հեռախոսագծերի թվի և առկա բնակչության ընդհանուր թվաքանակի հարաբերությամբ՝ օգտագործելով Երկրորդ վերախմբագրման ամսաթվից առաջ հրապարակված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օգտագործվող` առկա բնակչության թվի մարդահամարի վերջին տվյալները:

5.Բ.3. Լիցենզառուի կողմից 5.Բ.1 և 5.Բ.2 կետերով նախատեսված պարտականությունների ցանկացած չկատարում կդիտվի կոպիտ խախտում՝ Լիցենզիայի 10.Դ կետի իմաստով, եթե այն տեղի չի ունեցել ֆորս մաժորի հետևանքով:

Անկախ վերոգրյալից, եթե Կարգավորողը Լիցենզառուի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա որոշի, որ 5.Բ.1 կետի «զ» ենթակետի նպատակները կարող են բավարարվել սպառողի համար տնտեսապես ավելի ձեռնտու կամ շահավետ եղանակով, կամ եթե արդյունքում խախտվելու են 6.Բ.2 կետի նպատակները, ապա այն կարող է համապատասխանաբար փոփոխել Լիցենզառուի հիշյալ պարտականությունը:

Անկախ վերոգրյալից՝ Կարգավորողը կարող է որոշել, որ 5.Բ.2 կետով նախատեսված պարտավորության չկատարումը Լիցենզառուի կողմից կոպիտ խախտում չէ, եթե Կարգավորողը հանգում է այն եզրակացության, որ կատարելագործված տեխնոլոգիայի ներդրման արդյունքում այդ պարտականությունը կորցրել է արդիականությունը:

 

5.Գ. Փոխկապակցման և միջոցների տրամադրման հետ կապված պարտականությունները

 

5.Գ.1. Վերջնակետային սարքավորման կապակցում

Լիցենզառուն պետք է միացնի և թույլատրի հանրային համակցման ցանցին ցանկացած այն վերջնակետային սարքավորումների միացումը, որոնք համապատասխանում են Կարգավորողի սահմանած կանոններին և Լիցենզառուի հաստատած ողջամիտ տեխնիկական պայմաններին: Լիցենզառուն պարտավոր է միացում ապահովել բաժանորդի բնակության կամ գործունեության վայրում  գտնվող վերջնակետային բլոկի (terminal block) հետ: Լիցենզառուն պարտավոր է նաև թույլատրել իր բաժանորդներին, վերջիններիս հայեցողությամբ, իրենց բնակության կամ գործունեության վայրում սեփական մալուխ անցկացնել՝ պայմանով, որ այն համապատասխանում է Կարգավորողի սահմանած կանոններին:

5.Գ.2. Օտարերկրյա ցանցերի փոխկապակցումը

Լիցենզառուն իրավասու է միջազգային ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել օտարերկրյա պետությունների կողմից լիազորված հեռահաղորդակցության օպերատորների հետ: Սույն Լիցենզիայի 5.Ա.1 կետով նախատեսված բացառիկության ժամկետի ընթացքում  (Լիցենզիայի 14.Ա կետով նախատեսված փոփոխություններով հանդերձ) Լիցենզառուն բացառիկ իրավասություն կունենա կնքելու նման պայմանագրեր՝ սահմանը հատող այն ծառայությունների մատուցման համար, որոնք իր բացառիկ իրավունքների առարկան են, ներառյալ հիմնական հեռախոսային ծառայությունը: Օտարերկրյա հեռահաղորդակցության օպերատորների հետ փոխկապակցման պայմանագրեր կնքելիս Լիցենզառուն պարտավոր է պահպանել ներկայում կամ ապագայում Կառավարության կողմից կնքված համապատասխան միջազգային և երկկողմ պայմանագրերի պահանջները, ինչպես նաև օտարերկրյա հեռահաղորդակցության օպերատորների հետ փոխկապակցման վերաբերյալ բոլոր այն կանոնները, որոնք Կարգավորողը ժամանակ առ ժամանակ կընդունի:

5.Գ.3. Փոխկապակցում այլ ցանցերի կամ օպերատորների հետ

Լիցենզառուն պարտավոր է բավարարել իր հանրային համակցման ցանցի կամ բջջային ցանցի հետ փոխկապակցման բոլոր ողջամիտ պահանջները, որոնք ներկայացվում են հանրային համակցման ցանցերի կամ բջջային ցանցերի պատշաճ լիազորություն ունեցող այլ օպերատորների կողմից՝ դա անելով տեխնիկապես հիմնավորված կետերում (որոնք որոշվում են Կարգավորողի կողմից, եթե Կողմերը համաձայնության չեն գալիս)՝ պայմանով, որ (1) առաջարկվող փոխկապակցումը տեխնիկապես և տնտեսապես հիմնավորված է և չի հակասում սույն Լիցենզիայի 5.Ա.1 կետին (ինչը որոշվում է Կարգավորողի կողմից, եթե կողմերը համաձայնության չեն գալիս), և (2) երկրորդ GSM լիցենզիայի տրամադրումից հետո մեկ տարվա ընթացքում Լիցենզառուից չի կարելի պահանջել, որպեսզի նա GSM երկրորդ օպերատորի ցանցին տրամադրի փոխկապակցման ավելի քան երկու (2) կետ Երևանում և ավելի քան երկու (2) կետ Երևանից դուրս:

Տվյալների ծառայություններ մատուցողները, որոնք շահագործում են տվյալների լիցենզավորված ցանցեր, վերահավասարակշռման ժամանակահատվածում չեն կարող պահանջել փոխկապակցում Լիցենզառուի հանրային համակցված ցանցի հետ, այլ կարող են փոխկապակցվել միայն Լիցենզառուի տվյալների ցանցին:

Փոխկապակցման պայմանագրերում պետք է ներառվեն դրույթներ հետևյալի վերաբերյալ.

ա) միացումների կատարման և սպասարկման պահանջվող եղանակի,

բ) տրամադրման ենթակա միացման կետերի քանակի,

գ) ամսաթվերի կամ ժամանակահատվածների, որոնց համար պահանջվում է փոխկապակցում,

դ) արդյունավետ փոխկապակցում թույլ տալու համար փոխանցման անհրաժեշտ ունակության,

ե) ազդանշանի ընդունելի որակ ապահովելու համար պահանջվող որևէ հատուկ պայմանների,

զ) փոխկապակցման արդյունքում կողմերի հնարավոր պարտավորությունների,

է) վճարների և դրույքաչափերի վճարման:

Հակառակը նախատեսող որևէ դրույթից անկախ՝ փոխկապակցման վերոհիշյալ պարտավորության շրջանակներում Լիցենզառուն պարտավոր է կատարել ցանցերի փոխկապակցումը կարգավորող ներկա և ապագա բոլոր օրենքների պահանջները, ինչպես նաև սույն Լիցենզիայի 5.Գ կետին չհակասող փոխկապակցումը կարգավորող իրավական ակտերի պահանջները:

5.Գ.4. Փոխկապակցման դրույքաչափերի սկզբունքները

Լիցենզառուն տեղական այլ ցանցերի և օպերատորների փոխկապակցման դրույքաչափերը և վճարները սահմանելիս կղեկավարվի հետևյալ սկզբունքներով`

ա) փոխկապակցման ծառայությունների և միջոցների համար դրույքաչափերը և վճարները բոլոր դեպքերում կլինեն ոչ խտրական.

բ) փոխկապակցման դրույքաչափերը և վճարները պետք է հիմնված լինեն տվյալ ծառայության կամ տարրի հետ կապված` ողջ ծառայության գծով լրացուցիչ երկարաժամկետ աճողական ծախսումների և կանխատեսվող ընդհանուր ծախսումների ողջամտորեն բաշխված գումարի վրա (ներառյալ կապիտալի ներգրավման հետ կապված ողջամիտ ծախսումները): Ծախսումների մասին նման տվյալների բացակայության պարագայում վճարները պետք է հիմնված լինեն նմանատիպ պայմաններով այլ երկրներից վերցված համեմատական տվյալների վրա, ինչպիսին է, օրինակ, համապատասխան մանրածախ իրացման դրույքաչափի համեմատ փոխկապակցված օպերատորներին տրվող մեծածախ զեղչի տոկոսները.

գ) Լիցենզառուն պարտավոր է Փոխկապակցման օրինակելի վճարների առաջարկը ներկայացնել Կարգավորողին, որը գործողության մեջ է մտնում վերջինիս կողմից հաստատվելուց հետո: Փոխկապակցման օրինակելի վճարներ սահմանելիս Լիցենզառուն պարտավոր է նաև հետևել Կարգավորողի սահմանած կանոններին և կարգերին, ինչպես նաև փոխկապակցման վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներկա և ապագա օրենքների պահանջներին.

դ) փոխկապակցման վերաբերյալ պայմանները պետք է կանխեն Լիցենզառուի ցանցն այլ ցանցերի կամ համակարգերի կողմից տնտեսապես չհիմնավորված կամ առանց ծախսածածկման շրջանցելը՝ ի հակասումն 5.Ա.1 կետի.

ե) երկու ցանցերի միջև տրաֆիկից գոյացած փոխկապակցման վճարները պետք է համեմատական լինեն խնդրո առարկա ծառայության արդյունքում փոխկապակցված յուրաքանչյուր օպերատորի գույքի և սարքավորումների օգտագործման աստիճանին.

զ) եթե փոխկապակցման վճարները հիմնված են Լիցենզառուի կողմից իր բաժանորդներից նմանատիպ ծառայությունների դիմաց գանձվող վճարների վրա, ապա փոխկապակցման վճարները պետք է ճշգրտվեն այնպես, որ հաշվի առնվի փոխկապակցվող օպերատորներին մատուցված ծառայությունների հետ կապված ծախսերի խնայողությունը՝ ի համեմատ վերջնական օգտագործողի.

է) ոչ ուշ, քան 2007 թ դեկտեմբերի 31-ը Լիցենզառուն պարտավոր է ներդնել Կարգավորողի հաստատմանը ենթակա ծախսումների հաշվառման համակարգ՝ փոխկապակցման ծախսումները բաշխելու նպատակով: Համակարգի ներդրման արդյունքում ստացված հաշիվները Լիցենզառուի կողմից Կարգավորողի սահմանած ընթացակարգով պետք է կազմվեն և ներկայացվեն սկսած 2008 թվականից: Լիցենզառուն պարտավոր է համագործակցելու Կարգավորողի հետ` ծախսումների բաշխումն ստուգելու և ճշտելու գործընթացում:

5.Գ.5. Փոխկապակցման վերաբերյալ վեճերի լուծումը

Կողմերից յուրաքանչյուրը կարող է փոխկապակցման իրավունքների, վճարների կամ այլ պայմանների առնչությամբ վեճերը ներկայացնել Կարգավորողի լուծմանը: Փոխկապակցման բոլոր պայմանագրերի կրկնօրինակները և վեճի առարկայի մանրամասները պետք է տրամադրվեն Կարգավորողին: Կարգավորողը պարտավոր է լուծել փոխկապակցման բոլոր վեճերը` հաշվի առնելով սույն 5-րդ կետի դրույթները և Եվրոպական Միության և նման պայմաններ ունեցող հարևան երկրների լավագույն փորձը: Ամեն դեպքում, փոխկապակցման վեճերի լուծման եղանակը պետք է համապատասխանի փոխկապակցման վեճերի լուծումը կարգավորող ներկա և ապագա բոլոր օրենքների պահանջներին, ինչպես նաև սույն Լիցենզիայի 5.Գ կետին չհակասող իրավական ակտերի պահանջներին:

 

5.Դ. Տվյալների փոխանցման վարձակալած գծերի ծառայությունների մատուցման ժամկետին առնչվող պարտականություններ

 

Լիցենզառուն պարտավոր է անմիջապես ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` բավարար ունակությունների տեղադրման և գործարկման համար, որոնք անհրաժեշտ են Լիցենզառուի ցանցի (ներառյալ պորտերի) և առնչվող սարքավորումների միջոցով՝ «կետից կետ» տվյալների փոխանցման գծերի վարձակալության ծառայությունների շուկայում առկա  և ապագա պահանջարկը բավարարելու համար: Լիցենզառուն պարտավոր է Երկրորդ վերախմբագրման ամսաթվից 60 օրվա ընթացքում նման ծառայությունները մատուցել ի արձագանք այն բոլոր օրինական և պատշաճ կերպով փաստաթղթավորված դիմումների, որոնք ներկայացվել են մինչև Երկրորդ վերախմբագրման ամսաթիվը: Լիցենզառուն պարտավոր է ստացման պահից 45 օրվա ընթացքում բավարարել այն բոլոր օրինական և պատշաճ կերպով փաստաթղթավորված դիմումների 95 %-ը, որոնք ներկայացվել են Երկրորդ վերախմբագրման ամսաթվին կամ դրանից հետո, եթե խորհրդակցություններ անցկացնելուց հետո Կարգավորողը ծառայությունների մատուցման այլ ժամկետներ չի սահմանում: Պատշաճ կերպով փաստաթղթավորված «կետից կետ» վարձակալված գծերի ծառայություն հայցող դիմումները պետք է ներառեն միացման ենթակա վերջնակետային սարքավորման տեսակի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև համապատասխան ինտերֆեյսի տեխնիկական պայմանները, որոնք անհրաժեշտ են պահանջվող ծառայության մատուցման համար:

Սակայն, Լիցենզառուն այս պարտականությունները չի կրի, եթե՝ (ա) Կարգավորողը հանգում է այն եզրակացության, որ կոնկրետ դիմումը բավարարելու համար լրացուցիչ ժամկետն արդարացնող հատուկ կառուցման աշխատանքներ են պահանջվում, (բ) դիմումը պատշաճ կերպով փաստաթղթավորված չէ, կամ (գ) Կարգավորողը կասեցնում է կոնկրետ դեպքի համար Լիցենզառուի այդ պարտականությունը, քանի դեռ քննարկվում է սույն Լիցենզիայի 4.Դ կետի 2-րդ պարբերության համաձայն Լիցենզառուի կողմից Կարգավորողին ներկայացված հարկադրման դիմումը:

Եթե հատուկ կառուցման աշխատանքներ են անհրաժեշտ, ապա Կարգավորողը պետք է հաշվի առնի դիմող կողմի պահանջարկի կանխատեսումները և պահանջվող հատուկ կառուցման աշխատանքների ծավալն ու ընդունի հետևյալ որոշումներից մեկը՝

ա) ազատի Լիցենզառուին վարձակալած կապուղի տրամադրելու պարտականությունից.

բ) սահմանի Լիցենզառուի կողմից վարձակալած կապուղի տրամադրելու համար նոր ժամկետ.

գ) պահանջի դիմող կողմից վճարել վարձակալած կապուղի տրամադրելուն ուղղակիորեն առնչվող ծախսումներն ամբողջությամբ կամ մասամբ.

դ) սահմանի դիմող կողմից Լիցենզառուի օգտին գանձման ենթակա ողջամիտ ֆինանսական տույժեր այն դեպքի համար, եթե դիմողի ներկայացրած պահանջարկի կանխատեսումները գերագնահատված են և պահանջված միացումները չեն օգտագործվում:

 

5.Ե. Հանրային համակցված ցանցի միջոցով տվյալների ծառայություններ մատուցողների հետ կապ հաստատելը

 

Վերահավասարակշռման Ժամանակահատվածում տվյալների ծառայություն մատուցողների (ներառյալ ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցողների) հետ Լիցենզառուի հանրային համակցված ցանցի բաժանորդները կարող են կապ հաստատել միակողմանի միացման միջոցով, որը թույլ է տալիս միանալ հիշյալ տվյալների ծառայություններ մատուցողների սարքավորումներին: Ընդ որում, Լիցենզառուն պետք է իրավունք ունենա արգելափակելու այն տեղեկատվական հոսքը, որը սկզբնավորվում է տվյալների ծառայություններ մատուցողի մոտ և ավարտվում է Լիցենզառուի հանրային համակցման ցանցում:

 

6. ՍԱԿԱԳՆԵՐ

 

6.Ա. Հիմնական ծառայությունների նախնական սակագները

Ստորև, որպես Հավելված Բ, կցվում է Կարգավորողի և Լիցենզառուի միջև համաձայնեցված սակագների աղյուսակը (Սկզբնական վերահավասարակշռման սակագին) հետևյալ Հիմնական ծառայությունների (այսուհետ՝ Հիմնական ծառայություններ) համար`

6.Ա.1. Հիմնական տեղական հեռախոսային ծառայություններ

6.Ա.1.ա. տեղադրման վարձը, որը բաղկացած է բնակիչ և գործարար բաժանորդներին հանրային համակցման ցանցին միանալու գծի տեղադրման և միացման համար գանձվող վարձավճարներից.

6.Ա.1.բ. բնակիչ և գործարար բաժանորդների համար մեկ գծի դիմաց հիմնական ամսական վարձավճարների տարբերակները, ներառյալ, եթե կիրառելի է, տեղական անվճար օգտագործման րոպեների առավելագույն թիվը.

6.Ա.1.գ. տեղական անվճար օգտագործման րոպեների առավելագույն թիվը գերազանցող տևողության վարձավճարները` ըստ օրվա ժամերի.

6.Ա.2. հիմնական միջքաղաքային հեռախոսային ծառայությունների վարձավճարները՝ կախված տևողությունից, օրվա ժամերից և շաբաթվա օրերից.

6.Ա.3. հիմնական միջազգային հեռախոսային ծառայությունների վարձավճարները՝ կախված տևողությունից, նշանակետից, օրվա ժամերից և շաբաթվա օրերից.

6.Ա.4. հեռախոսազանգի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայության (dial-up) համար վարձավճարները՝ կախված տևողությունից, օրվա ժամերից և շաբաթվա օրերից:

Վերոհիշյալ Հիմնական ծառայություններից բացի, բոլոր այլ ծառայությունները սույն 6-րդ կետում անվանվում են «Ոչ հիմնական ծառայություններ»:

Սկզբնական Վերահավասարակշռման սակագներն ուժի մեջ են մտնում 2005 թվականի հունվարի 1-ին և ուժի մեջ կմնան մեկ տարի` պայմանով, սակայն, որ Լիցենզառուն ազատ է ցանկացած ժամանակ և առանց նախնական հավանության նվազեցնելու հիմնական միջազգային հեռախոսային ծառայությունների սակագինը՝ պահպանելով սույն Լիցենզիայի 6.Զ կետով սահմանված հրապարակման պահանջները և Բ Հավելվածով այդ ծառայությունների համար նախատեսված սակագների նվազագույն չափը:

 

6.Բ. Հիմնական ծառայությունների սակագների ճշգրտումները

 

Յուրաքանչյուր հաջորդող տարի՝ սկսած 2006 թվականի հունվարի 1-ից, Հիմնական ծառայությունների համար նախատեսված Լիցենզառուի սակագները կարող են ճշգրտվել հետևյալ ընթացակարգով`

6.Բ.1. Յուրաքանչյուր տարի` սկսած 2005 թվականից մինչև 2007 թվականի վերջը, մինչև սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը Լիցենզառուն պարտավոր է Կարգավորողին ներկայացնել սակագների առաջարկվող ճշգրտումները՝ հիմքում դնելով համապատասխան Ծախսումների գնահատումները: Այնուհետև յուրաքանչյուր տարի նման հիմնավորումը պետք է ներառի 6.Ը կետի համաձայն կիրառված ծախսումների բաշխման մեթոդաբանությանը համապատասխանող տվյալներ:

6.Բ.2. Կարգավորողը պարտավոր է Լիցենզառուի կողմից իր առաջարկությունը ներկայացնելուց հետո 45 օրացուցային օրվա ընթացքում գրավոր որոշում ընդունել, որով կհաստատի կամ կմերժի սակագների առաջարկվող որոշ կամ բոլոր ճշգրտումները՝ ներառելով առաջարկվող որևէ ճշգրտման դեմ իր առարկության մանրամասն հիմնավորումները: Հիշյալ ժամկետում որոշում չընդունելու դեպքում առաջարկվող սակագինը կհամարվի հաստատված: Քննարկելով Լիցենզառուի առաջարկությունը՝ Կարգավորողը պետք է հաշվի առնի Լիցենզառուի Ծախսումների գնահատականի տվյալները և մինչև 2010 թվականի հունվարի 1-ը՝ ամբողջովին Վերահավասարակշռված սակագներին հասնելը, ինչպես նաև հետևյալ առանցքային նպատակների իրագործումը`

ա)  հանրային համակցման ցանցի արդյունավետ օգտագործման խթանումը.

բ) համադրելի ծառայություններից օգտվողների նկատմամբ խտրականության բացառումը.

գ) Լիցենզառուի համարժեք ֆինանսավորման ապահովումը՝ գործառնական ծախսումները (հաշվի առնելով ծախսումներն ու շահութաբերությունը) և հանրային համակցման ցանցի՝ սույն Լիցենզիայի 5.Բ կետի պահանջներին համապատասխան արդյունավետ ընդլայնումն ու վերազինումը ֆինանսավորելու նպատակով.

դ) ներպետական և միջազգային ծառայությունների միջև փոխադարձ (խաչաձև) սուբսիդավորման աստիճանաբար նվազեցումը և Վերահավասարակշռման ժամանակահատվածում փաստացի ծախսումների (ներառյալ ներդրումների ողջամիտ շահութաբերությունը) վրա հիմնված գների աստիճանաբար ներդրումը.

ե) Լիցենզառուի բոլոր թվային կայաններում չափվող տեղական զանգերի ծառայությունների իրականացմանը աջակցելը:

6.Բ.3. Եթե Կարգավորողը հիշյալ 45 օրվա ընթացքում առարկում է որևէ հիմնական ծառայության սակագնի առաջարկվող բարձրացմանը, ապա Կարգավորողն ու Լիցենզառուն պետք է իրենց լավագույն ջանքերը գործադրեն հաջորդ 45 օրվա ընթացքում սակագների ընդունելի ճշգրտման վերաբերյալ համաձայնության գալու համար: Եթե համաձայնություն ձեռք չի բերվում, Կարգավորողը պետք է անցումային սակագին սահմանի, որը պետք է նույնը լինի, ինչ այդ պահին գործող համապատասխան սակագինն է, եթե Կարգավորողն ու Լիցենզառուն այլ բան չեն պայմանավորվում: Այս սակագինը պետք է ուժի մեջ մնա այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել Լիցենզիայի 11 կետով սահմանված վեճերի լուծման ընթացակարգերը կամ, քանի դեռ նոր սակագներ չեն առաջարկվել ու հաստատվել: Լիցենզառուի կողմից առաջարկվող մնացած սակագների աճն ուժի մեջ է մտնում տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ին:

 

6.Գ. Բացառիկության կարգով մատուցվող Ոչ հիմնական ծառայությունների սակագները

 

6.Գ.1. Այն ծառայությունների համար, որոնք Լիցենզառուն մատուցում էր նախքան Երկրորդ վերախմբագրման ամսաթիվը, Լիցենզառուն իրավունք չունի Երկրորդ վերախմբագրման ամսաթվի դրությամբ գործող սակագներից ավելի բարձր սակագներ կիրառելու: Լիցենզառուն ազատ է ցանկացած ժամանակ և առանց Կարգավորողի նախնական համաձայնության նվազեցնելու բացառիկության կարգով մատուցվող Ոչ հիմնական ծառայությունների սակագները՝ պահպանելով սույն Լիցենզիայի 6.Զ կետով սահմանված հրապարակման պահանջները: Լիցենզառուն կարող է ցանկացած ժամանակ սակագների բարձրացման վերաբերյալ առաջարկություն ներկայացնել, որի դեպքում կկիրառվեն նախորդող 6.Բ.2 և 6.Բ.3 կետերով սահմանված ընթացակարգերն ու ժամկետները, ինչպես նաև 6.Գ.3 կետով ստորև սահմանված սակագների առավելագույն սահմանաչափերը: Լիցենզառուի առաջարկությունը քննարկելիս Կարգավորողը պարտավոր է հաշվի առնել 6.Բ.2 կետով սահմանված չափանիշները:

6.Գ.2. Բացառիկության կարգով մատուցվող ցանկացած նոր Ոչ հիմնական ծառայություն հանրության համար հասանելի դարձնելուց անմիջապես առաջ Կարգավորողն ու Լիցենզառուն պետք է համաձայնեն որոշակի նախնական սակագների սանդղակի վերաբերյալ՝ 6.Բ.2 և 6.Բ.3 կետերով սահմանված չափանիշների համաձայն և հիմք ընդունելով Կարգավորողի պահանջով Լիցենզառուի ներկայացրած ծախսումների գնահատման կիրառելի տվյալները (ներառյալ կանխատեսումները):

6.Գ.3. Լիցենզառուն կարող է ցանկացած ժամանակ բացառիկության կարգով մատուցվող Ոչ հիմնական ծառայությունների սակագների բարձրացման առաջարկ ներկայացնել, որը Կարգավորողը պետք է հաստատի, եթե Լիցենզառուն ապացուցի, որ այդ ծառայությունը վաճառվում է ինքնարժեքից (ներառյալ ներդրման ողջամիտ շահութաբերությունը) ցածր գնով: Հակառակ դեպքում Լիցենզառուն իրավունք ունի բարձրացնելու բացառիկության կարգով մատուցվող յուրաքանչյուր Ոչ հիմնական ծառայության սակագինը Հայաստանյան սպառողական գների ինդեքսի աճի տոկոսով՝ հանած որոշակի տոկոս («Արդյունավետության գործոն»): 2006 թվականին կիրառելի սակագների համար Արդյունավետության գործոնը կազմում է 0.25 %: Հետագայում Արդյունավետության գործոնը պետք է ամեն տարի աճի 0.25 տոկոսով՝ պայմանով, որ Արդյունավետության գործոնը որևէ տարում չի կարող գերազանցել 2.5 տոկոսը: Եթե Լիցենզառուն և Կարգավորողը երբևէ չեն համաձայնում այն մասին, որ Արդյունավետության գործոնն անհամատեղելի է 6.Բ.2 կետով սահմանված նպատակների հետ, Լիցենզառուն կարող է դիմել վեճերի լուծման գործընթացին՝ սույն Լիցենզիայի 11-րդ կետի համաձայն:

