Գլխավոր տեղեկություն
Համար
N 210-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 փետրվարի 2007 թվականի N 210-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ», «ԴԵԲԵԴ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ», «ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՋՐԱՌ» ԵՎ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 3726982549 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերով և 5135156 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքով` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման հավելվածներում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել համապատասխանաբար «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններին.

գ) ապահովել սույն որոշման հավելվածներում սահմանված չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացումը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2007 թ. մարտի 3
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 210-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

NN
ը/կ

Հիմնական միջոցի կամ գույքի անվանումը

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1

2

3

I. Ոռոգման համակարգեր

1.

Արմավիրի ջրանցք

 

1.1.

Հոսքաչափեր (67 հատ)

19686870

1.2.

Շահագործման ճանապարհ (4800 գծ.մ)

3158710

1.3.

Կամուրջ (ՊԿ4+23, 45+00, 23+52, 54+50, 125+32, 133+52)

6138289

1.4.

Ջրաչափական կետեր (ՊԿ50+00, 144+20) (11 հատ)

13679171

1.5.

Փական կարգավորիչ (ՊԿ54+00, 144+20) (15 հատ)

275400

1.6.

Կամուրջ (ՊԿ101+20)

4842792

1.7.

Կամուրջ (ՊԿ109+80)

3542385

1.8.

Փական կարգավորիչ (ՊԿ36+26) (2 հատ)

36720

1.9.

Փական կարգավորիչ (ՊԿ50+100) (2 հատ)

36720

1.10.

Շահագործման ճանապարհ (9500 գծ.մ)

13916489

1.11.

Ջրաչափական կետ (ՊԿ0+90) (2 հատ)

749348

1.12.

Ջրանցք (L=14420 մ) ՊԿ0+00-144+20

1202684602

1.13.

Ջրհեռացման փական (ՊԿ5+13)

17150

1.14.

Հեղեղահեռ (ՊԿ26+85)

5096936

1.15.

Ջրհեռ խողովակ (ՊԿ36+00)

84000

1.16.

Ջրաչափական կետ (ՊԿ2+50)

522028

1.17.

Հոսքաչափ ինքնագիր

439985

1.18.

Փական կարգավորիչ (ՊԿ20+76, ՊԿ35+85, ՊԿ26+86, ՊԿ48+00, ՊԿ30+00)

196112

 

ընդամենը

1275103707

2.

Թալինի մայր ջրանցք (Արագած - Արգինա հատված)

2015393653

 

ընդամենը

2015393653

3.

Ջրափի-Հայկաձոր ջրատար (մետաղ.խողովակ. D=325 մմ, L=1,6 կմ)

6476250

 

ընդամենը

6476250

4.

Ախուրիկ-Երազգավորս ջրանցք

7703515

 

ընդամենը

7703515

 

Ընդամենը

3304677125

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 210-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԴԵԲԵՏ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Հիմնական միջոցի կամ գույքի անվանումը

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

 

I. Գույք

1.

Նոյեմբերյանի 5-րդ աստիճանի ջրհան կայանի շենք

170914

2.

Ծառայողական տնակ

418629

3.

Հանգստի սենյակ և պահեստ

1066240

 

Ընդամենը

1655783


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 210-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Հիմնական միջոցի կամ գույքի անվանումը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

I. Գույք

Ավտոմեքենա «ՎԱԶ-21214», պետհամարանիշը 265ԼԼ10

3479373

Ընդամենը

3479373

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 210-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՈՌՈԳՄԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

Հիմնական միջոցի կամ գույքի անվանումը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

I. Ոռոգման համակարգեր

Ստորին Հրազդանի ջրանցք (ՊԿ6+50 - ՊԿ131+00)

422305424

Ընդամենը

422305424


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան