Գլխավոր տեղեկություն
Համար
N 1865-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.17/14(469) Հոդ.70
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1865-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը և Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգի`

ա) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) գնահատողի մասնագիտական որակավորում ստանալու համար նաև` անշարժ գույքի գնահատողների որակավորման դասընթացների ավարտական վկայականի պատճենը»,

բ) դիմում-հայտի ձևը «գ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» կետով.

«դ) անշարժ գույքի գնահատողների որակավորման դասընթացների ավարտական վկայականի պատճենը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 23
Երևան