Գլխավոր տեղեկություն
Համար
N 1682-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2006 թվականի N 1682-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել`

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 20492 եվրոյին համարժեք դրամ` Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 5500.0 հազ. դրամ` նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչության համար տարբերանիշեր և հարգադրոշմներ ձեռք բերելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույք և սարքավորումներ» հոդվածով).

գ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 4255.2 հազ. դրամ, որից`

3100.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով),

1155.2 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին վերապահված գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետի առաջին պարբերությունում նշված գումարը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին փոխանցել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի կողմից ներկայացված հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. նոյեմբերի 29
Երևան