6.Գ.4. Միջազգային վարձակալված կապուղիների գնագոյացումը պետք է իրականացվի Կարգավորողի կողմից հաստատված բանաձևով, որը թույլ կտա Լիցենզառուին տարբեր կետերի միջև առանձին միջազգային միացումների գները ճկուն ու արդյունավետ կերպով սահմանել ցպահանջ՝ առանց Կարգավորողի նախնական հավանության: Առաջարկվող բանաձևը Լիցենզառուն պարտավոր է ներկայացնել Կարգավորողին Երկրորդ վերախմբագրման ամսաթվից 30 օրվա ընթացքում, և այն կհամարվի Կարգավորողի կողմից հաստատված, եթե վերջինս Երկրորդ վերախմբագրման ամսաթվից 60 օրվա ընթացքում գրավոր կերպով և հիմնավորումներով չառարկի: Հաստատված բանաձևը պետք է արտացոլի ստանդարտ գործարար շրջանառության համաձայն բանակցված կիրառելի միջազգային տարանցիկ սակագները, ինչպես նաև բոլոր մնացած ծախսերը, որոնք Լիցենզառուն կրում է նման ծառայություններ մատուցելու համար, ներառյալ կապուղու ներպետական հատվածների համար հաստատված սակագները, Հայաստանի Հանրապետության սահմանում փոխկապակցման ինքնարժեքը, իսկ եթե հաճախորդը «մեկ կանգառի» (one stop shop) ծառայություններ է պահանջում՝ նաև կապուղու օտարերկրյա հատվածի ծախսը, ինչպես նաև օտարերկրյա հատվածին միացումներ ձեռք բերելու և սպասարկելու վարչական ծախսերը:

6.Գ.5. Կարգավորողը կարող է ժամանակ առ ժամանակ Լիցենզառուից պահանջել ներկայացնելու բացառիկության կարգով մատուցվող որոշակի Ոչ հիմնական ծառայության գործող սակագները նույնը պահպանելու ծախսային հիմնավորումները, եթե համարում է, որ այդ սակագնի իջեցումը բխում է հանրության շահերից և կարող է ինքնարժեքի տեսանկյունից արդարացված լինել: Եթե Լիցենզառուն բավարար կերպով չհիմնավորի  ինքնարժեքը, Կարգավորողն իրավունք ունի պահանջել Լիցենզառուից իջեցնել սակագինը՝ պայմանով, որ նման իջեցում չի պարտադրվի, եթե այն Վերահավասարակշռման ժամանակահատվածում կվտանգի կամ կհետաձգի ամբողջովին Վերահավասարակշռված սակագներին անցնելը:

 

6.Դ. Ոչ բացառիկության կարգով մատուցվող ծառայությունների սակագները

 

6.Դ.1. Լիցենզառուն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ սահմանելու և ճշգրտելու Ոչ բացառիկության կարգով բոլոր մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագները՝ առանց Կարգավորողի հավանության:

6.Դ.2. Անկախ վերոնշյալից` երկրորդ GSM օպերատորին լիցենզիա շնորհելուց հետո Լիցենզառուն ազատ է կիրառելու իր GSM ելից (GSM origination) ծառայությունների նվազեցված կամ վերակառուցված սակագները՝ առանց Կարգավորողի նախնական համաձայնության: Լիցենզառուն պարտավոր է սակագնի առաջարկվող յուրաքանչյուր ճշգրտման վերաբերյալ ծանուցել հանրությանն ու Կարգավորողին:

6.Դ.3. Սույն կետում որևէ բան չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության՝ անբարեխիղճ մրցակցությունը և գերիշխող դիրքի չարաշահումն արգելող օրենսդրության պահանջների կիրառումն ու հարկադրումն այն ծառայությունների սակագների նկատմամբ,
որոնք Լիցենզառուն մատուցում է շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելով:

6.Դ.4. Լիցենզառուն պետք է հանրային հեռահաղորդակցության ծառայությունների սակագները կամ դրանց ճշգրտումները համատարած կերպով հրապարակի իր բաժանորդների սպասարկման կետերում:

 

6.Ե. Սակագների ճշգրտումները

 

6.Ե.1. Անկախ 6.Ա կետի որևէ դրույթից` այն դեպքում, երբ սակագինը կհանգեցնի Կարգավորողի և Լիցենզառուի միջև համաձայնեցված նվազագույն շահութաբերության նորմատիվից ցածր շահույթի ստացմանը (պայմանով, որ նվազումն արդյունք չէ Լիցենզառուի կողմից նման գործունեության ոլորտում կիրառվող լայնորեն ընդունված սկզբունքներն ու միջոցները չկիրառելու կամ Լիցենզառուի կառավարմանը մասնակցող անձանց սխալ գործելակերպի), ապա համապատասխան սակագինը պետք է այնպես ճշգրտվի, որ Լիցենզառուն ապահովի իր ներդրումների նվազագույն շահութաբերությունը:

6.Ե.2. Լիցենզիայի գործողության ընթացքում, ցանկացած ժամանակ, Լիցենզառուն իրավունք ունի առաջարկելու Կարգավորողին վերանայել բացառիկության կարգով մատուցվող Հիմնական կամ Ոչ հիմնական ծառայությունների այդ պահին գործող սակագները, իսկ վերջինս պարտավոր է պատշաճ կերպով քննարկել ցանկացած նման առաջարկ՝ հաշվի առնելով այն նպատակները, որոնք սահմանված են 6.Բ.2 կետով: Քանի դեռ ծախսումների բաշխում չի իրականացվում, Կարգավորողը կարող է մինչև սակագները փոփոխելու հարցի քննարկումը պահանջել Լիցենզառուից ներկայացնելու ծախսումների գնահատումները:

6.Ե.3. Չափազանց բարձր սղաճի դեպքում (այն է, եթե սկսված սակագների վերջին ճշգրտման օրվանից մինչև սակագների ճշգրտման հաջորդ նախատեսված  ամսաթիվն ընկած ժամանակահատվածում Հայաստանի սպառողական գների ինդեքսի աճը գումարային առումով գերազանցել է 7 %-ը) Լիցենզառուի պահանջով բացառիկության կարգով մատուցվող Հիմնական և Ոչ հիմնական ծառայությունների սակագների ճշգրտում կարող է կատարվել եռամսյակային կտրվածքով, պայմանով, որ Արդյունավետության գործակիցը կիրառվի տարեկան կտրվածքով:

 

6.Զ. Հրապարակումն ու ծանուցումը

 

Սակագների բոլոր ճշգրտումները (բացի այն ծառայություններին առնչվող սակագներից, որոնք մատուցվում են Ոչ բացառիկության կարգով) պետք է հրապարակվեն հետևյալ կարգով.

6.Զ.1. Լիցենզառուն պետք է համատարած կերպով հրապարակի իր բաժանորդների սպասարկման կետերում.

ա. Բացառիկության կարգով մատուցվող Հիմնական կամ Ոչ հիմնական ծառայությունների համար սակագնի ցանկացած հաստատված ավելացում՝ այն ուժի մեջ մտնելուց առնվազն 30 օր առաջ.

բ. այդ սակագնի ցանկացած հաստատված նվազեցում՝ ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելու օրը:

6.Զ.2. Բոլոր ընթացիկ սակագները պետք է հրապարակվեն Լիցենզառուի ինտերնետային էջում, իսկ դրանց պատճենները հասանելի դարձվեն հանրությանը Լիցենզառուի գրասենյակներում՝ նորմալ աշխատանքային ժամերին:

 

6.Է. Սակագների վերին սահմանի ներդրումը

 

Վերահավասարակշռման ժամանակահատվածի ավարտից առնվազն 12 ամիս առաջ Կարգավորողը պարտավոր է խորհրդակցություններ նախաձեռնել՝ նպատակ ունենալով սահմանելու սակագների վերին սահմանի ռեժիմ (Price Cap Regulation) այն Հիմնական ծառայությունների համար, որոնք նրա կարծիքով պետք է շարունակվեն կարգավորման ենթակա մնալ: Սակագների վերին սահմանի ռեժիմը (ներառյալ սակագների վերին սահմանի բանաձևը, դրա վերանայման ընթացակարգը և սակագների ճշգրտման ընթացակարգը) պետք է համապատասխանի Եվրոպական լավագույն փորձին: Սակագների վերին սահմանի պատշաճ մակարդակը որոշելիս Կարգավորողը պարտավոր է հաշվի առնել Լիցենզառուի գործունեության ընդհանուր արդյունավետության գործակցի փոփոխությունները, ինչպես նաև այն, թե ինչ չափով են Լիցենզառուի եկամուտները ծածկում գործառնական ծախսումներն ու համարժեքորեն ֆինանսավորում ցանցի ընդլայնումն ու զարգացումը: Սակագների վերին սահմանի վերաբերյալ խորհրդակցությունների գործընթացն սկսելուց 90 օրվա ընթացքում Կարգավորողը պետք է հրապարակի սակագների վերին սահմանը կարգավորող ակտերի նախագծերը և հայցի Լիցենզառուի և այլ շահագրգիռ կողմերի առաջարկությունները, որոնք Կարգավորողը պետք է քննարկի իր վերջնական որոշումը կայացնելիս: Սակագների վերին սահմանի նոր ռեժիմն ուժի մեջ պետք է մտնի Վերահավասարակշռման ժամանակահատվածի ավարտից անմիջապես հետո:

 

6.Ը. Հաշվապահական հաշվառման համակարգը

 

Լիցենզառուն պետք է իրականացնի իր գործառնությունների մանրամասն հաշիվների վարումը` օգտագործելով հանրաճանաչ հաշվապահական և ֆինանսական տեղեկատվական համակարգերը: Նմանատիպ հաշվառումն առնվազն պետք է ապահովի տեղեկություններ Լիցենզառուի գործունեության և ֆինանսական վիճակի վերաբերյալ, որը հնարավորություն կտա գնահատել այդ արդյունքները որևէ հաշվետու ժամանակահատվածում:

Ոչ ուշ, քան 2007 թ. դեկտեմբերի 31-ը Լիցենզառուն պարտավոր է սահմանել Ծախսումների բաշխման մեթոդաբանությունը, որը ենթակա է Կարգավորողի հաստատմանը: Դրան համապատասխան հաշիվները Լիցենզառուն պետք է Կարգավորողի սահմանած կարգով կազմի և ներկայացնի սկսած  2008 թ-ից: Լիցենզառուն պարտավոր է համագործակցել Կարգավորողի հետ ծախսերի այդ բաշխումն ստուգելու և ճշտելու գործընթացում:

 

6.Թ. Հաշիվների վարում և տրամադրում

 

Լիցենզառուն պարտավոր է պարբերականորեն, առանց ձգձգման բաժանորդներին ճշգրիտ հաշիվներ (bills) տրամադրել այնպես, որ դրանց ստացումն ապահովվի ողջամիտ ժամկետում՝ վճարման վերջնաժամկետից զգալիորեն շուտ, որպեսզի բաժանորդներին հնարավորություն ընձեռվի ժամանակին կատարել վճարումները՝ առանց տույժերի ենթարկվելու: Հաշիվները պետք է արտացոլեն միայն այն ծառայությունները, որոնցից բաժանորդը փաստացի օգտվել է՝ վճարների բացվածքը ներկայացնելով ըստ ծառայությունների հիմնական տեսակների: Բացառությամբ այն դեպքի, երբ Կարգավորողը Լիցենզառուի առաջարկությամբ սահմանի տվյալների ներկայացման այլ ֆորմատ՝ (ա) միջքաղաքային և միջազգային զանգերի դեպքում յուրաքանչյուր հաշիվ պետք է հաճախորդի պահանջով ներկայացնի բավարար տեղեկատվություն յուրաքանչյուր զանգի ժամի, տևողության և նպատակակետի մասին, (բ) տեղական զանգերի համար այդ մանրամասները պետք է ներկայացվեն տվյալների մշակման ողջամիտ վճարի դիմաց (բացառությամբ այն դեպքի, եթե բաժանորդը հաջողությամբ վիճարկում է Լիցենզառուի ներկայացրած հաշիվները): Երկրորդ վերախմբագրման ամսաթվի դրությամբ Լիցենզառուն պարտավոր է նախաձեռնել եվրոպական լավագույն փորձին համապատասխանող հաշիվների վարման («billing») ժամանակակից համակարգի ներդրումը, որը պարտավոր է ավարտել ոչ ուշ, քան 2007 թ. հունիսի 30-ը:

 

6.Ժ. Եթե Լիցենզառուն օրենքով կամ իրավական ակտերով պարտավոր է որոշակի ծառայություն մատուցել, փոխկապակցում իրականացնել կամ հարմարություններ տրամադրել և սակագներ ու պայմաններ առաջադրել դրանց տրամադրման կապակցությամբ, ապա Կարգավորողը կարող է գրավոր բողոքի ստացման դեպքում արագացված լսումներ կազմակերպել` պարզելու, թե արդյոք Լիցենզառուն բավարար պատճառ ունի այդ սակագներն ու պայմանները Կարգավորողի հաստատմանը չներկայացնելու համար: Եթե բոլոր ապացույցների ուսումնասիրման արդյունքում Կարգավորողը եզրակացնում է, որ Լիցենզառուն չի կատարել իր իրավական պարտականությունները, ապա կարող է Լիցենզառուին կարգադրել, որպեսզի վերջինս սակագներն ու պայմանները ներկայացնի Կարգավորողին՝ կարգադրության մասին ծանուցելուց երեսուն (30) օրվա ընթացքում: Եթե Լիցենզառուն չի կատարում հիշյալ կարգադրությունը, ապա Կարգավորողը կարող է այդ ծառայության, փոխկապակցման կամ հարմարությունների համար ողջամիտ սակագներ ու պայմաններ սահմանել և կարգադրել Լիցենզառուին, որպեսզի վերջինս տրամադրի այդ ծառայությունները, փոխկապակցումը կամ հարմարությունները հենց այդ սակագներով ու պայմաններով:  Սակագներն ու պայմանները Կարգավորողի հաստատմանը ներկայացնելու կարգադրության չկատարման յուրաքանչյուր փաստ, որին հետևել է Կարգավորողի կողմից սակագներ ու պայմաններ սահմանելը, համարվում է կոպիտ խախտում սույն Լիցենզիայի  10.Դ կետի իմաստով:

 

7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

7.Ա. Ստանդարտներ

 

Լիցենզառուն իր համակարգի զարգացման և շահագործման նպատակով պետք է կիրառի ստանդարտներ և շահագործման ուղեցույցներ, որոնք համապատասխանում են կիրառելի միջազգային տեխնիկական ստանդարտներին ու պահանջներին, ներառյալ ITU-ի կարգավորիչ խորհրդակցական մարմինների կողմից սահմանվածները, ինչպես կհաստատվի Կարգավորողի կողմից:

 

7.Բ. Նոր տեխնոլոգիաներ

 

Լիցենզառուն պետք է ներդնի իր բոլոր հնարավոր ջանքերը` ծախսումային արդյունավետության սահմաններում, հանրային հեռահաղորդակցության ծառայությունների նոր հնարավոր տեխնոլոգիաները շահագործելու, իր բաժանորդներին ժամանակակից և արդյունավետ ծառայություններ մատուցելու նպատակով:

 

7.Գ. Հեռախոսահամարների ծրագիր (numbering plan)

 

Ոչ ուշ, քան Երկրորդ վերախմբագրման ամսաթվից հինգ (5) օրվա ընթացքում Լիցենզառուն պարտավոր է Կարգավորողին ներկայացնել հեռախոսահամարների ընթացիկ ծրագիրը: Կարգավորողը այդ ծրագրում համապատասխան դրույթներ կնախատեսի GSM երկրորդ օպերատորի կարիքները հոգալու համար, որոնց պայմանները (ներառյալ հեռախոսահամարի թվանիշերի քանակը) պետք է պակաս նպաստավոր չլինեն, քան Լիցենզառուի համար հեռախոսահամարների ծրագրով նախատեսված պայմանները: Կարգավորողը պարտավոր է ապագայում ընդունել, հրապարակել և իրագործել նշված հեռախոսահամարների ծրագիրը, բացառությամբ, եթե հանրության շահերը պահանջում են այն փոփոխել: Կարգավորողը պարտավոր է հեռախոսահամարների ծրագրի փոփոխություններ քննարկելիս պարբերաբար խորհրդակցել Լիցենզառուի և այլ շահագրգիռ կողմերի հետ:

 

7.Դ. Հաշվետվություններ

 

Կարգավորողը կարող է Լիցենզառուից պահանջել ներկայացնել տարեկան հաշվետվություններ` Լիցենզիայի տեխնիկական պահանջների պահպանման վերաբերյալ:

 

8. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ

 

8.Ա. Օգտակալություն

 

8.Ա.1. Լիցենզառուն պետք է ունենա պետական և մասնավոր ճանապարհներին, շենքերում և այլ շինություններում ուղիների օգտագործման, մալուխների տեղադրման և GSM բազային կայանների տեղադրման, ինչպես նաեւ հիմնական հեռախոսային ծառայությունների և հանրային շարժական ծառայությունների մատուցման համար խիստ անհրաժեշտ նմանատիպ աշխատանքների կատարման առաջնահերթ իրավունք՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին և օրենսդրությանը համապատասխան: Վերոհիշյալ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ սյուների, մալուխների կամ այլ միջոցների տեղադրման և սպասարկման և GSM բազային կայանների տեղադրման իրավունքից օգտվելու համար Լիցենզառուն կարող է պայմանագրեր կնքել անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքներ ունեցող ցանկացած անձի հետ:

8.Ա.2. Պայմանագիր կնքելուց դիմացի կողմի հրաժարվելու դեպքում Լիցենզառուն կարող է հայցով դիմել հայկական դատարան՝ պարտադիր օգտակալություն սահմանելու հայցով` գործող օրենքին համապատասխան: Կարգավորողը պետք է գործադրի իր հնարավոր ջանքերը` գործող օրենքին համապատասխան որոշման ընդունմանն աջակցելու համար:

 

8.Բ. Գնումներ և ենթապայմանագրեր (subcontracting)

 

Լիցենզառուն կարող է հարմարանքներ և ունակություններ գնել, ծառայություններ գնելու նպատակով ենթապայմանագրեր կնքել (subcontract for services), եթե դա համապատասխանում է Լիցենզիային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

 

8.Գ. Հարկեր

 

Լիցենզիայի գործունեության ընթացքում Լիցենզառուն պետք է ունենա շահութահարկի, եկամտահարկի և նմանատիպ այլ հարկերի վճարման արտոնություններ՝ «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին», «Շահութահարկի մասին», «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ օրենքներին համապատասխան:

 

8.Դ. Համագործակցություն

 

Հայաստանի Հանրապետությունն ու Կարգավորողը պետք է սերտորեն համագործակցեն Լիցենզառուի հետ` նրա՝ սույն Լիցենզիայով սահմանված իրավունքներն ու պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ կամ ցանկալի բոլոր թույլտվությունները, համաձայնություններն ու իրավունքները տալով կամ ապահովելով:

 

9. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

 

9.Ա. Նախնական համաձայնություն

 

Առանց Կարգավորողի նախնական գրավոր համաձայնության Լիցենզառուն Լիցենզիան չի կարող փոխանցել այլ անձի, բացառությամբ՝ Լիցենզառուի վերակազմավորման դեպքում փոխկապակցված անձին կամ դուստր ընկերություններին փոխանցելը: Ավելին, Լիցենզառուի ոչ մի բաժնետեր իրավունք չունի ուղղակի կամ անուղղակի կերպով, առանց Կարգավորողի նախնական գրավոր համաձայնության, մեկ այլ անձի փոխանցել Լիցենզառուի կողմից թողարկված և չվճարված բաժնետոմսերի 20 %-ից ավելին:

Նման փոխանցման համար գրավոր համաձայնություն ստանալու Լիցենզառուի դիմումը պետք է Կարգավորողին ներկայացվի գրավոր կերպով: Կարգավորողը պետք է տա իր համաձայնությունը, եթե գտնում է, որ փոխանցառուն համապատասխանում է այն պահանջներին, որոնք ներկայացվում են տվյալ լիցենզիան ունենալու համար, և որ նման փոխանցումը չի հակասում ազգային անվտանգության խնդիրներին: Լիցենզիայով նախատեսված բացառիկ բոլոր իրավունքներն ու արտոնությունները, որոնք ուժի մեջ էին փոխանցման պահին, մնում են բացառիկ Լիցենզիայով սահմանված բացառիկության ժամկետի ընթացքում:

 

9.Բ. Փոխանցումներ փոխկապակցված անձանց կամ դուստր ընկերություններին

 

Լիցենզառուն կարող է Լիցենզիայով իրեն վերապահված ծառայությունները մատուցել իր դուստր ընկերությունների միջոցով:

 

9.Գ. Այլ փոխանցումներ

 

Ցանկացած իրավաբանական անձ, որը միացման, բաժանման, կառավարման փոխանցման, միաձուլման, լուծարման, վերակազմավորման արդյունքում կամ այլ կերպ դառնում է Լիցենզառուի իրավահաջորդը, պետք է, որպես այդպիսի իրավահաջորդության պայման, կազմի Կարգավորողի համար ընդունելի այնպիսի փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ իրավահաջորդն ամբողջովին ստանձնել է Լիցենզառուի իրավունքներն ու պարտականությունները:

 

10. ՀԱՐԿԱԴՐՈՒՄ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ՏՈՒՅԺԵՐ

 

10.Ա. Տեղեկությունների տրամադրում և հսկողության իրավունք

 

10.Ա.1. Լիցենզառուն պետք է Կարգավորողին տրամադրի նրա կողմից պահանջված ցանկացած տեխնիկական, վարչական և ֆինանսական տեղեկություններ՝ Լիցենզառուի կողմից Լիցենզիայով սահմանված պայմանների պահպանումը պատշաճորեն գնահատելու և հարկադրելու համար:

10.Ա.2. Լիցենզառուի կողմից Լիցենզիայի պահանջների պահպանումը գնահատելու և հարկադրելու համար Կարգավորողը կարող է անհրաժեշտության դեպքում ստուգել Լիցենզառուի ենթակառույցները (installations), ծառայությունները և փաստաթղթերը, իսկ Լիցենզառուն պարտավոր է ամբողջովին համագործակցել ստուգման ընթացքում:

 

10.Բ. Հարկադրում և տույժեր

 

Լիցենզառուն Լիցենզիայի, կիրառելի օրենքների և այլ իրավական ակտերի դրույթների խախտման համար ենթակա է հարկադրման վարույթի:

 

10.Գ. Վարչական վարույթ

 

Կարգավորողի կողմից նախաձեռնված որևէ վարչական վարույթ չի կարող ավարտվել առանց նախնական ծանուցման և բաց ու արդար ժողովում իր տեսակետներն արտահայտելու իրավունք Լիցենզառուին վերապահելու, եթե նման վարույթի ելքը կարող է էական ազդեցություն ունենալ կամ հանգեցնել Լիցենզիայի դրույթների վերանայմանը, կամ եթե նման վարույթի արդյունքում Լիցենզառուի նկատմամբ կարող են սանկցիաներ կամ այլ տույժեր կիրառվել:

Եթե Կարգավորողը ձեռնարկում է քայլեր, որոնք կարող են հանգեցնել Լիցենզիայի դադարեցմանը և, եթե Լիցենզիայի դադարեցման արդյունքում ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, այլոց իրավունքներին և ազատություններին, ապա Կարգավորողը պետք է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի համաձայն առաջարկի նաև հանրությանը ծառայությունների անխափան ապահովման ծրագիր:

 

10.Դ. Փոփոխություն, կասեցում և դադարեցում

 

Լիցենզիան կարող է փոփոխվել, կասեցվել կամ դադարեցվել`

10.Դ.1. Լիցենզառուի և Կարգավորողի միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ.

10.Դ.2. Կարգավորողի կողմից, եթե ֆորս մաժորը երկու տարուց ավելի է տևում՝ թույլ չտալով Լիցենզառուին հիմնականում կատարել Լիցենզիայով իր վրա դրված պարտականությունները.

