Գլխավոր տեղեկություն
Համար
N 1902-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2007-15.01.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.31/16(49) Հոդ.145
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.05.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 19 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2006 թվականի N 1902-Ն

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիա ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորող մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը և ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 9
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 14-ի N 1902-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I . ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հայտատու) կողմից բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրության և (կամ) վաճառքի ենթակա են միայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված բույսերի պաշտպանության միջոցները:

3. Հայաստանի Հանրապետությունում բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորումն իրականացվում է համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք ) և սույն կարգի:

4. Հայաստանի Հանրապետությունում բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

5. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տրվում է բարդ ընթացակարգով, անժամկետ:

6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

7. Լիցենզիան տրվում է օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելուց հետո` 30 օրվա ընթացքում։

8. Լիցենզիա տալը մերժելը կարող է բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. Լիցենզավորման համար պահանջվում է ագրոնոմիական մասնագիտությունների գծով առնվազն միջին մասնագիտական կրթություն: Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է հայտատուի կողմից ներկայացված մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով։

Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք իրականացնող իրավաբանական անձինք պետք է ունենան ագրոնոմիական մասնագիտությունների գծով առնվազն միջին մասնագիտական կրթություն ունեցող առնվազն մեկ աշխատող, անհատ ձեռնարկատերը` առնվազն միջին մասնագիտական կրթություն ունեցող առնվազն մեկ աշխատող, եթե անձամբ չի զբաղվում այդ գործունեությամբ:

10. Լիցենզիա ստանալու համար պահանջվում են արտադրական և (կամ) վաճառքի տարածքներ, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

11. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների խանութը պետք է ապահովված լինի առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, այդ թվում` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգին համապատասխան ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով և չափման համապատասխան թույլատրելի այլ միջոցներով:

12. Հայտատուն լիցենզիա ստանալու համար` օրենքով սահմանված կարգով ներկայացնում է`

ա) հայտ` համաձայն ձևի, նշելով`

իրավաբանական անձի դեպքում` անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

անհատ ձեռնարկատերը` անունը, ազգանունը, բնակության ու գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը.

դ) մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.

ե) լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի սեփականության կամ վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

զ) հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացությունը տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմնի ղեկավարը։

14. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է օրենքով սահմանված կարգով։

15. Լիցենզիա տալու մասին հայտը մերժվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ լիցենզիայի պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողությունն իրականացնում է լիցենզավորող մարմինը։

17. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ներկայացնում են հաշվետվություն` լիցենզավորող մարմնի կողմից սահմանված կարգին և ձևին համապատասխան։

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

18. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
լիցենզավորման հանձնաժողովի
նախագահ ___________________

(անունը, ազգանունը)


Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայտատուի անունը, ազգանունը (անվանումը և կազմակերպական-իրավական ձևը)

________________________________________________________

 

Բնակության վայրը (գտնվելու վայրը), հեռախոսահամարը ____________________

________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ________________________________

________________________________________________________

 

Գործունեության տեսակը  (որին հավակնում է հայտատուն) ___________________

________________________________________________________

________________________________________________________

 

Կից` ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

պետական գրանցման վկայականի պատճենը,

 

կանոնադրության պատճենը,

 

հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

 

լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի սեփականության կամ վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

 

պետական տուրքի վճարման անդորրագիրը,

 

 դիպլոմ (վկայական) __________________________________________

(համարը, ում կողմից է տրված, երբ)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____  _______________ 200 թ.

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 14-ի N 1902-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_18671

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Գ Յ ՈՒ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս ՈՒ Թ Յ Ա Ն
Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N  0 0 0 0 0 0

____  _______________ 200 թ.

քաղ. Երևան

Գործունեության տեսակը _____________________________________________

_____________________________________________________________

 

Լիցենզավորված անձը

______________________________________________

(իրավաբանական անձի լրիվ անվանումը)

______________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

______________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը)

______________________________________________

(ֆիզիկական անձի բնակության վայրը)

 

Գործունեության իրականացման վայրը

___________________________________

(հասցեն)

_____________________________________________________________

_____________________________________________________________

անժամկետ

Լիցենզիայի գործողության ժամկետը`

___________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

__________________ __________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.11.2011, N 1632-Ն 30.05.2012, N 1902-Ն
02.06.2011, N 742-Ն 25.06.2011, N 1902-Ն
26.06.2009, N 697-Ն 15.01.2010, N 1902-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան