«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2007 թվականի N 12-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2007 թվականի առաջին եռամսյակում հատկացնել`
ա) Լեհաստանի Հանրապետության Վարշավա մայրաքաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, շենք գնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 725.0 հազ. եվրոյին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).
բ) Երևանում 2007 թվականին անցկացվելիք` մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի առաջնության կազմակերպման նպատակով Հայաստանի շախմատի ֆեդերացիային որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին` 20468.7 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով).
գ) Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի` Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից 10 տոկոս համաֆինանսավորման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 22050.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով), որից` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեղրաշեն և Լուսաղբյուր գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհների վերանորոգման նպատակով` համապատասխանաբար 10210.0 հազ. դրամ և 11840.0 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. հունվարի 12 |