«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607068
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 փետրվարի 2007 թ. |
N 33-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 22-ի «Միաժամանակ մի քանի ընտրություն (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում վիճակահանություններ անցկացնելու և քվեարկության արդյունքների ամփոփման հերթականությունը սահմանելու մասին» N 47-Ն որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6. Միաժամանակ մի քանի ընտրություն (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գործառույթներն իրականացվելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստի աշխատանքներին շարունակում են մասնակցել համապատասախան ընտրության համար գրանցված թեկնածուների (կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների) վստահված անձինք և դիտորդները:
Մյուս ընտրության համար գրանցված թեկնածուների (կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների) վստահված անձինք և դիտորդները մնում են տեղամասային ընտրական հանձնաժողովում, սակայն չեն իրականացնում ՀՀ ընտրական օրենսգրքով իրենց վերապահված իրավունքները մինչև այդ ընտրության քվեարկության արդյունքների ամփոփման աշխատանքների վերսկսվելը:»:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|