10.Դ.3. Կարգավորողի կողմից՝ պատշաճ քննություն անցկացնելուց և Լիցենզառուին գրավոր ծանուցմամբ և արդար ու բաց ժողովում իր տեսակետները ներկայացնելու հնարավորություն ընձեռելուց հետո հետևյալ կոպիտ խախտումների դեպքերում`

10.Դ.3.ա. Կարգավորողի կողմից տրված հարկադրման որևէ կարգադրության կրկնվող չկատարում, կամ

10.Դ.3.բ. Լիցենզիայի պայմանների դիտավորյալ և կրկնվող խախտումներ կամ չկատարում, կամ

Սույն 10.Դ.3 կետի համաձայն Կարգավորողի ընդունած որոշումը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվելուց հետո:

10.Դ.4. Լիցենզառուի լուծարման կամ նրա գործունեության դադարեցման դեպքում:

 

10.Ե. Փոխհատուցում ապօրինի փոփոխման, կասեցման կամ դադարեցման համար

 

Եթե Կարգավորողը փոփոխում, կասեցնում կամ դադարեցնում է Լիցենզիայի գործողությունն ի խախտումն վերոհիշյալ դրույթների, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է Լիցենզառուին հատուցի այն բոլոր վնասները, որը Լիցենզառուն խելամտորեն կրել է դրա հետևանքով:

 

11. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

11.Ա. Միջազգային փորձագետի ներգրավում

 

11.Ա.1. Լիցենզիայից բխող կամ դրա կապակցությամբ ծագող ցանկացած վեճի, հակասության կամ պահանջի (ներառյալ սակագների կամ սույն Լիցենզիայի համաձայն կատարված գործողությունների կապակցությամբ ծագող ցանկացած վեճի, հակասության կամ պահանջի) դեպքում Կարգավորողը կամ Լիցենզառուն կարող են ծանուցել մյուս կողմին` տվյալ վեճի, հակասության կամ պահանջի հիմք հանդիսացող խնդիրները քննարկելու նպատակով հեռահաղորդակցության բնագավառում փորձագետ («Միջազգային փորձագետ») ներգրավելու պահանջով:

Կարգավորողը որոշում է Լիցենզիայի այս 11-րդ կետի համաձայն հարուցված վեճերի լուծման գործընթացի (ներառյալ Միջազգային փորձագետ ներգրավելու) տևողությամբ իր կողմից ընդունված որոշումը կասեցնելու կամ այն անհապաղ ուժի մեջ մտցնելու հարցը: Կարգավորողը կարող է սեփական նախաձեռնությամբ կասեցնել կամ շարունակել կասեցված պահել իր որոշումը` դատարաններում հայցի քննարկման տևողությամբ: Իր որոշումը կասեցնելու կամ ուժի մեջ մտցնելու հարցը քննարկելիս Կարգավորողը պետք է դիտարկի բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ՝ վիճարկվող խնդրի նորությունն ու բարդությունը, որոշումը չեղյալ կամ անվավեր ճանչելու հավանականությունը, որոշումն անհապաղ չկիրառելու ազդեցությունը բոլոր շահագրգիռ կողմերի վրա, ինչպես նաև որոշումն անհապաղ կիրառելու ազդեցությունը բոլոր շահագրգիռ կողմերի վրա, եթե այն վերջին հաշվով չեղյալ կամ անվավեր է ճանաչվելու:

11.Ա.2. Միջազգային փորձագետը նշանակվում է Կարգավորողի և Լիցենզառուի համաձայնությամբ: Եթե վերոնշյալ 1 ենթակետով սահմանված ծանուցման օրվանից 30 օրվա ընթացքում համաձայնություն չի կայացվում, ապա կողմերից յուրաքանչյուրը կարող է պահանջել, որպեսզի Նշանակող լիազոր մարմինը նշանակի Միջազգային փորձագետին:

11.Ա.3. Նշանակող լիազոր մարմինը Արբիտրաժային մշտական դատարանի Գլխավոր քարտուղարն է (Խաղաղության պալատ, Հաագա, Հոլանդիա):

11.Ա.4. Միջազգային փորձագետը չի կարող Հայաստանի Հանրապետության կամ Լիցենզառուի բաժնետիրական կապիտալի ավելի քան 20 %-ի շահառու սեփականատիրոջ երկրի քաղաքացի լինել:

11.Ա.5. Միջազգային փորձագետը պետք է հեռահաղորդակցության քաղաքականության մշակման և կիրառման, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան հեռահաղորդակցության գործառնությունների կարգավորման ոլորտում փորձառու անձնավորություն լինի: Այս գործառույթի կատարման նպատակով հրավիրվելու դեպքում Նշանակող լիազոր մարմինը լիարժեք հայեցողություն ունի այն հարցում, թե Միջազգային փորձագետը արդյոք պետք է նաև համապատասխան իրավաբանական որակավորում ունեցող անձնավորություն լինի:

11.Ա.6. Միջազգային փորձագետին ներկայացվող բոլոր գրավոր և բանավոր նյութերը պետք է լինեն անգլերեն, իսկ ցանկացած այլ լեզվով ներկայացվող նյութերի բնօրինակները պետք է ուղեկցվեն անգլերեն թարգմանությամբ:

11.Ա.7. Միջազգային փորձագետի մասնակցությամբ ցանկացած լսում պետք է տեղի ունենա Լոնդոնում (Միացյալ Թագավորություն), եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվում: Այնուհանդերձ, սույն դրույթը չի բացառում Միջազգային փորձագետի կողմից հանդիպումների կամ տեղազննությունների անցկացումը Հայաստանում կամ այլուր:

11.Ա.8. Միջազգային փորձագետը, պարզելով վերաբերելի փաստերը և ուսումնասիրելով կողմերի ապացույցներն ու փաստարկները, պետք է ներկայացնի Զեկույց ու Առաջարկություններ կողմերին` գործը քննության համար ստանալուց վաթսուն (60) օրվա ընթացքում:

11.Ա.9. Միջազգային փորձագետի Զեկույցն ու Առաջարկությունները որևէ կերպ պարտադիր չեն Կարգավորողի կամ Լիցենզառուի համար և չունեն արբիտրաժային որոշման կարգավիճակ Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին 1958 թ. Նյու-Յորքյան կոնվենցիայի կամ Հայաստանի Հանրապետության կամ որևէ այլ երկրի օրենքներով:

11.Ա.10. Եթե Լիցենզառուն պահանջել է Միջազգային փորձագետ նշանակել, ապա վերջինիս ընտրության և աշխատանքի հետ կապված վճարումները, ինչպես նաև նրա կողմից կատարած ողջամիտ հատուցելի ծախսերը վճարվում են Լիցենզառուի միջոցներով Կարգավորողի կողմից, սակայն պայմանով, որ ցանկացած այդպիսի գումար պետք է նախապես Լիցենզառուի կողմից վճարվի Կարգավորողին:

11.Ա.11. Եթե Կարգավորողն է պահանջել Միջազգային փորձագետ նշանակել, վերջինիս ընտրության և աշխատանքի հետ կապված վճարումները, ինչպես նաև նրա կողմից կատարած ողջամիտ հատուցելի ծախսերը պետք է հավասարապես բաշխվեն Կարգավորողի և Լիցենզառուի միջև:

 

11.Բ. Բացառիկ ընդդատություն և վերջնական իրավասություն

 

11.Բ.1. Հայաստանի Հանրապետության դատարանները բացառիկ ընդդատություն, պարտավորեցնող և վերջնական իրավասություն ունեն Լիցենզիայից բխող ցանկացած վեճի հետ կապված:

11.Բ.2. Կարգավորողը և Լիցենզառուն պայմանավորվում են, որ Հայաստանի Հանրապետության դատարաններում ցանկացած վարույթում տվյալ վեճի, հակասության կամ պահանջի առնչությամբ Միջազգային փորձագետի Զեկույցն ու Առաջարկությունները (եթե այդպիսիք կան) պետք է հաշվի առնվեն դատարանի կողմից այնքանով, որքանով դա թույլ է տալիս Հայաստանի օրենսդրությունը:

11.Բ.3. Կարգավորողը և Լիցենզառուն նաև պայմանավորվում են, որ ցանկացած կոնկրետ վեճի առնչությամբ իրենք` համատեղ ծախսերով, դատարանին աջակցելու նպատակով կապահովեն Միջազգային փորձագետի (եթե այդպիսին եղել է) ներկայությունը, եթե դատարանն իր հայեցողությամբ և դատավարական կանոններին համապատասխան դա կարգադրի:

 

12. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

12.Ա. Հրաժարում

 

Լիցենզիայով սահմանված որևէ իրավունքից, դրա իրականացումից կամ իրավունքը խախտելու հետևանքով ծագող իրավունքից բացահայտորեն կամ ենթադրյալ կերպով հրաժարվելը չի համարվի նման այլ իրավունքից հրաժարում՝ անկախ այդ իրավունքների նմանության աստիճանից:

 

12.Բ. Այլ շահառուների բացառում

 

Լիցենզիան ո'չ բացահայտորեն, ո'չ էլ ենթադրյալ կերպով չի նախատեսում կողմերից, դրանց իրավահաջորդներից և թույլատրված փոխանցառուներից բացի որևէ այլ անձի համար որևէ իրավունքի, պաշտպանության միջոցի, պարտավորության կամ պատասխանատվության սահմանում և ոչ էլ սահմանում է այդպիսիք:

 

12.Գ. Անջատում

 

Եթե Լիցենզիայի որևէ կետ Հայաստանի ցանկացած դատարանի կողմից կճանաչվի անվավեր կամ ուժ չունեցող, ապա նշված որոշումը չպետք է ազդի Լիցենզիայի մնացած կետերի վավերության կամ իրավական ուժի վրա:

 

12.Դ. Մեկնաբանում

 

Վերնագրերը միայն հարմարության համար են և չեն ազդում Լիցենզիայի մեկնաբանման վրա և դրա մաս չեն հանդիսանում:

«Ներառյալ» բառը և նմանատիպ այլ բառերը սահմանափակող բառեր չեն:

Այն դեպքում, երբ որևէ բառի կամ արտահայտության վերագրվում է կոնկրետ իմաստ, ապա այդ բառից ստեղծված խոսքի այլ մասերը և դրա քերականական այլ ձևերն ունեն համապատասխանող իմաստ:

 

12.Ե. Կիրառվող իրավունքը

 

Լիցենզիայի վավերությունը, կազմն (construction) ու իրագործումը պետք է կարգավորվեն և մեկնաբանվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

 

12.Զ. Ծանուցումներ

 

Լիցենզիայով նախատեսված պաշտոնական բոլոր ծանուցումները, հայտերը, պահանջները կամ այլ հաղորդագրությունները` ուղղված կողմերին կամ նրանց միջև, պետք է լինեն գրավոր (ներառյալ տելեքսով) և պետք է ուղարկվեն սուրհանդակով կամ պատվիրված նամակով՝ ստացման մասին հետադարձ տեղեկացմամբ, ծառայությունների համար նախապես վճարված և հասցեագրված լինի կողմերից յուրաքանչյուրի՝ ստորև սահմանված կամ կողմի տեղեկացրած այլ հասցեով: Նման ցանկացած ծանուցում կամ հաղորդակցություն ուժի մեջ կհամարվի ստացման պահից, կամ, եթե այն չի ստացվել հասցեատիրոջ մեղքով` նրան ներկայացնելու ուղղությամբ բավարար գործողությունները ձեռնարկելու պահից:

 

Ծանուցումներն ուղարկելու համար հասցեներ.

 

Եթե ուղղված է Լիցենզառուին՝

«Արմենիա Տելեֆոն Կոմպանի»

Նախագահին

Ահարոնյան 2

375014, Երևան

Հայաստանի Հանրապետություն

Հեռ. 3741 54-90-90

ֆաքս 3741 28-98-98

 

Եթե ուղղված է Կարգավորողին՝

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին

Նալբանդյան 28

375010, Երևան

Հայաստանի Հանրապետություն

Հեռ. 3741 56-33-91

ֆաքս 3741 56-05-28

 

13. ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Լիցենզառուն պատասխանատու է և պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի պաշտպանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը (ներառյալ խոսակցության փաստը, զանգողի և զանգը ստացողի ինքնությունը և նրանց գտնվելու վայրերը) և ցանցով անցնող այլ հաղորդումների պարունակությունը և չպետք է գրանցի կամ պահեստավորի այդ տվյալները, բացառությամբ, երբ դա արվում է գործող օրենքների կամ դատական որոշման համաձայն: Լիցենզառուն կտեղադրի բոլոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են Կարգավորողի սահմանված ժամկետում վերոհիշյալն ապահովելու համար: Լիցենզառուի պահեստավորած բոլոր տեղեկությունները պետք է անհատույց տրամադրվեն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին, սակայն միայն գործող օրենքներով սահմանված դեպքերում և կարգով: Սույն դրույթի որևէ մաս չի կարող մեկնաբանվել այնպես, որպեսզի կանխի կամ խոչընդոտի Լիցենզառուի կողմից այն տվյալների պահեստավորումը կամ մշակումը, որոնք կապված են հեռախոսային հիմնական ծառայությունների, հանրային շարժական ծառայությունների և հեռահաղորդակցության այլ ծառայությունների կազմակերպման, հաղորդման կամ հաշիվների ներկայացման հետ և անհրաժեշտ են դրա համար:

 

14. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

14.Ա. Բացառիկության որոշ իրավունքների աստիճանական վերացումը

 

Սկսած Վերահավասարակշռման ժամկետի ավարտից (ոչ շուտ)՝ Կարգավորողը կարող է իր հայեցողությամբ այլ անձանց լիցենզիաներ տրամադրել կամ այլ կերպ թույլատրել սույն Լիցենզիայի 5.Ա.1 կետով սահմանված բացառիկ ծառայությունների մատուցումը՝ անկախ նույն կետում հակառակը սահմանող որևէ այլ դրույթի, բացառությամբ այն դեպքի, երբ Լիցենզառուի կողմից Վերահավասարակշռման ժամկետի ընթացքում ծախսումներով հիմնավորված վերահավասարակշռման սակագներ առաջարկելու պարագայում Կարգավորողը մինչև Վերահավասարակշռման ժամանակահատվածի ավարտը չի հաստատում ամբողջովին Վերահավասարակշռված սակագները:

