«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2007 թվականի N 30-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 928-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը և համայնքներին փոխանցվող սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատողներին արտամրցութային կարգով համայնքային ծառայության պաշտոններում նշանակումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի մի շարք սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ քաղաքային համայնքային ենթակայության հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 928-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի Արարատի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Գյումրի-1 և Գյումրի-2, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի Ջերմուկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններն իրենց գործող հաստիքներով և սպասարկման տարածքներով փոխանցել համապատասխանաբար Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքներին` տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով».
բ) որոշման 6-րդ կետի «գ» ենթակետում «համայնքային հիմնարկի կանոնադրությունը` հիմք ընդունելով սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների օրինակելի կանոնադրությունը» բառերը փոխարինել «առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը` հիմք ընդունելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունը» բառերով:
2. Առաջարկել Երևան քաղաքի թաղային համայնքների ղեկավարներին իրենց ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների կարգավիճակը համապատասխանեցնել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի պահանջներին, համաձայն որի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունները տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ են:
3. Սահմանել, որ Երևան քաղաքի թաղային համայնքների «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» առանձնացված ստորաբաժանումների և Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» առանձնացված ստորաբաժանումների գործող հաստիքներն զբաղեցնող աշխատողները 2007 թվականի հունվարի 1-ից համարվում են համայնքային ծառայողներ:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Երևանի թաղային, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» առանձնացված ստորաբաժանումների համայնքային ծառայության պաշտոնները ներառել համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.02.2007, N 229-Ն | 29.03.2007, N 30-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|