«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607039
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 փետրվարի 2007 թ. |
N 3-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 22-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» N 44-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի`
ա) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11. Հանձնաժողովի լիազորությունները դադարում են քվեարկության օրվանից 14, իսկ վերաքվեարկություն անցկացվելու դեպքում` վերաքվեարկության օրվանից 14 օր հետո:».
բ) 16-րդ կետի «կամ կարող է չմասնակցել քվեարկությանը» բառերը հանել.
գ) 19-րդ կետի «առավել ձայներ ստացած թեկնածուն» բառերը փոխարինել «ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն» բառերով.
դ) 20-րդ կետը «առավել ձայներ» բառերից հետո լրացնել «երկու» բառով.
ե) 21-րդ կետի «Հանձնաժողովը կազմավորելուց» բառերը փոխարինել «սույն կանոնակարգի 12-րդ կետով սահմանված ժամկետից» բառերով.
զ) 39-րդ կետը «ավելին» բառից հետո լրացնել «, բացառությամբ համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ ընկած ժամանակահատվածում կայացող հերթական նիստերի» բառերով.
է) 39-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ հերթական նիստերն իրավազոր են անկախ նիստին ներկա անդամների թվից, եթե սպառված են Հանձնաժողովի նիստ գումարելու համար անհրաժեշտ թվով անդամներին նիստին մասնակից դարձնելու բոլոր հնարավորությունները:
Համապետական ընտրությունների ժամանակահատվածում Հանձնաժողովի հերթական նիստերի իրավազորության վերաբերյալ սույն կետի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույթները չեն տարածվում Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և Հանձնաժողովի քարտուղար ընտրելու դեպքերի վրա:».
ը) 49-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«Հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել քվեարկությանը:».
թ) 50-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին կողմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը մեծ է դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թվից:
Համապետական ընտրությունների ժամանակահատվածում Հանձնաժողովի հերթական նիստերում որոշումներ ընդունելու վերաբերյալ սույն կետի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույթները չեն տարածվում Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և Հանձնաժողովի քարտուղար ընտրելու դեպքերի վրա:»:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |