ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հունվարի 2007 թ. | թիվ 02-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱԼԻԱՆՑ-ՖԼԵՇ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՈՉ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊՈ ԹԻՎ 0025 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «ԱԼԻԱՆՑ-ՖԼԵՇ» Ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 151 գրությունը, համաձայն որի՝ ընկերությունը դիմել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0025 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 1-ի թիվ 476-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման, մասնաճյուղերի գրանցման և ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգի» 25-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2007 թվականի հունվարի 8-ի թիվ 1 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ԱԼԻԱՆՑ-ՖԼԵՇ» Ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 1998 թվականի նոյեմբերի 13-ին տրամադրված ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0025 լիցենզիան՝ իր դիմումի համաձայն:
2. «ԱԼԻԱՆՑ-ՖԼԵՇ» Ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնարարել՝ սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից ընկերության կողմից ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական իրավունքները և պարտականությունները փոխանցել մեկ այլ ապահովագրողի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 18-ի թիվ 454-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական պայմանագրերով ռիսկերի փոխանցման կարգի»:
3. Սահմանել, որ՝
ա) «ԱԼԻԱՆՑ-ՖԼԵՇ» Ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ պայմանագրեր կնքած ֆիզիկական և իրավաբանական անձինք, համաձայն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի, իրավունք ունեն սույն որոշման ընդունման օրվանից վաղաժամկետ լուծել այդ պայմանագրերը և ստանալ պայմանագրի ժամկետի չլրացած օրերի համար մուծված ապահովագրավճարները՝ մասհանված ծախսերը, եթե նման դրույթ նախատեսված է ապահովագրության պայմանագրով (վկայագրով): Ընկերության կողմից վերը նշված ապահովագրավճարների մասը վերադարձնելու անհնարինության դեպքում ապահովադիրները կարող են դիմել դատարան՝ դրանք դատական կարգով բռնագանձելու կամ ընկերությանը անվճարունակ ճանաչելու հայցով,
բ) մինչև «ԱԼԻԱՆՑ-ՖԼԵՇ» Ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերի պայուսակի փոխանցումը կամ կնքված պայմանագրերի լուծումը ապահովագրական պատահարներ տեղի ունենալու դեպքում «ԱԼԻԱՆՑ-ՖԼԵՇ» Ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվում են ապահովագրական հատուցումներ:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մամուլի քարտուղարին՝ «ԱԼԻԱՆՑ-ՖԼԵՇ» Ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ ապահովագրության պայմանագրեր կնքած ապահովադիրների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԼԻԱՆՑ-ՖԼԵՇ» Ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|