 

14.Բ. Սակագների Վերահավասարակշռումը և իրականացման այլ խնդիրներ

 

14.Բ.1. Սույնի 14.Ա կետի համաձայն Լիցենզառուի բացառիկ իրավունքներից որևէ մեկը դադարեցնելուց առնվազն մեկ (1) տարի առաջ Կարգավորողը պարտավոր է Լիցենզառուին ծանուցել (Առաջին ծանուցում) իր մտադրության մասին և նոր լիցենզիաներ կամ թույլտվություններ տրամադրելու կարգի և պայմանների վերաբերյալ Լիցենզառուին տեղեկություններ տրամադրելուց հետո Կարգավորողը կհրավիրի իրականացման խնդիրների վերաբերյալ Լիցենզառուի դիտողություններն ու առաջարկությունները: Կարգավորողը լիովին և արդարացիորեն կդիտարկի այդ դիտողությունները, սակայն այդ խնդիրների վերաբերյալ Կարգավորողի որոշումը վերջնական է:

14.Բ.2. Եթե Լիցենզառուն գտնում է, որ Կարգավորողը կանխել է սակագների լիարժեք վերահավասարակշռումը կամ այն թույլ չի տվել, և եթե վերահավասարակշռումը խելամտորեն հնարավոր չի լինի իրականացնել նախքան 14.Ա կետով նախատեսված իր բացառիկ իրավունքների դադարեցումը, ապա Լիցենզառուն պարտավոր է Կարգավորողին այդ մասին ծանուցել Առաջին ծանուցման ստացումից երեսուն (30) օրվա ընթացքում: Առաջին ծանուցման ստացումից իննսուն (90) օրվա ընթացքում Լիցենզառուն պարտավոր է Կարգավորողին ներկայացնել իր հիմնավորումները՝ դրանք հիմնավորելով միջազգայնորեն ճանաչված տնտեսական կամ ֆինանսական խորհրդատուի եզրակացությամբ: Հաջորդող իննսուն (90) օրվա ընթացքում Կարգավորողը պարտավոր է ներկայացնել իր կարծիքը Լիցենզառուի հիմնավորումների վերաբերյալ: Հաջորդող իննսուն (90) օրվա ընթացքում Լիցենզառուն և Կարգավորողը պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի հանգեն փոխադարձաբար ընդունելի լուծման, ներառյալ ազատականացման և վերահավասարակշռման վերանայված ժամանակացույցի, Ունիվերսալ ծառայությունների ֆինանսավորման կամ Լիցենզառուի համար այլ համարժեք հատուցման: Եթե կողմերը փոխադարձաբար ընդունելի լուծման չեն հասնում Առաջին ծանուցման ստացումից երկու հարյուր յոթանասուն (270) օրվա ընթացքում, ապա Կողմերից յուրաքանչյուրը կարող է նախաձեռնել Լիցենզիայի 11-րդ կետով նախատեսված վեճերի լուծման ընթացակարգը: Մինչև վեճերի լուծման ընթացակարգի ավարտը Կարգավորողը չի կարող սույն կետի համաձայն նոր լիցենզիաներ տրամադրել:

 

14.Գ. GSM երկրորդ լիցենզիայի տրամադրմանն առնչվող անցումային դրույթներ

 

Եթե Կարգավորողը GSM երկրորդ լիցենզիա է տրամադրում նախքան Վերահավասարակշռման ժամկետի ավարտը, ապա Լիցենզառուն.

14.Գ.1. Պարտավոր չէ Ազգային ռոումինգային ծառայություններ տրամադրել GSM երկրորդ օպերատորին:

14.Գ.2. Չպետք է կրի ծածկույթի ավելի խիստ կամ ծավալուն պարտավորություններ, քան GSM մյուս օպերատորը, բացառությամբ պարտավորությունների կատարման  հավելվածով սահմանված ժամանակացույցի:

14.Գ.3. Ունի բացառիկ իրավունք և պարտավորություն GSM երկրորդ օպերատորի Շարժական կապակցման կենտրոնները (Mobile Switching Centers) իրար կապակցելու համար ողջամիտ պայմաններով տրամադրելու ֆիքսված ցանցի հաղորդման բոլոր առանցքային փոխանցման-հաղորդման (transsmission) հարմարանքները (backbone)): Այդ պայմանների շուրջ պահանջ ներկայացնելուց 30 օրվա ընթացքում համաձայնության չհասնելու դեպքում դրանց վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է Կարգավորողը, և այդ որոշումը ենթակա չէ Լիցենզիայի 11-րդ կետով նախատեսված վեճերի լուծման ընթացակարգին:

Եթե Լիցենզառուն պարզում է, որ GSM երկրորդ օպերատորի կողմից պահանջվող կոնկրետ կապուղու տրամադրումը տեխնիկապես և տնտեսապես հիմնավորված չէ, Լիցենզառուն պարտավոր է այդ մասին ծանուցել Կարգավորողին և GSM երկրորդ օպերատորին՝ պահանջը ստանալուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում, և այդ դեպքում GSM երկրորդ օպերատորը կարող է ինքն իրեն ապահովել այդպիսի կապուղով և շահագործել այն: Սակայն երկրորդ GSM օպերատորը կարող է բողոք ներկայացնել Կարգավորողին՝ վիճարկելով Լիցենզառուի այն պնդումը, որ կոնկրետ կապուղու տրամադրումը տեխնիկապես և տնտեսապես հիմնավորված չէ: Նման դեպքերում Կարգավորողը կարող է կամ համաձայնել Լիցենզառուի կարծիքի հետ, կամ էլ պարտավորեցնել Լիցենզառուին` ողջամիտ պայմաններով տրամադրել համապատասխան կապուղին: Կարգավորողի որոշումը վերջնական է և ենթակա չէ վեճերի կարգավորմանը Լիցենզիայի 11 կետին համպատասխան:
Հավելյալ պարզության համար, երկու կետերի միջև 34 Mbps կամ ավելի ընդհանուր ունակությունը, անկախ դրանց միջև առկա կապակցող համակարգերի քանակից, համարվում է առանցքային  (backbone) ունակություն:

14.Գ.4. Պարտավոր չէ GSM երկրորդ օպերատորին համատեղում (co-location) տրամադրել, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս շրջակա միջավայրի, հանրային առողջության և` հանրային անվտանգության կարիքների կամ դրանցից որևէ մեկի հետևանքով զրկված է իրագործելի այլընտրանքից: Այդ դեպքում Լիցենզառուն կարող է պարտավորեցվել թույլատրելու հարմարանքների կամ գույքի համատեղումը (ներառյալ ֆիզիկական համատեղումը): Կարգավորողը պետք է համապատասխան խորհրդակցություններ կազմակերպի, որոնց ընթացքում շահագրգիռ բոլոր կողմերը իրենց տեսակետներն արտահայտելու հնարավորություններ կունենան: Նման համատեղումը կամ կոորդինացման պայմանավորվածությունները կարող են միջոցների և սեփականության համատեղման ծախսերը բաշխելու վերաբերյալ կանոններ պարունակել:

Ի վկայություն վերոգրյալի՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը փոփոխում և վերահաստատում է Լիցենզիան նոր խմբագրությամբ՝ Երկրորդ վերախմբագրման ամսաթվի դրությամբ:
 

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարություն


ՀԱՎԵԼՎԱԾ Ա


ԼԻՑԵՆԶԱՌՈՒԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

1. Կապիտալի ներմուծում, ենթակառուցվածքի ստեղծում

 

Լիցենզիայի գործողության ընթացքում Լիցենզառուն պետք է իրավունք ունենա առանց մաքսատուրքի (կամ ներմուծման այլ հարկերի) Հայաստան ներմուծելու սարքավորումներ, նյութեր, պահեստամասեր, արագամաշ առարկաներ և շարժական գույք, որոնք Լիցենզառուին անհրաժեշտ են Լիցենզիայի դրույթների իրականացման համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Լիցենզառուին պետք է թույլատրի իրականացնել իր ցանցի համար անհրաժեշտ հարմարանքների շինարարությունը և սպասարկումը: Կարգավորողը պետք է աջակցի Լիցենզառուին այդ հարցերում:

 

2. Գրասենյակային տարածք և բնակեցում, արտահանում և հարկեր

 

ա) Լիցենզիայի գործունեության իրականացման հետ կապված` Լիցենզառուի կողմից ձեռք բերված կամ նրա սեփականությունը հանդիսացող ամբողջ անշարժ կամ շարժական գույքը պետք է մնա որպես Լիցենզառուի սեփականություն.

բ) Լիցենզառուն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող իր գույքի վաճառքից և մատուցված ծառայություններից ստացված հասույթն իրավունք ունի արտահանելու ազատ փոխարկելի արտարժույթով: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր համաձայնությունը պետք է տա Լիցենզառուին` ոչ խտրական հիմունքներով իրականացնելու արտարժույթի փոխանակումը.

գ) Լիցենզառուն ցանկացած ժամանակ իրավունք ունի արտահանելու Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող իր գույքը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Լիցենզառուին պետք է տա այն բոլոր թույլտվությունները, լիցենզիաները և այլ իրավական փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են Լիցենզառուի գույքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու համար: Կարգավորողը պետք է աջակցի Լիցենզառուին նշված հարցում:

 

3. Օտարերկրյա աշխատակիցներ

 

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է տրամադրի բոլոր անհրաժեշտ մուտքի արտոնագրերը՝ աշխատանքի և այլ թույլտվությունները Լիցենզառուի կողմից Լիցենզիայի նպատակների իրագործման նպատակով օտարերկրյա անձնակազմ վարձելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նաեւ այդ աշխատողների ընտանիքներին պետք է ապահովի համապատասխան մուտքի արտոնագրերով և նրանց թույլատրի բնակվել Հայաստանում.

բ) Լիցենզառուի կողմից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձնակազմն իրավունք կունենա Հայաստանից ազատորեն արտահանելու իր հետ Հայաստան ներմուծված իր անձնական գույքը, Հայաստանում վաստակած դրամը և դրանով Հայաստանում գնված գույքը: 
 

ՀԱՎԵԼՎԱԾ Բ


 Սկզբնական Վերահավասարակշռման սակագին

 

Սույն հավելվածով սահմանված սակագները կիրառվում են 2005 թվականի հունվարի 1-ից:

Սույն հավելվածում չհիշատակված  ծառայությունների համար 2005 թվականի հունվարի 1-ից կիրառվելու են այն սակագները, որոնք հաստատված են եղել Կարգավորողի կողմից և կիրառվել են Երկրորդ վերախմբագրման ամսաթվի դրությամբ, եթե դրանք էականորեն չեն փոփոխվել Լիցենզիայում սահմանված կարգով:

 

Բ.1 Տեղական ծառայություններ

 

Գծի վարձավճար Բնակիչ բաժանորդների համար տարբերակ 1 750  դրամ ամսական
  Բնակիչ բաժանորդների համար տարբերակ 2 5000  դրամ ամսական
  Գործարար բաժանորդների համար տարբերակ 1 2700  դրամ ամսական
  Գործարար բաժանորդների համար տարբերակ 2 7250  դրամ ամսական
Տեղական զանգերի տարածքում
անվճար օգտագործման րոպեների
չափաքանակը՝ ըստ սակագնային
տարբերակների*
   
  Բնակիչ բաժանորդների համար տարբերակ 1 360 րոպե
  Բնակիչ բաժանորդների համար տարբերակ 2 2250 րոպե
  Գործարար բաժանորդների համար տարբերակ 1 360 րոպե
  Գործարար բաժանորդների համար տարբերակ 2 2250 րոպե
Տեղական զանգեր    
  Բնակիչ բաժանորդների համար տարբերակ 1 Ամսական 361-2250
րոպեն ներառյալ՝ 3,33
դրամ մեկ րոպեի համար
    Ամսական 2251 րոպեից
սկսած՝ 6,66 դրամ մեկ
րոպեի համար
  Բնակիչ բաժանորդների համար տարբերակ 2 Ամսական 2251
րոպեից սկսած՝ 6,66
դրամ մեկ րոպեի համար
  Գործարար բաժանորդների համար տարբերակ 1 Ամսական 361-2250 րոպեն
ներառյալ՝ 3,33 դրամ մեկ
րոպեի համար
    Ամսական 2251 րոպեից
սկսած՝ 6,66 դրամ մեկ
րոպեի համար
  Գործարար բաժանորդների համար տարբերակ 2 Ամսական 2251 րոպեից
սկսած՝ 6,66 դրամ մեկ
րոպեի համար

Միջքաղաքային զանգեր(ներպետական) Բնակիչ բաժանորդների համար
տարբերակներ 1 և 2

Ծանրաբեռնված
ժամերին՝ 16,67 դրամ
րոպեն

Չծանրաբեռնված
ժամերին՝ 11,67 դրամ
մեկ րոպեի համար

  Գործարար բաժանորդների
համար տարբերակներ 1 և 2

Ծանրաբեռնված
ժամերին՝ 20 դրամ
րոպեն

Չծանրաբեռնված
ժամերին՝ 14 դրամ մեկ
րոպեի համար

հեռախոսազանգի միջոցով
ինտերնետ
հասանելիության
ծառայություն (dial-up)
Բնակիչ բաժանորդների համար
տարբերակներ 1 և 2,
գործարար բաժանորդների
համար տարբերակներ 1 և 2
Անվճար
օգտագործման
րոպեների
առավելագույն
թվաքանակը
սպառելուց հետո 0,83
դրամ մեկ րոպեի
համար
Միջազգային Բնակիչ բաժանորդների
համար տարբերակներ 1 և 2,
գործարար բաժանորդների
համար տարբերակներ 1 և 2
Ըստ հավելված Բ.2-ի

* Կիրառվում է տեղական զանգերի այն տարածքներում, ուր ծառայությունը թվային կայանների միջոցով է մատուցվում:

Բոլոր բերված սակագները չեն ներառում ավելացված արժեքի հարկը:

Ելնելով նշված սակագների նպատակներից` «գործարար» և «բնակիչ» հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

Գործարար բաժանորդ են համարվում՝

իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները` անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից,

օտարերկրյա իրավաբանական անձինք, նրանց ներկայացուցչությունները և մասնաճյուղերը,

Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ինչպես նաև բյուջետային հիմնարկները (այսուհետ` «պետական բաժանորդներ»):

Բնակիչ է այն բաժանորդը, որը գործարար բաժանորդ չէ:

Ներպետական զանգերի համար՝

Ծանրաբեռնված ժամեր են համարվում յուրաքանչյուր օրվա (երկուշաբթի օրվանից մինչև կիրակի օրը ներառյալ) ժամը 07:00:01 – 23:00:00-ն, իսկ Չծանրաբեռնված՝ ժամը  23:00:01-07:00:00-ն:
 
Բ.2. Միջազգային զանգեր
 

Միջազգային զանգերի համար ԱրմենՏելի մեկ րոպեի սակագներ
  

 

Երկրներ

2005 թ. հունվարի 1-ից կիրառվող
(2005 թ. համար առավելագույն)
սակագներ

 

2005 թ. նվազագույն
սակագներ

մեկ րոպեի սակագին

մեկ րոպեի սակագին

մեկ րոպեի սակագին

մեկ րոպեի սակագին

Ծանրա­բեռնված ժ.

չծանրա­բեռնված ժ.

Ծանրա­բեռնված ժ.

չծանրա­բեռնված ժ.

1

Նախկին ԽՍՀՄ երկրներ

1

Ռուսաստանի Դաշնություն

$0,435

$0,305

 

$0,350

$0,245

2

Վրաստան

$0,435

$0,305

$0,350

$0,245

3

Ուկրաինա

$0,50

$0,350

$0,350

$0,245

4

Բելառուս

$0,51

$0,357

$0,350

$0,245

5

Ղազախստան

$0,53

$0,371

$0,350

$0,245

6

Մոլդովա

$0,50

$0,350

$0,350

$0,245

7

Ադրբեջան

$0,53

$0,371

$0,350

$0,245

8

էստոնիա

$0,53

$0,371

$0,350

$0,245

9

Լատվիա

$0,48

$0,336

$0,350

$0,245

10

Լիտվա

$0,48

$0,336

$0,350

$0,245

11

Թուրքմենստան

$0,53

$0,371

$0,350

$0,245

12

Ղրղզստան

$0,53

$0,371

$0,350

$0,245

13

Տաջիկստան

$0,53

$0,371

$0,350

$0,245

14

Ուզբեկստան

$0,53

$0,371

$0,350

$0,245

2

Միջին Արևելքի երկրներ

1

Բահրեյն

$0,65

$0,455

 

$0,35

$0,245

2

Իրան

$0,65

$0,455

$0,35

$0,245

3

Իրաք

$0,65

$0,455

$0,35

$0,245

4

Իսրայել

$0,65

$0,455

$0,35

$0,245

5

Հորդանան

$0,65

$0,455

$0,35

$0,245

6

Քուվեյթ

$0,65

$0,455

$0,35

$0,245

7

Լիբանան

$0,65

$0,455

$0,35

$0,245

8

Օման

$0,65

$0,455

$0,35

$0,245

9

Պաղեստին

$0,65

$0,455

$0,35

$0,245

10

Կատար

$0,65

$0,455

$0,35

$0,245

11

Սաուդյան Արաբիա

$0,65

$0,455

$0,35

$0,245

12

Սիրիայի Արաբական
Հանրապետություն

$0,65

$0,455

$0,35

$0,245

13

Եմեն

$0,65

$0,455

$0,35

$0,245

14

Արաբական Միացյալ
Էմիրություններ

$0,65

$0,455

$0,35

$0,245

 


3 Եվրոպական երկրներ,
ԱՄՆ ու Կանադա

1

Ալբանիա    

 $0,80 

 $0,56 

 

 $0,45 

 $0,315 

2

Անդորրա

$0,80

$0,56

$0,45

$0,315

3

Ավստրիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

4

Բելգիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

5

Բոսնիա և
Հերցոգովինա

$0,80

$0,56

$0,45

$0,315

6

Բուլղարիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

7

Չերնոգորիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

8

Խորվաթիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

9

Չեխիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

10

Դանիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

11

Ֆարերյան կղզիներ

$0,80

$0,56

$0,45

$0,315

12

Ֆինլանդիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

13

Ֆրանսիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

14

Գերմանիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

15

Ջիբրալթար

$0,80

$0,56

$0,45

$0,315

16

Հունաստան

$0,80

$0,56

$0,45

$0,315

17

Հունգարիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

18

Իսլանդիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

19

Իռլանդիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

20

Իտալիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

21

Լիխտենշտեյն

$0,80

$0,56

$0,45

$0,315

22

Լյուքսեմբուրգ

$0,80

$0,56

$0,45

$0,315

23

Մակեդոնիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

24

Մալթա

$0,80

$0,56

$0,45

$0,315

25

Մոնակո

$0,80

$0,56

$0,45

$0,315

26

Նիդերլանդներ

$0,80

$0,56

$0,45

$0,315

27

Նորվեգիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

28

Լեհաստան

$0,80

$0,56

$0,45

$0,315

29

Պորտուգալիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

30

Ռումինիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

31

Սան Մարինո

$0,80

$0,56

$0,45

$0,315

32

Սերբիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

33

Սլովակիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

34

Սլովենիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

35

Իսպանիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

36

Շվեդիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

37

Շվեյցարիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

38

Թուրքիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

39

Միացյալ Թագավորություն

$0,80

$0,56

$0,45

$0,315

40

Միացյալ Թագավորության վիրտուալ կոդ          

$0,80

$0,56

$0,45

$0,315

41

Վատիկան

$0,80

$0,56

$0,45

$0,315

42

Հարավսլավիա

$0,80

$0,56

$0,45

$0,315

43

Կանադա

$0,80

$0,56

$0,45

$0,315

44

ԱՄՆ

$0,80

$0,56

$0,45

$0,315

4 Ասիական երկրներ

1

Բրունեյ                                                       

 $0,80 

 $0,56 

 

 $0,35 

 $0,245

2

Չինաստան

$0,80

$0,56

$0,35

$0,245

3

Հոնգկոնգ

$0,80

$0,56

$0,35

$0,245

4

Մակաո

$0,80

$0,56

$0,35

$0,245

5

Մալայզիա

$0,80

$0,56

$0,35

$0,245

6

Սինգապուր

$0,80

$0,56

$0,35

$0,245

7

Հարավային Կորեա

$0,80

$0,56

$0,35

$0,245

8

Թայվան

$0,80

$0,56

$0,35

$0,245

5 Հարավ և Հյուսիս Ամերիկյան երկրներ

1

Ալյասկա                                                       

 $0,80 

 $0,56 

 

 $0,35 

 $0,245 

2

Արգենտինայի
Հանրապետություն

$0,80

$0,56

$0,35

$0,245

3

Բահամյան կղզիներ

$0,80

$0,56

$0,35

$0,245

4

Բրազիլիա

$0,80

$0,56

$0,35

$0,245

5

Կոլումբիա

$0,80

$0,56

$0,35

$0,245

6

Հավայան կղզիներ

$0,80

$0,56

$0,35

$0,245

7

Մեքսիկա

$0,80

$0,56

$0,35

$0,245

8

ԱՄՆ Վիրգինյան
կղզիներ

$0,80

$0,56

$0,35

$0,245

6 Ավստրալիա և Նոր Զելանդիա

1

Ավստրալիա                                                       

 $0,80 

 $0,56 

 

 $0,20 

 $0,14 

2

Նոր Զելանդիա

$0,80

$0,56

$0,20

$0,14

7 Այլ ցանցեր

1

Ինմարսատ (Ատլանտյան
օվկիանոս արևելք)                                                       

 $4,67 

 $4,67 

 

 $1,00 

 $1,00 

2

Ինմարսատ (Ատլանտյան
օվկիանոս արևմուտք)

$4,67

$4,67

$1,00

$1,00

3

Ինմարսատ (Հնդկական
օվկիանոս)

$4,67

$4,67

$1,00

$1,00

4

Ինմարսատ (Խաղաղ
օվկիանոս)

$4,67

$4,67

$1,00

$1,00

5

Ինմարսատ (Կոդ 870)

$4,67

$4,67

$1,00

$1,00

6

Թուրայա

$1,42

$1,42

$1,00

$1,00

7

Իրիդիում

$1,42

$1,42

$1,00

$1,00

8

Անտարկտիկա

$6,67

$6,67

$1,00

$1,00

9

Գլոբալ Սթար

$2,50

$2,50

$1,00

$1,00

8 Աշխարհի մնացած մասը

1

Աֆղանստան                                                                                   

  $1,20  

  $0,84  

 

  $0,35  

  $0,245  

2

Ալժիր

$1,00

$0,70

$0,40

$0,280

3

Ամերիկյան Սամոա

$1,20

$0,84

$0,20

$0,140

4

Անգոլա

$1,00

$0,70

$0,40

$0,280

5

Անգուիլա

$1,20

$0,84

$0,35

$0,245

6

Անտիգուա  և Բարբուդա

$1,20

$0,84

$0,35

$0,245

7

Անթիլյան կղզիներ

$1,20

$0,84

$0,35

$0,245

8

Արուբա

$1,20

$0,84

$0,35

$0,245

9

Ասկենսիոն

$1,00

$0,70

$0,40

$0,280

10

Ավստրալիական
արտաքին տարածքներ

$1,20

$0,84

$0,20

$0,140

11

Բանգլադեշ

$1,20

$0,84

$0,35

$0,245

12

Բարբադոս

$1,20

$0,84

$0,35

$0,245

13

Բելիզ

$1,20

$0,84

$0,35

$0,245

14

Բենին

$1,00

$0,70

$0,40

$0,280

15

Բերմուդա

$1,20

$0,84

$0,35

$0,245

16

Բութան

$1,20

$0,84

$0,35

$0,245

17

Բոլիվիա

$1,20

$0,84

$0,35

$0,245

18

Բոտսվանա

$1,00

$0,70

$0,40

$0,280

19

Բրիտանիայի Վիրգինյան
կղզիներ

$1,20

$0,84

$0,35

$0,245

20

Բուրկինա Ֆասո

$1,00

$0,70

$0,40

$0,280

21

Բուրունդի

$1,00

$0,70

$0,40

$0,280

22

Կամպուչիա

$1,20

$0,84

$0,35

$0,245

23

Կամերուն

$1,00

$0,70

$0,40

$0,280

24

Կանաչ Հրվանդանի
կղզիներ

$1,00

$0,70

$0,40

$0,280

25

Կենտրոնական Աֆրիկյան
Հանրապետություն

$1,00

$0,70

$0,40

$0,280

26

Կայման կղզիներ

$1,20

$0,84

$0,35

$0,245

27

Չադ

$1,00

$0,70

$0,40

$0,280

28

Չիլի

$1,20

$0,84

$0,35

$0,245

29

Կոմորյան կղզիներ

$1,00

$0,70

$0,40

$0,280

30

Կոնգո

$1,00

$0,70

$0,40

$0,280

31

Կուկի կղզիներ

$1,20

$0,84

$0,20

$0,140

32

Կոստա Ռիկա

$1,20

$0,84

$0,35

$0,245

33

Կոտ դը Իվուար

$1,00

$0,70

$0,40

$0,280

34

Կուբա

$1,42

$0,994

$0,35

$0,245

35

Կիպրոս

$1,20

$0,84

$0,35

$0,245

36
Դիեգո Գարսիա

$1,67

$1,169

$0,35

$0,245
37
Ջիբութի

$1,00

$0,70

$0,40

$0,280

38
Դոմինիկա

$1,20

$0,84

$0,35

$0,245

39
Դոմինիկյան
Հանրապետություն

$1,20

$0,84

$0,35

$0,245

40
Արևելյան Թիմոր

$1,20

$0,84

$0,35

$0,245

41
Զատկի կղզի

$1,20

$0,84

$0,35

$0,245

42
Էկվադոր

$1,20

$0,84

$0,35

$0,245

43
Հասարակածային
Գվինեա

$1,00

$0,70

$0,40

$0,280

44
Եգիպտոս

$1,00

$0,70

$0,40

$0,280

45
Էրիթրեա

$1,00

$0,70

$0,40

$0,280

46
Եթովպիա

$1,00

$0,70

$0,40

$0,280

47
Ֆոլկլենդյան կղզիներ

$1,20

$0,84

$0,35

$0,245

48
Ֆիջի

$1,20

$0,84

$0,20

$0,140

49
Ֆրանսիական Պոլինեզիա

$1,20

$0,84

$0,20

$0,140

50
Գաբոն

$1,00

$0,70

$0,40

$0,280

51
Գամբիա

$1,00

$0,70

$0,40

$0,280

52
Գանա

$1,00

$0,70

$0,40

$0,280

53
Գրենլանդիա

$1,20

$0,84

$0,35

$0,245

54
Գրենադա

$1,20

$0,84

$0,35

$0,245

55
Գվադելուպա

$1,20

$0,84

$0,35

$0,245

56
Գուամ

$1,20

$0,84

$0,20

$0,140

57
Գվատեմալա

$1,20

$0,84

$0,35

$0,245

58
Գվիանա (Ֆրանսիա)

$1,20

$0,84

$0,35

$0,245

59
Գվինեա

$1,00

$0,70

$0,40

$0,280

60
Գվինեա-Բիսաու

$1,00

$0,70

$0,40

$0,280

61
Գանա

$1,20

$0,84

$0,35

$0,245

62
Հաիթի

$1,20

$0,84

$0,35

$0,245

63
Հոնդուրաս

$1,20

$0,84

$0,35

$0,245

64
Հնդկաստան

$1,20

$0,84

$0,35

$0,245

65
Ինդոնեզիա

$1,20

$0,84

$0,35

$0,245

66
Ճամայկա

$1,20

$0,84

$0,35

$0,245

67
Ճապոնիա

$1,20

$0,84

$0,35

$0,245

68
Քենիա

$1,00

$0,70

$0,40

$0,280

69
Կիրիբատի

$1,20

$0,84

$0,20

$0,140

70
Լաոս

$1,20

$0,84

$0,35

$0,245

71
Լեսոտո

$1,00

$0,70

$0,40

$0,280

72
Լիբերիա

$1,00

$0,70

$0,40

$0,280

73
Լիբիա

$1,00

$0,70

$0,40

$0,280

74
Մադագասկար

$1,00

$0,70

$0,40

$0,280

75
Մալավի

$1,00

$0,70

$0,40

$0,280

76
Մալդիվյան
Հանրապետություն

$1,20

$0,84

$0,35

$0,245

77
Մալի

$1,00

$0,70

$0,40

$0,280

78
Մարիանյան կղզիներ

$1,20

$0,84

$0,20

$0,140

79
Մարոկկո

$1,00

$0,70

$0,40

$0,280

80
Մարշալյան կղզիներ

$1,20

$0,84

$0,20

$0,140

81
Մարտինիկա

$1,20

$0,84

$0,35

$0,245

82
Մավրիտանիա

$1,00

$0,70

$0,40

$0,280

83
Մավրիկիա

$1,00

$0,70

$0,40

$0,280

84
Մայոտտա

$1,00

$0,70

$0,40

$0,280

85
Միկրոնեզիա

$1,20

$0,84

$0,20

$0,140

86
Մոնղոլիա

$1,20

$0,84

$0,35

$0,245

87
Մոնտսերրատ

$1,20

$0,84

$0,35

$0,245

88
Մոզամբիկ

$1,00

$0,70

$0,40

$0,280

89
Միանմե (Բիրմա)

$1,20

$0,84

$0,35

$0,245

90
Նամիբիա

$1,00

$0,70

$0,40

$0,280

91
Նաուրու

$1,20

$0,84

$0,20

$0,140

92
Նեպալ

$1,20

$0,84

$0,35

$0,245

93
Նոր Կալեդոնիա

$1,20

$0,84

$0,20

$0,140

94
Նիկարագուա

$1,20

$0,84

$0,35

$0,245

95
Նիգեր

$1,00

$0,70

$0,40

$0,280

96
Նիգերիա

$1,00

$0,70

$0,40

$0,280

97
Նիու

$1,92

$1,344

$0,20

$0,140

98
Նորֆոլկյան կղզիներ

$1,20

$0,84

$0,20

$0,140

99
Հյուսիսային Կորեա

$1,20

$0,84

$0,35

$0,245

100
Պակիստան

$1,20

$0,84

$0,35

$0,245

101
Պալաու

$1,20

$0,84

$0,20

$0,140

102
Պանամա

$1,20

$0,84

$0,35

$0,245

103
Պապուա Նոր Գվինեա

$1,20

$0,84

$0,20

$0,140

104
Պարագվայ

$1,20

$0,84

$0,35

$0,245

105
Պերու

$1,20

$0,84

$0,35

$0,245

106
Ֆիլիպիններ

$1,20

$0,84

$0,35

$0,245

107
Պուերտո Ռիկո

$1,20

$0,84

$0,35

$0,245

108
Ռեյունիոն

$1,00

$0,70

$0,40

$0,280

109
Ռուանդդա

$1,00

$0,70

$0,40

$0,280

110
Սուրբ Հեղինեի կղզի

$1,00

$0,70

$0,40

$0,280

111
Սենտ Կիտի կղզիներ և
Նեվիս

$1,20

$0,84

$0,35

$0,245

112
Սենտ Լյուսիա

$1,20

$0,84

$0,35

$0,245

113
Սենտ Պիեռ և Միքելոն

$1,20

$0,84

$0,35

$0,245

114
Սալվադոր

$1,20

$0,84

$0,35

$0,245

115
Սան Տոմե և Պրինսիպի

$1,00

$0,70

$0,40

$0,280

116
Սենեգալ

$1,00

$0,70

$0,40

$0,280

117
Սեյշելյան կղզիներ

$1,00

$0,70

$0,40

$0,280

118
Սիերա Լեոնե

$1,00

$0,70

$0,40

$0,280

119
Սողոմոնյան կղզիներ

$1,92

$1,344

$0,20

$0,140

120
Սոմալի

$1,00

$0,70

$0,40

$0,280

121
Հարավ-Աֆրիկյան
Հանրապետություն

$1,00

$0,70

$0,40

$0,280

122
Շրի Լանկա

$1,20

$0,84

$0,35

$0,245

123
Սենտ Վինսենտ և
Գրենադին

$1,20

$0,84

$0,35

$0,245

124
Սուդան

$1,00

$0,70

$0,40

$0,280

125
Սուրինամ

$1,20

$0,84

$0,35

$0,245

126
Սվազիլենդ

$1,00

$0,70

$0,40

$0,280

127
Տանզանիա

$1,00

$0,70

$0,40

$0,280

128
Թաիլանդ

$1,20

$0,84

$0,35

$0,245

129
Տոգո

$1,00

$0,70

$0,40

$0,280

130
Տոկելաու

$1,20

$0,84

$0,20

$0,140

131
Տոնգա

$1,200

$0,84

$0,20

$0,140

132
Տրինիդադ և Տոբագո

$1,20

$0,84

$0,35

$0,245

133
Թունիս

$1,00

$0,70

$0,40

$0,280

134
Թերքս և Կայկոս կղզիներ

$1,20

$0,84

$0,35

$0,245

135
Տուվալու

$1,20

$0,84

$0,20

$0,140

136
Ուգանդա

$1,00

$0,70

$0,40

$0,280

137
Ուրուգվայ

$1,20

$0,84

$0,35

$0,245

138
Վանուատու

$1,20

$0,84

$0,20

$0,140

139
Վենեսուելա

$1,20

$0,84

$0,35

$0,245

140
Վիետնամ

$1,20

$0,84

$0,35

$0,245

141
Ուոլիս-Ֆուտ կղզիներ

$1,92

$1,344

$0,20

$0,140

142
Արևմտյան Սամոա

$1,20

$0,84

$0,20

$0,140

143
Զաիր

$1,00

$0,70

$0,40

$0,280

144
Զամբիա

$1,00

$0,70

$0,40

$0,280

145
Զանզիբար

$1,00

$0,70

$0,40

$0,280

146
Զիմբաբվե

$1,00

$0,70

$0,40

$0,280

 

Գնացուցակի ծանոթագրություններ

- Բոլոր սակագները ԱՄՆ դոլարով են և չեն ներառում ավելացված արժեքի հարկը:

- Լիցենզառուն իրավունք ունի 2005 թվականի ընթացքում նվազեցնել միջազգային զանգերի ծառայությունների սակագները առանց Կարգավորողի համաձայնության: Վերջնական սակագները չեն կարող «2005թ. նվազագույն սակագներ» աղյուսակում նշված սակագներից պակաս լինել:

- Ծանրաբեռնված ժամեր են համարվում յուրաքանչյուր օրվա (երկուշաբթի օրվանից մինչև կիրակի օրը ներառյալ) ժամը 07:00:01-23:00:00-ն, իսկ Չծանրաբեռնված՝ ժամը  23:00:01-07:00:00-ն:

- Զանգերի տևողությունը չափվում է վայրկյաններով:

- Օպերատորի միջոցով պատվերով կատարված զանգի նվազագույն տևողությունը 3 րոպե է:

ՀԱՎԵԼՎԱԾ Գ

GSM ծածկույթի պարտավորություններ

Լիցենզառուն պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում GSM ծառայություններ մատուցել հետևյալ կերպ՝

Ա. Ոչ ուշ, քան Երկրորդ վերախմբագրման ամսաթվից մեկ տարի հետո Լիցենզառուն պարտավոր է GSM բացօթյա ծածկույթ ապահովել Երևանում ու հիմնական շրջկենտրոններում, իսկ GSM ցանցը բարելավել այնպես, որ բաժանորդագրվելու յուրաքանչյուր դիմում բավարարվի:

Բ. Ոչ ուշ, քան Երկրորդ վերախմբագրման ամսաթվից երկու տարի հետո Լիցենզառուն պարտավոր է GSM բացօթյա ծածկույթ ապահովել ոչ պակաս, քան 200 գյուղերում, ինչպես նաև Երևանի և Վրաստանի ու Երևանի և Պարսկաստանի սահմանների միջև ընկած մայրուղիների երկայնքի 85 %-ում:

Գ. Երկրորդ GSM Լիցենզիան շնորհելուց վեց ամիս անց Լիցենզառուն պարտավոր է ծածկույթի պահանջի կատարման մասին կիսամյակային հաշվետվություններ ներկայացնել Կարգավորողին, ուր նշվում են այն քաղաքներն ու գյուղերը (և դրանց բնակչության թիվն ըստ վերջին պաշտոնական մարդահամարի տվյալների), որոնց տարածքի GSM ծառայության ծածկույթն ապահովված է Լիցենզառուի կողմից, հաշվետվությունը ներկայացնելու դրությամբ: Կարգավորողը կարող է ստուգել տեղեկությունների հավաստիությունն իր կողմից սահմանված մեթոդաբանության և տեխնիկական չափանիշներին համապատասխան՝ հաշվի առնելով GSM լիցենզառուների տեսակետներն ու լավագույն Եվրոպական փորձը: Տեղեկությունների ստուգման ծախսերը պետք է կրի Կարգավորողը:

Դ. Լիցենզառուն ծածկույթի այս պահանջի հետևանքով չպետք է պակաս նպաստավոր վիճակում հայտնվի, քանի որ նույն պահանջը կկիրառվի երկրորդ GSM լիցենզառուի նկատմամբ: Ընդ որում, վերջինս պետք է ապացուցի Կարգավորողին և Հաճախականությունների մարմնին, որ սույն Հավելվածի Ա կետով սահմանված պահանջը կատարված է իրեն համապատասխան Լիցենզիան շնորհելուց երկու, իսկ Բ կետով սահմանված պահանջը՝ երեք տարվա ընթացքում:

Ե. Սահմանված ժամկետում ծածկույթն ապահովելու պարտավորության չկատարելը կարող է համարվել կոպիտ խախտում սույն Լիցենզիայի իմաստով, եթե Լիցենզառուն չի վերացնում իր թերացումը Կարգավորողի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում՝ պայմանով, որ թերացումը վերացնելու համար Լիցենզառուն կունենա առնվազն 4 ամիս՝ Հաճախականությունների մարմնի եզրակացություններն ու ստուգումների արդյունքները ստանալու պահից: Ծածկույթի սույն պարտավորությունը չկատարելու համար կիրառվող ցանկացած տույժ պետք է համապատասխանի եվրոպական փորձին և համաչափության սկզբունքին:

 

Ներմուծեք նկարագրությունը_18645